Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման

  1.  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը-Հանքարդյունաբերության ոլորտը հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ, վերը նշված խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացում ապահովելու համար:  Սույն հայեցակարգի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը՝ հիմք հանդիսանալով հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության և քաղաքականության մշակման համար:
  2.  Առաջարկվող կարգավորման բնույթը-Իրավական դաշտի կատարելագործման և ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում հիմնվելով միջազգային լավագույն փորձին՝ ընդունել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգ, որը կարող է ծառայել որպես ելակետ համապարփակ քաղաքականության մշակման և իրավական դաշտի ուսումնասիրման ու լրամշակման համար:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,անձինք- Հայեցակարգի նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 23-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N1092-Ա որոշմամբ ստեղծված  աշխատանքային խմբի կողմից:
  4.  Ակնկալվող արդյունքը-Ընդունման դեպքում հայեցակարգը իրավական հենք կհանդիսանա ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակման, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման համար, ինչը թույլ կտա ապահովել ոլորտի կայուն զարգացումն, այն դարձնելով ՀՀ տնտեսության շարժիչ ուժերից մեկը: 
  • Обсуждалось

    16.02.2017 - 05.03.2017

  • Тип

    Протокольное решение

  • Область

    Энергетика и природные ресурсы

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11686

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: