Добавить в избранное

В стадии разработки

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  • «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։
  • Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-11-րդ մասերով.

«5.  Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի։

  1. Ընտանեկան, սոցիալական նպաստ և հրատապ օգնությունը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե ընտանիքի չափահաս անդամ հանդիսացող դիմողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է նրա 75 տարին:
  2. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով վճարելը նպաստի կամ հրատապ օգնության գումարը ընտանիքի չափահաս անդամին վճարելն է:
  3. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստն անկանխիկ եղանակով վճարելը՝ ընտանիքի չափահաս անդամ հանդիսացող դիմողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:
  4. Հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով վճարելը հրատապ օգնության գումարը ընտանիքի չափահաս անդամ հանդիսացող դիմողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելն է:
  5. Ընտանեկան նպաստը և սոցիալական նպաստն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում վճարումը շարունակելու համար անձը, ում անունով բացվել է սույն հոդվածի 8-րդ կետում նշված սոցիալական ապահովության հաշիվը, պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (նպաստն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:
  6. Սույն հոդվածի 10-րդ կետում նշված անձի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա՝ բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով տածաքային կենտրոնի կողմից՝ անձամբ այդ անձի ներկայացրած՝ ընտանեկան նպաստին և սոցիալական նպաստին առնչվող ցանկացած գրավոր դիմումի հիման վրա:»:

 

  • Օրենքի 15-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետյալ խմբագրությամբ.

«2)  «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում:».

2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«3) սույն օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ տածաքային կենտրոնի կողմից չհաստատվելու) դեպքում.»:

  • Օրենքի 17-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
  1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետյալ խմբագրությամբ.

«2)  «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում:».

  1. 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

« 3)  սույն օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ տածաքային կենտրոնի կողմից չհաստատվելու) դեպքում.»:

  • Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետյալ խմբագրությամբ.

«2)  «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում:».

  • Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-14-րդ մասերով՝

«13.      Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով` դիմումի հիման վրա, եթե նպաստը նշանակվել է (նշանակման դիմումը ներկայացվել է)՝

1)          քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը,

2)         մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

  1. Սույն հոդվածի 13-րդ մասում նշված ժանկետից հետո ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն նշանակելու, վերականգնելու կամ վճարման եղանակը փոխելու կամ վճարող կազմակերպությունը փոխելու դիմում կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթ (կից դիմումով) ներկայացնելու դեպքում նպաստը և հրատապ օգնությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված բանկի միջոցով։
  2. Մինչև սույն հոդվածի 13-րդ մասում նշված ժամկետները նշանակված ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 14-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով՝

1) քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հունվարի 1-ից․

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:»։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    25.05.2022 - 09.06.2022

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3212

Принт