Добавить в избранное

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտություն

ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Երևան քաղաքի և քաղաքային բնակավայրերի Երևան քաղաքում (անհրաժեշտության դեպքում՝ քաղաքային բնակավայրերում) բացօթյա վայրերում ստեղծագործական գործունեությունը (այսուհետ՝ նաև ելույթ) կանոնակարգելու անհրաժեշտությամբ: 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն, իսկ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրականացնելու ստեղծագործական գործունեություն: Ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ և' մասնագիտորեն, և' ոչ մասնագիտորեն (սիրողաբար):

Անհատի կողմից հանրային վայրերում (բացօթյա տարածքներում) իրականացվող ստեղծագործական գործունեությունը, սակայն, կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Նշված խնդիրը չի կանոնակարգվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով:

Ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը: 

  1. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Սույն նախագծով նախատեսված դրույթների ընդունմամբ Երևան քաղաքում ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի Երևան քաղաքում (անհրաժեշտության դեպքում՝ քաղաքային բնակավայրերում) բացօթյա վայրերում ստեղծագործական գործունեության (ելույթ) իրականացնելու կարգը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևանի քաղաքապետարան: 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագիծն ընդունվելու դեպքում կհստակեցվեն քաղաքներում բացօթյա վայրերում ստեղծագործական գործունեության (ելույթ) հետ կապված իրավահարաբերությունները: 

  1. Օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

  • Обсуждалось

    02.08.2022 - 18.08.2022

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2581

Принт