Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

թիվ --------------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 19-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման հավելված N 1-ի 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1-ին կետ.

 «12.1. Քաղաքացու դիմումի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է միայն վարորդից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:»։

2․ Որոշման հավելված N 1-ի 14-րդ կետում «միջոցով» բառից հետո լրացնել   «(բացառությամբ քաղաքացու դիմումի հիման վրա իրականացվող զննության դեպքերի)» բառերը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    28.06.2022 - 13.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2921

Принт