Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 22:36:47 «Թվային Հայաստան» կազմակերպությունը ողջունելի է համարում տվյալների քաղաքականության հայեցակարգի մշակման հանձնառությունը։ Այդուհանդերձ, պետք է նշել, որ տվյալների քաղաքականության հայեցակարգի մշակման վերաբերյալ առաջարկը ներկայացվել է «Թվային Հայաստան» կազմակերպության կողմից և կազմակերպության առաջարկի տեքստի գերակշիռ մասը արտացոլված է սույն փաստաթղթում, այնինչ որպես համակատարող «Թվային Հայաստան» կազմակերպությունը նշված չէ։ Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք համակատարողների ցանկում ընդգրկել «Թվային Հայաստան»կազմակերպությանը։ Ընդունվել է ի գիտություն։ Համապատասխան փոփոխությունը կկատարվի նախագծում։
2 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 Առաջարկում ենք Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության «ինչ է արվել մինչ այժմ խնդրի լուծման համար» բաժնում նշել, որ ՀՀ-ում կարգավորված է անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության ոլորտները: Այս առումով գործում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և Տեղեկատվության ազատության մասին» օրենքները և դրանցից բխող մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր, սակայն այդ իրավական ակտերը ըստ էության չեն լուծում տվյալների քաղաքականության ոլորտում միասնական փաստաթղթի բացակայության խնդիրը, քանի որ իրավական ակտերի կարգավորման շրջանակը նեղ է։ Ընդունվել է ի գիտություն։ Առաջարկը կքննարկվի ոլորտային պատասխանատու մարմնի հետ։
3 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 Առաջարկում ենք Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության գործողություն 1-ում ներառել ներպետական օրենսդրության ուսումնասիրումը և բացերի վերաբերյալ վերլուծության իրականացումը, քանի որ ներպետական իրավական ակտերով կարգավորված են տվյալների քաղաքականության ոլորտի որոշակի հարցեր, օրինակ՝ (տվյալների փոխանցումը պետական մարմինների միջև), ինչի արդյունքում, կարծում ենք, նպատակահարմար է վերլուծելու ներպետական իրավական ակտերի կողմից կարգավորվող ոլորտները, այդ իրավակարգավորումների խնդիրները և դրանցում առկա բացերը։ Միաժամանակ, տվյալ գործողության նկարագրական տեքստում նշված է սերտիֆիկացված փորձագետներ հասկացությունը, որը հասկանալի չէ։ Առաջարկվում է դրա փոխարեն նշել միայն «միջազգային փորձագետներ» հասկացությունը։ Ընդունվել է ի գիտություն։ Սակայն հարկ է նշել, որ «Տվյալների քաղաքականությունը» չի վերաբերելու միայն պետական կառավարման համակարգին, այլև` մասնավոր/բիզնես հատվածին, ուստի առաջին գործողությամբ օրենսդրության մշակումը ոչ նպատակահարմար է, քանի դեռ չկա քաղաքականության նկարագիրը։ Առաջարկը կքննարկվի ոլորտային պատասխանատու մարմնի հետ։
4 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 Տվյալների քաղաքականության մշակման հանձնառության Գործողություն 3-5 ում հասկանալի չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Արդյո՞ք խոսքը տվյալների քաղաքականության փաստաթղթի մասին է։ Առաջարկում ենք հստակեցնել։ Հանձնառության անվանումն է «Տվյալների քաղաքականության հայեցակարգ», իսկ գործողություններում նշված է փաստաթղթի մշակման գործողությունները, այսինքն «Տվյալների քաղաքականության հայեցակարգի»։ Գործողությունների բաժնում «փաստաթղթի» փոխարեն կխմբագրվի «Տվյալների քաղաքականության հայեցակարգի»-ով։
5 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն հանձնառության բովանդակությունից պարզ չէ, թե ինչ է ակնկալվում իրականացնել հանձնառության միջոցով, ինչ եղանակով է նորարար մոդելների ներդրումն իրականացվելու։ Արդյո՞ք նախատեսվում է մշակել փաստաթուղթ կամ ճանապարհային քարտեզ։ Միաժամանակ, հասկանալի չէ տվյալ հանձնառության շրջանակը։ Արդյո՞ք այն ընդգրկում է տեղեկատվության տրամադրման ոլորտում բարեփոխումների իրականացում, թե՞ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճգնաժամային իրավիճակներում և հանրության տեղեկատվություն տրամադրելու դեպքերի և կարգի սահմանում։ Միաժամանակ, նշվում է, որ նորարար մոդելի ներդրման արդյունքում կվերահսկվի մանիպուլյատիվ ինֆորմացիան, ապատեղեկատվությունը և կեղծ տեղեկատվությունը, սակայն ներկայացված չէ առնվազն ինչ եղանակով կամ ինչ հնարավոր լուծումներ են նախատեսվում: Արդյո՞ք իրավական ակտ է մշակվելու կամ ՏՏ լուծումներ են մշակվելու կամ այլ լուծումներ: Առաջարկում ենք հստակեցնել։ «Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն» հանձնառությունը նախատեսում է մշակել հանրային հաղորդակցման ռազմավարություն, որի բացակայությունը և անհրաժեշտություն հատկապես զգալի էին համավարակի և պատերազմի ժամանակ։ Առաջարկվում է մշակել հայեցակարգային փաստաթուղթ, որը կկարգավորի հաղորդակցման մեխանիզմները և պետական համակարգի, և ՏԻՄ համար։ Միաժամանակ, որպես նորարարություն նախատեսվում մշակել հանրային հաղորդակցման ինստիտուցիոնալ մեխանիզմ/մոդել։ Իրավակն ակտերը կմշակվեն ընստ հայեցակարգում ներառված նպատակների անհրաժեշտության։
6 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն հանձնառության գործողություն 1-ի արդյունքը չափելի չէ։ Լավագույն մոդելների ուսումնասիրումը ինչպես է չափվելու, արդյո՞ք իրականացվելու է միջազգային փորձի վերլուծություն կամ մշակվելու է փաստաթուղթ։ Միաժամանակ, ՀՀ-ում առկա իրավիճակի վերաբերյալ հետազոտությունը ևս կարելի է ընդգրկել գործողությունների ծրագրում։ Ինչպես նշեցինք այլ հանձնառությունների պարագայում, այստեղ նույնպես իրականացվելու է համագործակցություն միջազգային հաղորդակցման ոլորտի մասնագիտացած կազմակերպությունների հետ, ՀՀ փորձագետների և կազմակերպությունների հետ, որոնց արդյունքում էլ կտեղայնացվեն ՀՀ կարիքներին համապատասխան մոդելները, կամ դրանց մասերը։ ՀՀ-ում բացակայում է հանրային հաղորդակցման հետ կապված կարգավորումները։
7 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն հանձնառության գործողություն 2-ի արդյունքի տեքստում հստակ չէ «հայեցակարգային հիմքեր» հասկացությունը, արդյո՞ք դա նշանակում է հայեցակարգի մշակում։ Առաջարկում ենք հստակեցնել։ Այո, նախատեսում է հայեցակարգի մշակում։ Այդ մասին նկարագրված է հանձնառության տարբեր բաժիններում։
8 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն հանձնառության 3-րդ գործողության արդյունքներ բաժնում ներկայացված են գործողություններ այլ ոչ թե արդյունքներ: Ընդ որում հասկանալի չէ, թե ինչ է կառավարության միասնական տեղեկատվական քաղաքականության ինստիտուցիոնալ մոդելը: Առաջարկում ենք հնարավորինս հստակ ներկայացնել գործողությունները և արդյունքները՝ ապահովելով դրանց միջև տրամաբանական կապը: Հանձնառությամբ նախատեսվում մշակել հանրային հաղորդակցման ինստիտուցիոնալ մոդել, որը հնարավորություն կտա ձևավորել ոլորտային փորձագիտական խմբեր և ուղիղ կերպով աշխատել այդ խմբերի հետ ինչպես արտակարգ իրավիճակներում, այնպես էլ` ընթացիկ աշխատանքային գործընթացերում։
9 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն հանձնառության 3-րդ գործողությունից հասկանալի չէ, թե վերջնական արդյունքն ինչն է լինելու: Հասկանալի չէ «հանրային հաղորդակցման միասնական հաղորդակցման ինստիտուցիոնալ մեխանիզմ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի շրջանակներում» հասկացությունը: Արդյո՞ք դա է նորարար մոդելը, եթե այո` ապա առաջարկում ենք հնարավորինս հստակեցնել, որպեսզի թե հանձնառությունը և թե արդյունքային ցուցանիշները չափելի լինեն: «Հանրային Ռազմավարական հաղորդակցման ճարտարապետություն» հանձնառությունը նախատեսում է մշակել հանրային հաղորդակցման ռազմավարություն, որի բացակայությունը և անհրաժեշտություն հատկապես զգալի էին համավարակի և պատերազմի ժամանակ։ Միաժամանակ, որպես նորարարություն նախատեսվում մշակել հանրային հաղորդակցման ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ձևավորել ոլորտային փորձագիտական խմբեր և ուղիղ կերպով աշխատել այդ խմբերի հետ։ Այս լուծումը նորույթ է և նախատեսվում է ներդնել Վարչապետի աշխաըակազմի շրջանակներում։
10 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «Թվային Հայաստան» կազմակերպությունը պարբերաբար գույքագրում և մոնիտորինգ է իրականացնւոմ պետական մարմինների կողմից ներդրված էլեկտրոնային հարթակների ոլորտում։ Այս առումով, պետք է նշել, որ պետական մարմինների կողմից մշակվել և գործարկվել են բազմաթիվ հարթակներ, որոնք բովանդակային առումով նույն գործառույթն են իրականացնում և կրում են տեղեկատվական բնույթ։ «Բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում» հանձնառությամբ նախատեսվում է ներդնել բյուջետային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ էլեկտրոնային հարթակ։ Կարծում ենք առանձին հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը և նպատակարմարությւոնը լրացուցիչ հիմնավորմա կարիք ունի։ Ուստի առաջարկում ենք, դիտարկել այլ (արդեն գործարկված) հարթակում բյուջետային գործընթացների վերաբերյալ առանձին բաժին ստեղծելը։ Օրինակ, կարելի է դիտարկել е-draft.am կայքում այդ բաժինը ստեղծելու հարցը՝ հաշվի առնելով, որ հարթակը հանրային քննարկման իրականացման հարթակ է և ունի օգտատերերի լայն շրջանակ։ «Բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում» հանձնառությամբ նախատեսվում է ապահովել միասնական էլեկտրոնային հարթակ բոլոր պետական մարմինների կողմից իրականացվող մասնակցային գործընթացների համար՝ հնարավորինս ավտոմատացնելով, պարզեցնելով և մեկտեղելով այդ գործընթացները հանրության համար, նպաստելով բյուջետային գործընթացում ՔՀԿ-ների մասնակցության աճին և մշտադիտարկման հնարավորությանը: Դա ենթադրում է և առցանց, և ոչ առցանց քննարկումներ։ Հարթակի մշակման, կամ е-draft.am կայքում այդ բաժինը ստեղծելու հարցը որպես առաջարկ կներկայավի ոլորտային գերատեսչությանը։
11 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության տեքստում ներկայացված է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրման նպատակները, ինչի բովանդակությունից հասկանալի չէ, թե արդյոք հանձնառությամբ նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգը թե միայն «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիքը ։ Առասջարկում ենք հստակեցնել։ Միաժամանակ հարկ է նշել, որ «Թվային Հայաստան» կազմակերպության կողմից ներկայացվել էր էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման վերաբերյալ առաջարկը։ Կարծում ենք, միայն «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիքի ստեղծումը առանց էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման բավարար հավակնոտ չէ, քանի որ մինչդատական, դատական և հետդատական գործընթացներում ամբողջական թվայնացման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել ճշգրիտ վիճակագրական տվյալների առկայությունը։ Ուստի, առաջարկում ենք հանձնառությունը վերախմբագրել և ընդգրկել էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման վերաբերյալ հանձնառությունը կամ հաշվի առնելով, որ հանձնառությամբ նախատեսվում է ստեղծվել վիճակագրական վերլուծական գործիք, ապա՝ պետք է ներկայացվի համապատասխան գործիքի ներդրման անհրաժեշտության, նպատակների և իրագործման քայլերի վերաբերյալ տեղեկատվություն ։ Էլեկտրոնային արդարադատության համակագի մշակման մեկնարկը տրվել է Արդարադատության նախարարության կողմից։ Այն համալիր և երկարաժամկետ գործընթաց է։ ԲԿԳ-Հայաստան ծրագրում կարող են ներառվել այդ համակարգի որոշ գործիքներ, որոնք համապատասխանում են ԲԿԳ սկզբունքներին և հնարավոր է իրականացնել երկու տարի ժամկետի ընթացքում։ Այս պարագայում ընդգրկվել է հանրության կողմից հետաքրքրություն առաջացրած «eCourt-statistics» վիճակագրական գործիքը: Ինչպես նշված է այն ներառելու է մինչդատական, դատական և հետդատական գործողությունների հետ կապված տվյալներ։
12 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 1-ով նախատեսվում է իրականացնել միջազգային փորձի ուսումնասիրություն: Կարծում ենք էլեկտրոնային հարթակի ներդրման դեպքում միջազգային փորձի ուսւոմնասիրությունը առաջնային չէ։ Բացի այդ, հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ միջազգային փորձ է ուսւոմնասիրվելու և ինչ արդյունք է տալու այդ ուսումնասիրությունը Առաջարկում ենք որպես առաջնային լուծում նախատեսել տեխնիկական առաջադրանքի մշակում, որը և կարող է հիմնվել որոշակի միջազգային փորձի հիման վրա։ Արդարադատության նախարարությունը արդարադատության համակարգի արդիականացում գործընթացի շրջանակներում համագործակցում է ԵԽ, ԵՄ և այլ միջազգային գործընկերների հետ։ Համագործակցության շրջանակներում կներկայացվեն հաջողություն գրանցած օրինակները և փորձագիտական խմբի հետ կքննարկվեն դրանց տեղայնացման, կամ մասնակի տեղայնացման նպատակահարմարությունը։
13 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 2-ով նախատեսվում է իրականացնել բիզնես գործընթացների գույքագրում և տարանջատում: Հասկանալի չէ, թե ինչ բիզնես գործընթացներ են գույքագրվելու և տարանջատվելու։ Եթե խոսքը գնում է վիճակագրական տվյալների հավաքագրման և ինքնաշխատ արտացոլման մասին ապա այդ դեպքում պետք է հստակեցնել թե ինչ բիզնես գործընթացներ պետք է գույքագրվեն, այլապես ստացվում է, որ հարթակի հետ կապ չունեցող բիզնես գործընթաց է գույքագրվելու: Առաջարկում ենք հստակեցնել Հանձնառության «Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը» բաժնում ներկայացված են այն մարմինները, որոնց կողմից պետք է տրամադրվեն համապատասխան տվյալները, հետևաբար` բիզնես գործընթացները կապված են այդ տվյալների հավաքագրման հետ։
14 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 2-ով նախատեսվում է իրականացնել փորձագիտական աշխատանքներ: Հասկանալի չէ, թե ինչ է իրենից ենթադրում փորձագիտական աշխատանքը և ինչ արդյունք է տալու դրա իրականացումը։ Ընդ որում «Կատարվել են համապատասխան փորձագիտական աշխատանքներ» արդյունք չէ: Առաջարկում ենք հստակեցնել կամ հանել գործողությունների ցանկից։ Բացի այդ, արդյունքային ցուցանիշները պետք է չափելի լինեն և հստակ պատկերացում տան ակնկալվող արդյունքի մասին: Փորձագիտական աշխատանքներ հասկացությունը ենթադրում է աշխատանքներ և քննարկումներ ոլորտային փորձագետների և կազմակերպությունների (ՔՀԿ, ԵԽ, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ և այլն) հետ և ՀՀ-ում գործող, և միջազգային։
15 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 2-ով նախատեսվում է իրականացնել Իրավական բազաների համապատասխանեցում: Ինչ իրավական բազային մասին է խոսքը և ինչ խնդիր է առկա դրա հետ կապվա: Առաջարկում ենք հստակեցնել։ Հանձնառության «Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը» բաժնում ներկայացված են այն մարմինները, որոնց կողմից պետք է տրամադրվեն համապատասխան տվյալները։
16 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 2-ի արդյունք որպես սահմանված է հետևյալը՝ Իրավական բազաների համապատասխանեցում ՀՀ թվայնացման օրակարգին համահունչ: Ի՞նչ է նշանակում թվային օրակարգ և որտեղ է ամրագրված թվայնացման օրակարգը: Արդյո՞ք խոսքը թվայնացման ռազմավարության մասին է։ Առաջարկում ենք հնարավորինս հստակ շարադրել գործողությունը և արդյունքային ցուցանիշը։ Թվայնացման օրակարգ ձևակերպումը լայնորեն կիրառվում է և միջազգային գործըներների կողմից /այն ենթադրում է տվյալ գործընթացի համալիր մոտեցումը և նպատակները/ և ներառված է Թվայնացման ռազմավարության Հավելված 1-ում` https://cutt.ly/FZFDFRE
17 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության գործողություն 4-ի իրականացմամբ ակնկալվում է հետևյա արդյունքը՝ Ծրագրային (Soft program) լուծման մշակում՝ հիմնված կատարված վերլուծության վրա: Հասկանալի չէ թե ինչ վերլուծության մասին է խոսքը։ Սովորաբար ՏՏ լուծումները, էլեկտրոնային համակարգերը մշակվում են տեխնիկական առաջադրանքների հիման վրա։ Առաջարկում ենք խմբագրել և հստակեցնել: Հանձնառության համապատասխան բաժնում նկարագրված են այն մարմինները որոնք պետք է համապատասխան տեղեատվություն տրամադրեն գործիքում ներառելու համար։ Հաձնառության նախորդ գործողություններում նկարագրված է միջազգային փորձի ուսոմնասիրություն, բիզնես գործընթացների գույքագրում և դրանց վերլուծությունների հիման վրա ծրագրային լուծման մշակումը։
18 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ սույն փաստաթղթում արտացոլված հանձնառությունները թեպետ կարևոր են, սակայն բավարար հավակնոտ չեն և դրանց իրականացման արդյունքում շոշափելի բարեփոխումներ չեն գրանցվի: Կարծում ենք կառավարությունը պետք է առավել հավակնոտ գործողությունների կատարում հանձն առնի՝ հաշվի առնելով, որ նշված հանձնառությունների համար ժամկետները սեղմ չեն: «Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել1. «Առանց թուղթ կառավարություն (Paperless government)» հայեցակարգային մոտեցման մշակման և իրականացման առաջարկը: ԲԿԳ-Հայաստան ծրագրի առաջարկները, համապատասխանության և հավակնոտության հարցերը բացի ՀՀ-ում հանրային քննարկումների, նաև քննարվել են ԲԿԳ վաշինգտոնյան Աջակից կենտրոնի հետ։ ԲԿԳ ծրագրի շրջանակներում առաջարկները դասակարգվում են ըստ ԲԿԳ կողմից սահմանված չափորոշիչների (ԲԿԳ ոլորտային ուղղույթուններ և սկզբունքներ` https://cutt.ly/AZFIa7B , https://cutt.ly/UZFY7oz , https://cutt.ly/GZFUJtv ): «Առանց թուղթ կառավարություն» առաջարկը լիովին բխում է «Տեղեկատվական համակարգերի կառավարման» խորհրդի և «Հանրային կառավարման բարեփոխումներ» ռազմավարության եռամյա գործողութունների առաջնահերթություններից։
19 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել 2. էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակման և ներդրման առաջարկը: Էլեկտրոնային արդարադատության համակագի մշակման մեկնարկը տրվել է Արդարադատության նախարարության կողմից։ Այն համալիր և երկարաժամկետ գործընթաց է։ ԲԿԳ-Հայաստան ծրագրում կարող են ներառվել այդ համակարգի որոշ գործիքներ, որոնք համապատասխանում են ԲԿԳ սկզբունքներին և հնարավոր է իրականացնել երկու տարի ժամկետի ընթացքում։ Այս պարագայում ընդգրկվել է հանրության կողմից ներկայացված «eCourt-statistics» վիճակագրական գործիքը:
20 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել 3. Հանրային և մասնավոր գույքի էլեկտրոնային աճուրդի միասնական հարթակի ներդրման առաջարկը: Ձեր կողմից ներկայացված հարցը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ։ Այս պահին հարցը գտնվում է Թվային խորհրդի օրակարգում։ Հանրային և մասնավոր գույքի էլեկտրոնային աճուրդի միասնական հարթակի մշակումը փոխկապակցված է այլ ռեեստրների ստեղծման և արդիականացման հետ։ Միայն այդ դեպքում կարելի է ապահովել թափանցիկ և հաշվետու գործընթացներ։
21 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել 4. Իրավական ակտերի թափանցիկության ապահովման նպատակով Հայաստանի իրավական տեղեկատվական (Arlis) համակարգի արդիականացման վերաբերյալ առաջարկը: «Իրավական ակտերի թափանցիկության ապահովման նպատակով Հայաստանի իրավական տեղեկատվական (Arlis) համակարգի արդիականացման» առաջարկը արդեն իսկ գործող համակարգ է, որի արդիականացումը ներառված է «Տեղեկատվական համակարգերի կառավարման» խորհրդի օրակարգում` համալիր գործողությունների շրջանակներում։
22 «Թվային Հայաստան» ՀԿ 03.08.2022 23:06:19 «Թվային Հայաստան» կազմակերպությունը առաջարկում է դիտարկել և սույն փաստաթղթում ընդգրկել 5. Կենսաբանության և բժշկության ոլորտում նվաճումների վերաբերյալ տեղեկատվական հարթակի ստեղծման և ներդրման վերաբերյալ առաջարկը: «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությունը սահմանել է հստակ կանոններ և մեթոդաբանություն մասնակից երկրների համար։ Բոլոր առաջարկները դասակարգվում են ըստ տվյալ կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունների և ԲԿԳ կողմից սահմանված սկզբունքների։ Բացի այդ մասնակից կառավարությունները, այդ թվում և ՀՀ կառավարությունը, անցկացնում են մի շարք առցանց և ոչ առցանց հանրային քննարկումներ։ Այդ քննարկումների և ողջ գործընթացի մասին շարադրված է այս նախագծի համապատասխան բաժնում։ Ցավոք այս փուլում հնարավոր չէ նոր առաջարկների ներառումը։ «Կենսաբանության և բժշկության ոլորտում նվաճումների վերաբերյալ տեղեկատվական հարթակի ստեղծում և ներդնում» առաջարկը համեմատաբար քիչ համապատասխան էր վերոնշյալ չափորոշիչներին (ՀՀ կառավարության առաջնահերթություններ և ԲԿԳ ոլորտային ուղղույթուններ և սկզբունքներ` https://cutt.ly/AZFIa7B , https://cutt.ly/UZFY7oz , https://cutt.ly/GZFUJtv ):