Добавить в избранное

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 634 որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք տեխնիկական կանոնակարգեր ուժը կորցրած են ճանաչվել կամ ճանաչվելու են տարբեր ժամանակահատվածներում: Նշվածի հիման վրա 2022 թվականի մարտի 4-ի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 57-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ արդեն իսկ գործող օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով Կառավարությանը վերապահվել է լիազորող նորմ՝ տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունելու տեխնիկական անվտանգության կանոններ, նորմեր և հրահանգներ, որոնք փոխարինելու են որոշ տեխնիկական կանոնակարգերի:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2022 թվականի հուլիսի 24-ից գործում են Կառավարության կողմից ընդունված որոշ տեխնիկական կանոններ, որոնցում ներառված են դրույթներ, աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ, որոնց խախտման համար ներկա պահին առկա չէ պատասխանատվություն սահմանող իրավական նորմ: Նշվածով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում կատարել լրացում՝ սահմանելով համապատասխան իրավական նորմ, որոնցով տեսչական մարմինները կկարողանան կիրառել պատասխանատվության միջոցներ ոչ միայն տեխնիկական կանոնակարգերով, այլ նաև տեխնիկական կանոններով, նորմերով կամ հրահանգներով սահմանված աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջները խախտելու համար:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

«Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ» օրենքի նախագծի բովանդակությունը համապատասխանում է իրավական ակտի որոշակիության և բացերը լրացնելու հիմնադրույթներին:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հիմնական նպատակը տեխնիկական կանոնակարգերով, այդ թվում տեխնիկական կանոններով, նորմերով կամ հրահանգներով սահմանված աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջները խախտելու համար տեսչական մարմնի կողմից համապատասխան պատասխանատվություն կիրառելու հնարավորություն ստեղծելն է:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Կապահովվի Կառավարության կողմից տեխնիկական կանոններով, նորմերով կամ հրահանգներով սահմանված աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջները խախտելու համար պատասխանատվության միջոցի կիրառումը:

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

 

Սույն նախագծի ընդունումը չի առաջացնում Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին:

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

 

Նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում : Եկամուտների ավելացումը կարող է պայմանավորված լինել պատասխանատվության միջոցների կիրառմամբ՝ պետական բյուջե իրավախախտողի կողմից տուգանքի վճարմամբ :

 

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի խում ռազմավարական ծրագրից:

     

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

  • Обсуждалось

    01.08.2022 - 16.08.2022

  • Тип

    Закон

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3020

Принт