В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 08.12.2021թ-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու և քննարկելու ընթացակարգերը օրենքի պահանջներին համապատասխան սահմանելու, հստակեցնելու, երեխայի քաղաքացիության դադարեցման կարգ նախատեսելու, հիշյալ հարաբերություններում պահանջվող փաստաղթերի ցանկը կանոնակարգելու, ինչպես նաև իրականացվող վարչարարությունը պարզեցնելու ու մատուցվող ծառայությունների որակը բարելավելու հանգամանքով։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Կարգավորման նպատակը և բնույթը
«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում /այսուհետ՝ օրենք/ 08.12.2021թ-ին կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում /որն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո՝ 25.06.2022թ./ նախատեսվող կարգավորումներն էականորեն տարբերվում են ներկայիս կարգավորումներից, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ /այսուհետ՝ որոշում/ սահմանված՝ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու ընթացակարգերը, ինչպես նաև հստակեցնել օրենքի տարբեր հիմքերով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։
Բացի այդ, գործող որոշման թիվ 1 հավելվածը, որով սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, ձևակերպված է բավականաչափ բարդ, դրանում առկա են պետական մարմինների կողմից կատարվող գործողությունների անհարկի կրկնություններ, շարունակական հղումներ, ինչն իրավակիրառ պրակտիկայում առաջ է բերում դժվարություններ և անորոշություն, ուստի նոր նախագծով նախատեսվում է առավել պարզ և հստակ սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախկինում սահմանված չեն եղել երեխաների ՀՀ քաղաքացիության դադարեցման ընթացակարգերը, դիմող սուբյեկտները, դիմումին ներկայացվող պահանջները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կանոնակարգող դրույթներ, ինչը պրակտիկայում առաջ է բերել անորոշություն, ուստի սույն նախագծով կանոնակարգվում են նաև հիշյալ հարցերը։ Մասնավորապես, սահմանվել է, որ երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ծնողը դիմում է անձամբ, լրացնում դիմում-հարցաթերթ, որի ձևը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկը ևս հաստատվում են սույն նախագծով։
Նախագծով փոփոխության են ենթարկվել նաև պետական մարմինների կողմից իրականացվող գործողությունների համար սահմանված ժամկետները. հաշվի առնելով, որ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները քննարկելու համար նախատեսվել է 90 աշխատանքային օր, ուստի քաղաքացիության գործերով վարույթում ներգրավված մարմիններին վերապահված գործառույթների իրականացման ժամկետները սահմանվել են այնպես, որպեսզի 90 աշխատանքային օրում հնարավոր լինի ապահովել գործերի ամբողջական ուսումնասիրություն, ՀՀ նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացնելը և վերջինիս կողմից հրամանագրի ստորագրումը։
Սույն նախագծով պարզեցվել է նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար անձանց կողմից լրացվող հարցաթերթիկների ձևերը, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանցով պահանջվող տեղեկատվության մեծ մասի անհրաժեշտությունը բացակայում է, և պրակտիկայում որևէ կերպ չի ազդում գործի ելքի վրա, մինչդեռ, հարցաթերթը լրացնելը ավելորդ ժամանակ և խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար։ Այսպես, հաճախ, տարբեր հանգամանքներով պայմանավորված (լեզվի չիմացություն կամ հարցաթերթում զետեղված հարցերի ոչ ամբողջական ընկալում և այլն) քաղաքացիները ստիպված են լինում հարցաթերթիկը լրացնել այլ անձանց կամ կազմակերպությունների միջոցով, երբեմն նաև դրա համար որոշակի գումար վճարելով։ Նշվածը հաշվի առնելով հնարավորինս պարզեցվել է հարցաթերթը, դրանում ներառվել են բացառապես անձանց վերաբերյալ այն տվյալները, որոնք կարող են անհրաժեշտ լինել գործի քննության ժամանակ։ Բացի այդ, հարցաթերթիկը կազմվել է «դիմում-հարցաթերթի» տեսքով, ինչը բացառում է նաև քաղաքացիության գործը ընդունելիս լրացուցիչ դիմում գրելու անհրաժեշտությունը։ Հիշյալ փոփոխությունները հնարավորություն կընձեռեն քաղաքացիներին խնայել ժամանակը, արագ լրացնել դիմում-հարցաթերթը և փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում մուտքագրել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործը, ինչի արդյունքում կպարզեցվի վարչարարությունը, կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։
Նախագծով սահմանվել են նաև Հայաստանի Հանրապետռության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հաստատող տեղեկանքների նոր ձևեր, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու տարբեր ընթացակարգեր, մասնավորապես,
1) եթե դիմումատուն Հայաստանի Հանրապետության քաղաղացիությունը դադարեցնելու համար ներկայացրել է օտարերկրյա պետության անձնագիր, ապա նրա քաղաքացիությունը համարվում է դադարեցված ծանուցման պահից և նրան տրամադրվում է տեղեկանք՝ համաձայն N1 ձևի,
2) եթե դիմումատուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացրել է Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք), ապա նրան տրամադրվում է տեղեկանք՝ համաձայն N2 ձևի, որում նշում է կատարվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացվելու պահից: Օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը ներկայացնելուց հետո դիմումատուին տրամադրվում է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
- 5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կկանոկարգվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, այդ թվում՝ երեխաների ՀՀ քաղաքացիոթյունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները, կհստակեցվի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերը, կպարզեցվի հիշյալ հարաբերություններում իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։
-
Обсуждалось
03.06.2022 - 18.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Полиция
Просмотры 4172
Принт