Добавить в избранное

ԲԱԲԿԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ԲԱԲԿԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բաբկեն Արթուրի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Բաբկեն Արթուրի Հովհաննիսյանը (ծնվ.՝ 11.01.1996թ., հաշվառման հասցեն՝ Երևան, Նոր Նորք, Մոլդովական փ., 50/1, 23) 2013 թ-ին ընդունվել է ԵՊՀ-ի Ռադիոֆիզիկա ֆակուլտետի ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա բաժնի բակալավրիատը, այնուհետև ուսումը շարունակել է մագիստրատուրայում, իսկ 2019-2022թթ.-ին սովորել է ԵՊՀ ռաֆիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։

2015 թ-ից հանդիսանում եմ ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ: Ուսմանը զուգահեռ 2015 թ. մարտից աշխատել է «Թեքնոլոջի ընդ սսայենս դայնամիքս» ընկերությունում որպես ինժիներ, այնուհետև 2016 թ. հունվար ամսից «ԼՏ-ՊԻՐԿԱԼ» ընկերությունում     որպես միկրոսխեմաների  նախագծող  և հաշվարկող ինժեներ: 2019 թվականից մինչ օրս աշխատում եմ «Նեյշնլ ինսթրումենթս ԷյԷմ» ՍՊԸ-ում որպես ինժեներ։

          2020 թ․ հունիսից մինչև 2021 թ․ հունիս դասավանդել է ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում «Անալոգային և Թվային սխեմատեխնիկա» և «Թվային ազդանշանների հաղորդման հիմունքներ» առարկաները։

2022 թվականից դասավանդում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում «Ազդանշանների վիճակագրական վերլուծություն» առարկան։

2022թ․       փետրվարի        12-ին        պաշտպանել        է        ատենախոսությունը

«Կենսաազդանշանների հետազոտումը բարձր կարգի սպեկտրալ վերլուծության միջոցով» թեմայով և ստացել եմ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ունի 13 տպագրված գիտական աշխատանքներ, որոնցից 6-ը տպագրվել են միջազգային ժողովածուներում, որոնք նաև զեկուցվել են մի շարք միջազգային կոնֆերանսներում, ինչպիսիք են՝ «International Youth Conference on Electronics, Telecommunications and Information Technologies -YETI 2021», «2019 IEEE International Conference on Electrical Engineering and Photonics (EExPolytech-2019)», «ԵՊՀ ՈւԳԸ միջազգային 5-րդ տարեկան գիտական նստաշրջան՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին» և այլն։

2022 թ․ մարտ ամսից աշխատում է ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, որպես կրտսեր գիտաշխատող։

Ակնկալվող արդյունքը.

«Բաբկեն Արթուրի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացուն մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Բաբկեն Արթուրի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Բաբկեն Արթուրի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

  • Обсуждалось

    25.05.2022 - 10.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2649

Принт