Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______________ 2022 թվականի N ____ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածի 17-րդ կետի 8-րդ ենթակետում և Ձև 6-ի վերնագրում կազմակերպության բառը փոխարինել փոխադրող բառով․

2) 26-րդ կետում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը բառերը փոխարինել փոխադրողներ բառով․

3) 27-րդ կետում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր բառերը փոխարինել փոխադրող բառով․

4) 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

30․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն անցած չլինելու դեպքում տրանսպորտային միջոցն ստանում է «0» գնահատական և հանվում մրցույթից:․

5) 33-րդ կետում, 35-րդ կետի 2-րդ ենթակետում և 40-րդ կետում կազմակերպությունը բառը փոխարինել փոխադրողը բառով․

6) 36․1-րդ կետում (բացառությամբ միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրողների, որոնք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արդեն իսկ վճարել են պետական տուրքը) բառերը և «Պետական տուրքը հաջորդող յուրաքանչյուր տարվա համար վճարվում է ոչ ուշ, քան առաջին տարվա համար պետական տուրքի վճարման ամսաթիվը նախադասությունը հանել․

6) 48-րդ կետում և Ձև 2-ի աղյուսակում կազմակերպությանը բառը փոխարինել փոխադրողին բառով․

7) Ձև 1-ի վերնագրում և տեքստում, Ձև 2-ի և Ձև 3-ի վերնագրերում, Ձև 10-ի աղյուսակի առաջին սյունակում կազմակերպությունների բառը փոխարինել փոխադրողների բառով․

8) Ձև 1-ի ցանկի 6-րդ կետում փակ ծրարով ներկայացվող՝ բառերը հանել․

9) Ձև 1-ի ցանկը լրացնել նոր 8-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․

8) պարիտետ կողմի փոխադրողի հետ կնքված նախնական պայմանագիրը։

10) Ձև 3-ի աղյուսակի 3-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում  «Ծանոթագրություններ» սյունակում  «նախկինում փոխադրող չհանդիսացող հայտատուն» բառերը փոխարինել վերջին մեկ տարվա ընթացքում միջպետական կանոնավոր ուղևորափոխադրում չիրականացրած փոխադրողը բառերով․

11) Ձև 9-ի վերնագրում փոխադրող կազմակերպությունների բառերը փոխարինել փոխադրողների բառով․

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                         Ն
Փաշինյան

  • Обсуждалось

    13.07.2022 - 29.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2346

Принт

Предложения

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

14.07.2022

3. Կարծում ենք, որ 1-ին կետի 9-րդ ենթակետով կատարվող փոփոխությունը չի լուծի առկա խնդիրը, քանի որ պարիտետ կողմի փոխադրողը հետագայում կարող է հրաժարվել հիմնական պայմանագիր կնքելուց, միաժամանակ միջազգային պրակտիկայում ընդունված է նաև որ միջպետական կանոնավոր երթուղին կարող է սպասարկվել միակողմանի։ Խնդիրը չի կարող նման պարզ լուծում ունենալ, խորը ուսումնասիրության և այլ պետությունների լիզոր մարմինների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ քննարկման թեմա պետք է դառնա։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

14.07.2022

2. 1-ին կետի 8-րդ ենթակետերը հանել։ Ըստ ներկայացված փոփոխության հայտատուն պարտավոր չի լինի փակ ծրարով ներկայացնել փոխադրավարձի առաջարկ, ինչի արդյունքում անիմաստ է դառնում որոշմամբ սահմանված կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետը, ինչը նույնպես հանդիսանում է մրցույթի բաղկացուցիչ մաս։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

14.07.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի՝ 1. 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ (2-րդը, 6-րդ ենթակետը կրկնվում է), 7-րդ, 10-րդ, 11-րդ ենթակետերը հանել, քանի որ կատարվող փոփոխությունների արդյունքում ոչ մի նոր կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (նախկինում փոխադրումներ չիրականացրած) հնարավորություն չի ունենա մասնակցելու Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության փոխադրողների ընտրության մրցույթներին, քանի որ հայտատու կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պարտադիր չէ որ նախկինում լինի փոխադրող կազմակերպություն և դառնում է փոխադրող կազմակերպություն միայն մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո։

Узнать больше