Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2021 թվականի հունիսի 28-ին ուժի մեջ է մտել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 10-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածով և իր սահմանած կարգով ընտրում է վերաքննիչ քրեական դատարանի` սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված թափուր պաշտոնում նոր նշանակված երեք դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների թվից` երեք դատավորների` որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ, որոնք, ի լրումն տվյալ գործերի, իրականացնում են նաև քրեական այլ գործերով վերանայում:

Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) կողմից վերաքննիչ գործող դատավորների թվից մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների ընտրության լիազորությունը նախատեսված է եղել  Օրենքի անցումային դրույթով: Սա նշանակում է, որ  այս լիազորությունը ԲԴԽ-ին վերապահված չէ որպես հիմնական լիազորություն, և սահմանափակվում է միայն Օրենքի անցումային դրույթների կատարման ապահովմամբ:

Բացի այդ, ներկայումս վերաքննիչ քրեական դատարանում ծագել են մի շարք խնդիրներ՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորների ծանրաբեռնվածության հետ կապված: Նշված տեսակի գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ենթադրում են անհապաղ քննության իրականացում, ինչը հաճախ հնարավոր չի լինում իրականացնել նմանատիպ գործեր քննող դատավորների սահմանափակ թվակազմի պատճառով: Հետևաբար, անհրաժեշտություն է ծագել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի միայն քրեական գործեր քննող գործող դատավորների թվակազմից, անհրաժեշտության դեպքում, այլ դատավորների ևս ներգրավելու քննարկման առարկա գործերի քննությանը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով այսուհետ՝ Նախագիծ առաջարկվում է ԲԴԽ-ի վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորներից ընտրելու դատավորների թվից մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ ընտրելու հնարավորությունը նախատեսել անմիջապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ որպես վերջինիս վերապահված առանձին լիազորություն:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի և Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել վերաքննիչ քրեական դատարանի բնականոն գործունեությունը և հիշյալ դատարանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անհապաղ քննության ենթակա՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայման արդյունավետ իրականացումը:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը բխում է Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշումից, որի 5.3-րդ կետը նախատեսում է, որ Կառավարությունն իր իրավասությունների շրջանակում շարունակելու է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ուղղված մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների ինստիտուտի կայացմանը։

Միաժամանակ, սույն նախագիծը բխում է Բարձրագույն դատական խորհրդի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով սահմանված լիազորությունից:

  • Обсуждалось

    30.05.2022 - 14.06.2022

  • Тип

    Конституционный закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2366

Принт