Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N86-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը, կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Նախագծի ընդունումը պայմանավորված է անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա դրոշմանիշային վճարի պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավել վճարված գումարները վերադարձնելու գործընթացի ապահովման անհրաժեշտությամբ։

Գործնականում լինում են դեպքեր, երբ անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարները կատարելուց և հարկային մարմնի կողմից դրանք Հատուցման հիմնադրամին փոխանցելուց հետո ներկայացնում են ճշտված հարկային հաշվարկներ, որի արդյունքում նվազում է դրոշմանիշային վճարի հաշվարկման բազան, ինչպես նաև դրոշմանիշային վճարի գծով պարտավորության չափը։ Հետևաբար՝ առաջանում են դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարներ, որոնք ենթակա են վերադարձման անհատ ձեռնարկատերերին և նոտարներին, սակայն ՀՀ կառավարության 02.02.2017թ. N86-Ն որոշման N5 հավելվածով սահմանված՝ դրոշմանիշային վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները վերադարձնելու կարգով դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հատուցման հիմնադրամին փոխանցված լինելու դեպքերի մասով կարգավորումներ սահմանված չեն։

2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հատուցման հիմնադրամին փոխանցված լինելու դեպքում՝ հարկային մարմինը դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հատուցման հիմնադրամին, որից հետո հատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները փոխանցում է համապատասխան գանձապետական հաշվեհամարին։

Դրոշմանիշային վճարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով  անձանց վերադարձրած լինելու դեպքում, Հատուցման հիմնադրամն այդ մասին տեղեկատվությունը  նախատեսված ժամկետում տրամադրում է հարկային մարմնին՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

4. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա կատարվող վերահաշվարկման արդյունքում դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձման որոշ հարցեր։

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 6.9 «Հարկային և մաքսային վարչարարություն» բաժնից, որոնց համապատասխան նախատեսվում է հարկային վարչարարությունը պարզեցնելու և արդյունավետ դարձնելու միջոցով հարկ վճարողների համար ստեղծել կանխատեսելի միջավայր։

6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N86-Ն որոշման մեջ լրացում  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի նախատեսվում։

 

 

  • Обсуждалось

    01.07.2022 - 16.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2592

Принт