Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.10.2017 16:24:23 Դեռևս 2016 թվականի փետրվարի 14-ի թիվ 012 գրությամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի 387-րդ հոդվածի (նախագծի 1-ին ընթերցմամբ ներկայացված տարբերակի 363-րդ հոդված, ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի 359-րդ հոդված) վերաբերյալ հայտնել էր, որ հաշվի առնելով այն, որ հարկ վճարողների նկատմամբ կիրառվող տուգանքներից մասհանումներ են կատարվում նաև հարկային մարմնի համապատասխան արտաբյուջետային հաշիվներին, կարծում ենք, որ վնասների հատուցումը պետք է կատարվի արտաբյուջետային միջոցների հաշվին: Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկը չէր ընդունել: Անհասկանալի է տվյա դեպքում ինչով է պայմանավորված ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշման կտրուկ փոփոխությունը: Ընդունվել է ի գիտություն: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառվող մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը նպատակ են հետապնդում ապահովելու միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարցում, թեթևացնելու ՀՀ պետական բյուջեի վրա չնախատեսված ծախսերի մասով ընկնող լրացուցիչ բեռը (այն տեղափոխելով արտաբյուջետային հաշիվների վրա` դրանց առկայության դեպքում), միևնույն ժամանակ, նպաստելու վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը (վնասն առաջնահերթ խրախուսման համար սահմանված միջոցներից հատուցելու միջոցով):
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 04.10.2017 23:49:31 Շատ կարեւոր նախագիծ է: Սակայն այն չի ներառում այն դեպքերը, երբ պետական կառավարման մյուս մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Մեր կազմակերպությունն ունի բազմաթիվ փաստեր, երբ ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի և դրանց պաշտոնատար անձանց կողմից վատ վարչարարության հետևանքով վնաս է պատճառվել ինչպես մեր կազմակերպության անդամներին, այնպես էլ` շահառուներին: Այդ դեպքերից 4 դեպքում դիմել ենք վարչական դատարան, սակայն վերջինս չի ընդունում հայցերը` վնասները հայցվորների վնասների փոխհատուցման անբավարար հիմքերի պատճառով: Այդ դեպքերը հատկապես վերաբերում են հաշմանդամության կարգի ապօրինի իջեցմանն ու զրկմանը, պետական պատվերով անվճար բժշկական օգնության իրավունք ունեցող անձանց դրա մերժմանը, այսպես կոչված "կարմիր գծերի" համար չվճարած պարտադիր վճարներին, ճանապարհային երթուեկության կանոնների խախտման համար պատասխանատվությանը եւ այլն: Առաջարկում ենք օրենքի նախագծում կատարել այնպիսի լրացում, որ դա ներառի նաեւ պետական կառավարման մյուս մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հնարավորությունը: "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հկ նախագահ Ընդունվել է ի գիտություն: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հնարավորությունն արդեն իսկ սահմանված է գործող օրենսդրությամբ: Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի համաձայն` օրենքը կարգավորում է վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները: Նույն օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարության, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է` ա) Հայաստանի Հանրապետությունը ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմինների` ՀՀ նախարարությունների, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողովի և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմինների, տարածքային կառավարման մարմինների` մարզպետների.դեպքում. բ) համապատասխան համայնքը` տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի. (քաղաքապետ` քաղաքային համայնքում, գյուղապետ` գյուղական համայնքում) դեպքում: Օրենքի համաձայն` «ա» կետով նախատեսված դեպքում վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (ներառելով պետական բյուջեի արտաբյուջետային հաշիվների միջոցները), իսկ «բ» կետով նախատեսված դեպքում` համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին: Հատկանշական է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին մասին» ՀՀ օրենքի 331 հոդվածի 3-րդ մասի «ե» կետի համաձայն` ՀՀ ճանապարհային ոստիկանության նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է՝ անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառվող մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը (մասնավորապես` ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր) նպատակ են հետապնդում ապահովելու միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարցում, թեթևացնելու ՀՀ պետական բյուջեի վրա չնախատեսված ծախսերի մասով ընկնող լրացուցիչ բեռը (այն տեղափոխելով արտաբյուջետային հաշիվների վրա` դրանց առկայության դեպքում), միևնույն ժամանակ, նպաստելու վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը (վնասն առաջնահերթ խրախուսման համար սահմանված միջոցներից հատուցելու միջոցով):