Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ», «Թ. ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք   Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ «Թ. ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը

 «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարար­վեստի «Բարեկամություն պետական համույթ» և «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմա­կերպությունները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազ­մակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների՝ «պետական ոչ առևտրային կազմակերպու­թյունների օպտիմալացում, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակում» ուղղությունը:

Գործընթացը համահունչ է նաև ազգային երաժշտության միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակին:

Որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է դաշտում գործող և գործունեության մշտական հարթակներ չունեցող 6 մշակութային կազմակերպու­թյուն­ների համար աշխատանքային և ստեղծագործական բարենպաստ պայմանների ստեղ­ծմամբ:

         Միաձուլման ձևով վերակազմակերպվող և «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկա­յացնող երաժշտական և պարային խմբերը, ինչն իր հերթին կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:

Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: Ըստ այդմ, գերազանցապես վարչական կրկնվող հաստիքների կրճատման շնորհիվ, հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության եկամտային հատվածի մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։ Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկումով նախատեսում ենք էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ընդլայնել արտաբյուջետային միջոցները և նվազեցնել կախվածությունը պետական բյուջեից: Սույն նախաձեռնությունը  նպատակ ունի նաև էապես բարձրացնել ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը:

    

     Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայում Հայաստանում գործող պետական կարգավիճակ ունեցող 6 մշակութային կազմակերպություն չունեն իրենց հիմնական գործառույթներից բխող գործունեությունը (փորձեր և համերգներ) իրականացնելու մշտական հարթակներ և տեղակայված են այլ կառույցներին պատկանող տարածքներում։ Այսպես՝ Հայաստանի պարի պետական անսամբլը գործում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում,  Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթը՝ «Ա․Խաչատրյան համերգասրահ»-ի նկուղային հարկում, Թ․Ալթունյանի անվ․ երգի-պարի պետական համույթը՝ Հայաստանի երգչախմբային ընկերությունում:

Միաձուլման պարագայում կվերանան ՊՈԱԿ-ների բնականոն գործունեությունը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներ՝ միասնական տոմսային տնտեսության վարմամբ, գովազդատեղեկատվական հարթակի ապահովմամբ:

Ներկայում, ՊՈԱԿ-ների թվակազմը ունի հետևյալ պատկերը․

  • «Հայաստանի պարի պետական անսամբլ» ՊՈԱԿ՝ 71 հաստիք
  • «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ՝ 88 հաստիք
  • «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ» ՊՈԱԿ՝ 52 հաստիք

 

        Ոլորտում առկա հիմնախնդիրներից են նաև պրոֆեսիոնալ կոմպոզիտորների և կոլեկտիվների կապի խզումը, նվագացանկի և երգացանկի գեղարվեստական անորոշությունը, ժողովրդական տարազների նշանագիտական խեղաթյուրումը, գեղարվեստական չափանիշների և ճաշակի խնդիրը՝ մեծ իմաստով: Միասնական կառավարման բացակայության հետևանքով չեն համադրվում ժողովրդական երաժշտության ու պարի ոլորտում յուրաքանչյուր պետական կառույցի ռազմավարական առաջնահերթությունները և առաջնային առաքելությունը: Չեն իրականացվում միասնական գովազդատեղեկատվական արշավների, հանրային իրազեկման և գեղարվեստական արդիականացման միջոցառումներ:

   

 Կարգավորման նպատակը

     Վերոնշյալ հարցերը կարգավորելու նպատակով «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ», «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ քննարկվել են միաձուլմամբ վերակազմավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները և համաձայնել, որ կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը հակասություն չունի և վերակազմավորումը հնարավորություն կտա լիարժեքորեն ծավալելու միասնական գործունեություն:

Միաձուլումը կնպաստի հայկական ժողովրդական ժանրում միասնական քաղաքականության արդյունավետ կիրարկմանը: Կազմակերպություններում առկա կլինի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների  համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի  կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ:

Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խումբ, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ներքո՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբ»-ը, «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ»-ը և «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթ»-ը:

Հետևաբար, վերոնշյալ փաստարկներից ելնելով` «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելը կնպաստի կազմակերպությունների ստեղծագործական առաջընթացին, համերգային գործունեության  բարելավմանը:

«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման արդյունքում կառաջանա նաև վերոնշյալ կազմակերպությանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տարածք ամրացնելու խնդիր:

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ» և «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ճանապարհով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսսվում:

    

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ» և «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ճանապարհով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը համահունչ է/բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումներին՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակում, ոլորտի կազմակերպություններում մարկետինգի, սեգմեն­տացիայի, թիրախավորման, դիրքավորման գիտելիքների և ռեսուրսների ձևավո­րում, մշակութային  հաստատությունների  գույքի  և նյութատեխնիկական բազայի բարելավում, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի (գույքի) ապահովում (լուսաձայնային տեխնիկա, երաժշտական գործիքներ, բեմական հանդերձ, դահլիճների և բեմերի կահավորում, ջեռուցման, անվտանգային համակարգեր):

    

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Գործընթացը նախաձեռնելու համար հիմք են հանդիսացել են նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի, երաժշտագետների, տարազագետների, կոմպոզիտորների մասնակցությամբ կազմակերպված քննարկումներն և լսումները, որոնց արդյունքում պարզ են դարձել ոլորտում առկա հիմնախնդիրները:

 

Ակնկալվող արդյունք

     Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա մեկտեղել և կենտրոնացնել մասնագիտական (պրոֆեսիոնալ կադրերի ներգրավում, մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում) և ֆինանսական (բյուջետային և արտաբյուջետային միջոցների գրագետ և արդյունավետ համադրում ու կառավարում) ռեսուրսները, էապես կբարձրացնի նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը, կնպաստի միջազգային հարթակներում հայ մշակույթի դիրքավորմանը:

 

  • Обсуждалось

    07.07.2022 - 22.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4059

Принт

Предложения

Մարիամ Պողիկյան

22.07.2022

Մի արեք բան, որը ճակատագրական կլինի մեր մշակույթի համար: Խմբերը տարբեր: 3 կազմակերպություններն էլ իրենց տեղն ու դերն ունեն մեր երկրի համար: Մի արեք:

Узнать больше