Добавить в избранное

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքում 2020 թվականին մարտի 6-ի  փոփոխությունների համաձայն փոխվեց ֆինանսավորման մեթոդաբանությունը, և հանվեց ըստ աշակերտ թվի ֆինանսավորման մեխանիզմը։

Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման բանաձևը լուծում չի տալիս այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են համընդհանուր ներառականությունը, ուսուցչական և ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների և աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաև որոշ ծախսատեսակների նորմավորումը։ 

Նոր նախագծով առաջարկվում է՝ հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ՝ մասնավորապես միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ վերջիններիս ենթակայության, ինչպես նաև բավարար պայմանների ստեղծում՝ հաստատությունների բնականոն գործունեության համար։ 

Համաձայն նախագծով առաջարկվող բանաձևի՝ ֆինանսավորման հաշվարկման համար հիմք են հանդիսանում մի շարք ելակետային տվյալներ՝ այդ թվում. դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ և այլն;

Ֆինանսավորման հաշվարկի համար հիմք են հանդիսանում նաև հաստատությունների պահպանման ծախսերը, ինչպես նաև վերջիններիս համար սահմանված հաստիքների թիվը:

Այդ ամենը հնարավորություն է տալիս կիրառելով միասնական մոտեցում՝  հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար:

  • Обсуждалось

    13.06.2022 - 28.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3767

Принт

Предложения

Լուսինե Դավթյան

26.06.2022

Կարող եք մանրամասնել ինչ է լինելու դպրոցում արդեն եղած բազմամասնագիտական խմբի հետ, և ինչ է նշանակում հատուկ մանկավարժ, լոգոպեդ և ..., - հատուկ դպրոցների դեպքում ըստ ուղղվածության և կարիքի ՝համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլատվության պարագայում նշումը

Օֆելյա Սարդարյան

26.06.2022

Բազմահամակազմ դասարանների նոր ֆինանսավորումը իրականացնել առավել շուտ,քան 2026թվականը,քանի որ շատ դժվար է աշխատել միաժամանակ երկու դասարանում ուժերի գերագույն լարումով,բայց վճարվել մեկ դասարանի համար:Ցավալի է,բայց իրողությունն այն է,որ նմանատիպ խնդիրների լուծումը հետաձգելը հանգեցնում է ուսուցիչների թվի նվազման:

Օֆելյա Սարդարյան

26.06.2022

Ուսուցչի նվազագույն դրույքաչափ սահմանել ոչ պակաս,քան 150 000դրամը:

Узнать больше