Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏԵՎ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

      «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագիր,  մշակում են տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներ, իսկ ստուգումները իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատվել են և  2020 թվականի օգոստոսի 27-ի N 1437-Ն, 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2046-Ն, 2021 թվականի մայիսի 27-ի N 861-Ն որոշումներով լրացվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող ստուգումների ստուգաթերթեր, որոնք չեն ներառում տեսչական մարմնի վերահսկողության ամբողջ շրջանակը և պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում որոշման համապատասխան հավելվածներում լրացնել առանձին բնագավառներում վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ ստուգաթերթերով։

Նախագծի ներկայացման պահանջը պայմանավորված է տեսչական մարմնի կողմից 2022 թվականի տարեկան պլանային ստուգումների ցանկում ընդգրկված ընտանեկան բժշկություն» բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող անձանց կողմից մատուցվող ծառայությունների հետ։ Լիցենզավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը համալրվել է նոր տեսակներով, որոնք արդեն կիրառելի են, սակայն վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ, քանի որ ստուգաթերթով համապատասխան հարցեր նախատեսված չեն։ Արդյունքում Տեսչական մարմինը ստուգումների ընթացքում բազմիցս առնչվել է գործող իրավական ակտերով նախատեսված պահանջների և ստուգաթերթերում ներառված պարտադիր պահանջների անհամապատասխանությանը, ինչն էլ նվազեցնում է ոլորտների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը, երբեմն էլ դարձնում անհնարին։

2.Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ՝ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում` Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետերի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման բնագավառի վերահսկողության ստուգաթերթերը, որն ընդգրկում է 73 հարց:

Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը: Գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Արդյունքում վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում  տեսչական մարմինը անդադար բախվում է վարչական ակտի  կայացման անհնարինության՝ չունենալով համապատասխան ոլորտի ստուգաթերթում ներառված վերոնշյալ տեսակին համապատասխան պահանջներ, ինչն էլ նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։

 Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու բժշկական օգնության և սպասարկման բնագավառում «Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետերի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման բնագավառի վերահսկողության» թիվ N 3․12 ստուգաթերթը, այն ներկայացնելով նոր խմբագրությամբ:

3.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից համատեղ:

5.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

6.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

          Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Обсуждалось

    10.06.2022 - 27.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2781

Принт