ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

    1Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումներով, որի համար անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումները։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 4-րդ հոդվածով շարադրված են նշված օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, այդ թվում՝ օպերատոր հասկանությունը, որով սահմանված է, որ օպերատորը 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն է։

Գործող կարգավորումների համաձայն՝ երթուղիների սպասարկման իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով:

Համայնքների խոշորացման պայմաններում գործող կարգավորումները խիստ սահմանափակ են ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը կազմակերպելու համար։

Բացի այդ՝ տրանսպորտի ոլորտի քաղաքականությունը իրականացնող պետական լիազոր մարմինը պետք է համակարգի կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների համաձայնեցման գործընթացը։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվում են բարեփոխումներ սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման, համայնքների կողմից երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու ուղղությամբ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող կարագավորումները։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Օրենքի նախագծով հիմնականում վերանայվում է ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը, իսկ միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների կարգավորումների մասով էական փոփխություններ չեն նախատեսվում։ Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել երթուղիների սպասարկման իրականացման նոր ընթացակարգ, որով առաջարկվում է ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաև <<Գնումների մասին>> ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով։ Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված մեկ ուղևորի տեղափոխման արժեքի: Այսինքն՝ համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող և պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, իսկ ծառայության վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար: Առաջարկվող կարգավորման արդյունքում ուղևորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղևորների քանակից: Հարկ է նշել, որ նման մոտեցում սահմանված է նաև համայնքի կողմից մատուցվող մյուս ծառայությունների համար: Ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում համայնքը պայմանագիրը օպերատորի հետ կկնքի 5-10 տարի ժամկետով՝ հաշվի առնելով տրանսպորտային միջոցների տարիքը և որակը։

Բացի այդ առաջարկվում է վերանայել երթուղային ցանցերի համաձայնեցման և միասնական երթուղիների չվացուցաների ու ուղեգծերի փոփոխությունների կատարման գործընթացը։

Առաջարկվում է նաև փոփոխել և սահմանել, որ օպերատոր է հանդիսանում փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր) անկախ պատկանելությունից:

5 Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա կանոնավոր ուղևորափոխադրումների որական ու արդյունավետությունը, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը կդյուրացվի այլընտրանքի հնարավորության արդյունքում։ Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում կլրացվեն կարգավորումների մասով օրենքի բացերը։

Ներհամայնքային փոխադրումներ իրականացնող օպերատորը կնքելով երկարաժամկետ պայմանագիր, հնարավորություն է ունենալու կատարել ներդրումներ ավտոբուսների ձեռբերման համար, ինչպես նաև ստանալով յուրաքանչյուր կիլոմետրի համար ֆիքսված վճար, շահագրգիռ չի լինելու տեղափոխել թույլատրելի քանակից ավել ուղևորներ, կայանել կանգառից դուրս կամ կատարել այլ խախտումներ: Բացի այդ՝ տվյալ դեպքում համայնքի ավագանին հնարավորություն կստանա սահմանել արտոնություններ որոշ ուղևորների համար ըստ սոցիալական խմբերի, ինչպես նաև սահմանելով փոխադրման վճարի չափը՝ ինքնուրույն որոշել այն բարձրացնել հավասարեցնելով փոխադրող կազմակերպությանը վճարվող գումարի համար անհրաժեշտ չափին, թե հավաքագրելով ավելի փոքր չափով գումար իր մյուս միջոցների հաշվին փոխադրողին վճարել ավելի մեծ չափով ծառայության վճար, այդպիսով սուբսիդավորել փոխադրման վճարի չափը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Օրենքի նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։

7․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսված։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 36-րդ կետի պահանջներից։

վ

  • Обсуждалось

    13.07.2022 - 29.07.2022

  • Тип

    Закон

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2374

Принт

Предложения

Լուսինե Հախվերդյան

19.07.2022

Ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը ապահովելու նպատակով, գտնում ենք, որ չվացուցակներ սահմանելիս անհրաժեշտ է պարտադիր դարձնել հանրային քննարկումների անցկացումը:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

16.07.2022

Հակված ենք նախորդ ներկայացված դիրքորոշմանը, այլ կարծիք ներկայացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար քանի որ ամփոփումը չի արտացոլում ներկայացված առաջարկությունների վերլուծություն կամ չընդունելու վերաբերյալ իրական հիմնավորումներ։ Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ մշակվել է Օրենքի նախագիծը, որը ընդունվելու դեպքում չի աշխատի, ավելին այն շատ ավելի կխառնի ներկայումս գործող կարգավորումները, առաջացնելով քաոսային իրավիճակ։

Узнать больше