Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն որոշումով (այսուհետ՝ Որոշում) հասատվել Է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում, անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձանց ցուցակը՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանի հասցեներով՝ համաձայն հավելվածի։

Որոշմամբ նախատեսվում էր՝ այն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել սույն որոշման հավելվածում ներառված բնակարանները՝ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով որոշման հավելվածում նշված անձանց՝ վերջիններիս հետ կնքելով բնակարանների նվիրաբերության պայմանագրեր։ Սակայն համավարակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսված պատերազմական գործողությունների, իսկ 2021 թվականի ապրիլի 1-ից՝ նաև սոցիալական պաշտպանության ոլորտում, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման և կայացման համատեքստում կատարված կառուցվածքային բարեփոխումների (սոցիալական պաշտպանության ոլորտում գործող նախարարության, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող 4 մարմինների հիման վրա՝ նախարարության սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա ստեղծվել է 1 միասնական մարմին՝ նախարարության ենթակա մարմին՝ միասնական սոցիալական ծառայությունը, որին են վերապահվել նաև որոշման պահանջների կատարման հետ կապված որոշակի գործառույթներ), հետևանքով որոշակի դժվարություններ առաջացան գործընթացը սահմանված ժամկետում իրականացնելու կապակցությամբ, քանի որ օրակարգում առաջնային պլան մղվեցին իրավիճակով պայմանավորված հրատապություն պահանջող այլ հարցեր։

Վերոգրյալով պայմանավորված՝ ընդունվել է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի N 1274-Ն որոշումը, որով Որոշումով սահմանված ժամկետը երկարաձգվել է 12 ամսով։

Սակայն Որոշմամբ սահմանված նվիրաբերության գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով օբյեկտիվորեն հնարավոր չի եղել կազմակերպել Որոշմամբ սահմանված նվիրաբերության գործընթացը։

Միաժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված 10.06.2022թ. 02/11.9/18666-2022 գրությամբ հանձնարարվել է Որոշմամբ սահմանված նվիրաբերության ժամկետի գործընթացը երկարաձգելու համար Որոշման մեջ փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Նվիրաբերության գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցումներ է կատարել ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ պետական գույքի և կադաստրի կոմիտեներ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ տիպական խնդիրները բացահայտելու, որոշման շրջանակներում շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու և վերլուծելու նպատակով։

Շահագրգիռ մարմիններից ստացված տեղեկատվության ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առկա են բազմաթիվ խնդրահարույց դեպքեր՝ Որոշման նախագծի հիմնավորումներին և անհատույց օգտագործման պայմանագրային պայմաններին լիարժեք համապատասխանելու տեսանկյունից։

Ի հայտ եկած խնդրահարույց դեպքերն ամփոփվել են և 2022 թվականի մայիսի 5-ին ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ լիազորությունների սահմանում ուսումնասիրություն կատարելու և իրավական գնահատական տալու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Վերոգրյալով պայմանավորված Որոշմամբ սահմանված նվիրաբերության գործընթաց չի սկսվել՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել որոշման հավելվածում նշված անձանց հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու՝ Որոշմամբ սահմանված ժամկետը։

Գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար կպահանջվի ևս 12 ամիս։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առկա խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է երկարաձգել որոշման շահառուների հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու ժամկետը ևս 12 ամսով։ Գործընթացը կազմակերպել որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա փոխարեն, 36 ամսվա ընթացքում։

 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն որոշումով հասատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց բնակարանների նվիրաբերության պայմանագրերը պատշաճ կերպով կնքելու հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվի Որոշման շահառու հանդիսացող անձանց բնակարանների նվիրաբերության պայմանագրերի կնքման պատշաճ կազմակերպումը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6 ենթաբաժնի 4-րդ պարբերությամբ սահմանված պահանջներից, որով նախատեսվում է մշակվել բնակարանով ապահովման միասնական սոցիալական քաղաքականություն՝ ցածր եկամուտներ ունեցող, ինչպես նաև անապահով ընտանիքներին և խոցելի այլ խմբերին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով, իրականացնել ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:

 

  • Обсуждалось

    28.07.2022 - 12.08.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2449

Принт