Добавить в избранное
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԵԼՈՒ, ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N317 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.10.2017 11:16:19 | Աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները փաստագրելու, ազատելու և հեռացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N317 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ նախագիծ) հիմնական սկզբունքային դրույթները կրկնում են ՀՀ 2002 թվականի ապրիլի 1-ի Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ընդգրկված բնակավայրերի վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու միջոցառումների մասին N317-Ն որոշուման (այսուհետ որոշում) դրույթներին, ընդ որում նախագծի <<հիմնավո-րում>> բաժնի << Ընթացիկ իրավիճակը և խնդիրները >> ենթաբաժնի համաձայն 2002թ ընդունված որոշման հիմնական պահանջները մինչ օրս չեն իրականցվել համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Հաշվի առնելով, այն որ նախագծում հիմնական աշխատանքների համար չի սահմանվել հստակ ժամանակացույց, և չկա ոչ մի երաշխիք, որ տասնհինգ տարիների ընթացքում չիրականացրած աշխատանքները առնվազն նույն ժամանակահատվածով նույնպես չեն իրականացվելու. ուստի առաջարկում ենք. 1) Բացահայտել 2002թ ընդունված որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետի համաձայն հաստատված կարգի պահանջների չիրականցման պատճառները, 2) Խնդրին անդրադառնալ նշված որոշման սկզբունքային և հիմնական պահանջների կատարումն իրականացնելուց հետո: | Ընդունվել է ի գիտություն: |