Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 1570-Ն որոշման մեջ՝ մասնավորապես, կանոնակարգել առաջին անգամ ստուգվող տնտեսավարողների մոտ անհատական ռիսկի հաշվարկումը, ինչպես նաև սահմանել գործունեության ռիսկի միավորներ այնպիսի նոր ոլորտների համար, ինչպիսիք են՝ արտադրական կանեփը, քիմիական արտադրանքը, հանքային պարարտանյութերը, տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազը, Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետությունը և փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթը: Միաժամանակ, նախատեսվում է նաև կանոնակարգվել ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության  գնահատումը։

Նախագծով նախատեսվում է նաև վերանայել վերահսկման այլ ոլորտների ոլորտային ռիսկի միավորները /չափորոշիչները/՝ հիմք ընդունելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկվող ոլորտների, տեխնիկական կանոնակարգերի պահանջների, հավանական վնաս առաջացնող գործոնների ազդեցության և վնասի աստիճանի փոփոխությունները, այդ թվում՝  նոր ոլորտների ընդգրկման արդյունքում ռիսկայնության աստիճանակարգությունն ապահովելու անհրաժեշտությունը։

Բացի այդ, Նախագծով առաջարկվում է նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության աղյուսակում որպես առանձին ցուցանիշներ առանձնացնել «արտադրող երկրի» և «անվտանգության և որակի համակարգի» սահմանումները, որպես առանձին ռիսկ առաջացնող գործոններ:

  • Обсуждалось

    02.08.2022 - 17.08.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 607

Принт