Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ


Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ԱԱՀ-ով և շահու­թա­հարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հար­­կա­­յին օրենս­­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոն­ների կիրա­ռության առումով բացառություններ սահմանելը, ինչ­պես նաև ֆինանսական որոշ գործարքների և իրավաբանական անձանց բաժնեմասի օտարման գործարքների հարկման կանոնները վերանայելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Օրենս­գրքի՝

1. 62-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով, բացառությամբ նույն մասով սահ­ման­ված դեպքի,

2. 109-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շեն­քերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողա­­մասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդ­վա­ծով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով:

2) 2-րդ կետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շենքը վար­­ձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշ­­վարկվում է դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված` շուկայական արժե­­քին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողա­­­մասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձ­ն­­ված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկո­­սից ոչ պակաս չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով:

Խնդիրն այն է, որ գոյություն ունեն որոշ առանձնահատուկ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկման բազայի և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի որոշման առանձ­նա­հատուկ կանոնի կիրառությունը խնդրո առարկա գործարքների մասով խնդիր­ներ է ստեղծում հարկ վճարողների համար:

Մասնավորապես, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի աճով պայ­մա­նավորված՝ գրավի առարկան որպես սեփականություն վերցնելու և օտարելու դեպքում բան­կերի և վարկային կազմակերպությունների մոտ կարող են ավելանալ շահութահարկի գծով հար­կային պարտավորությունները, ինչի արդյունքում վերջիններս իրենց ռիսկերը ծածկելու նպա­տա­կով, գրավով ապահովված վարկ տրամադրելիս, պետք է հաշվի առնեն նաև շահու­թա­հարկի գծով հարկային պարտավորությունների աճը և, համա­պատասխանաբար, նույն չափով վարկի ապա­հովման համար հաճախորդից ավելի շատ գրավ պահանջեն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքի առքուվաճառքը բանկերի և վար­կա­յին կազմակերպությունների հիմնական գոր­ծու­նեու­թյունը չէ և անհրաժեշտ է հնարավորինս խուսա­­փել խնդրո առարկա կարգավորումների առկայությամբ պայմանավորված՝ բնակչության և կազ­­մա­կեր­պու­թյուն­ների վարկունակության անկումից՝ նախագծով առաջարկում է սահմանել, որ Օրենսգրքի՝

1. 62-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կանոնը չի կիրառվում նաև բանկի կամ վար­կա­յին կազմակերպության կողմից նույն մասով սահմանված այնպիսի գույ­­քա­յին միավորների օտար­ման գործարքների դեպ­­քում, որոնց նկատմամբ բանկի կամ վար­կա­­յին կազմակերպության գրավի իրավունքը գրանց­վել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկ­ման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատ­ման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը, և այդ գույքը բանկին կամ վարկային կազ­մա­կեր­­պու­թյանը սեփականության իրավունքով փոխանց­­վել է հարկադիր կամ սնան­կության աճուր­դում գնման արդյունքում,

2. 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնը չի կիրառվում նաև՝

1) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից նույն մասով սահմանված այնպիսի գույ­քային միավորների օտարման գործարքների դեպ­­քում, որոնց նկատմամբ բանկի կամ վար­կա­յին կազմակերպության գրավի իրավունքը գրանց­վել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկ­ման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատ­ման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը, և այդ գույքը բանկին կամ վարկային կազ­մա­կեր­­պու­թյանը սեփականության իրավունքով փոխանց­վել է հարկադիր կամ սնանկության աճուր­դում գնման արդյունքում,

2) եթե բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ նույն մասով սահմանված՝ գրավ դրված գույքային միավորները բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, օտարվում են այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին,

3) լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզին­գառուին նույն մասով սահմանված գույքային միավորների օտարման գործարքների նկատմամբ,

4) Կառա­վա­րութ­յան որոշումների հիման վրա նույն մասով սահ­ման­ված գույքային միա­վոր­ների օտարման կամ վարձակալության հանձնման գործարքների նկատմամբ:

3. Միևնույն ժամանակ, ընկերությունների կողմից կատարվող ներդրումների խթանման համար հավելյալ խթաններ ստեղծելու համար առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկ­ման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համար­­վում ներդրումային ընկերության՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնե­տոմ­սերի, բաժ­նե­­­­մասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող եկամուտները, ինչպես նաև շահու­թա­հարկ վճարողի (բացառությամբ ներդրումային ընկերության)՝ այլ կազ­մա­կեր­պու­թյունում ունե­ցած բաժ­­նե­տոմ­սերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտա­րու­մից ստաց­վող եկա­մուտ­ները, եթե բաժնե­տոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատար­վում է բաժ­նետոմսը, բաժ­­նե­­­­մասը կամ փայա­բաժինը ձեռք բերելու օրը ներառող հար­կա­յին տարվան հաջոր­դող երեք հար­կա­յին տարի­ները լրա­նա­լուց հետո:

4. Առաջարկվում է սահմանել նաև, որ եկամտային հարկով հարկման նպատակով նվազեց­վող եկամուտ է համարվում նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օտա­րու­մից բանկերից և վար­կա­յին կազմակերպություններից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզի­կական անձի կողմից ստացվող եկամուտները, եթե հետագայում այդ գույքը նույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրվում է լիզինգով (տարա­տեսակ­նե­րով):

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Օրենս­գրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի որոշման կանոններն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գույ­քա­յին միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձ­նելու որոշ գործարքների գծով Օրենս­­­գրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոն­ները չկի­րառել, ինչպես նաև հավելյալ խթաններ ստեղծել նոր ներդրումների ներգրավման համար:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:

  • Обсуждалось

    26.07.2022 - 10.08.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3723

Принт