Добавить в избранное

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի, 146-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) 1-ին հավելվածի 133, 135, 136 կետերով նախատեսված՝ ռազմավարության և միջոցառումների ծրագրի ընթացքի մշտադիտարկման և գնահատման հետ կապված գործառույթների իրականացման համար համապատասխան իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1332-Ն որոշում:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Համաձայն Օրենքի հավելվածի 3-րդ կետի՝ Արդարադատության նախարարությունը մշակում և իրականացնում է արդարադատության, այդ թվում՝ հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիայի, սնանկության, փաստաբանության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման, զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, անձնական տվյալների պաշտպանության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման, իրավական փորձաքննության, միջազգային իրավական փոխօգնության, հակակոռուպցիոն և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի 704-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի 23.1 ենթակետի համաձայն՝ Նախարարության խնդիրներից է հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացումը: Նույն հավելվածի 32-րդ կետի 3.1 ենթակետի համաձայն՝ Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից է նաև հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը (այսուհետ նաև՝ Վարչություն): Արդարադատության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի 103-Լ և 2020 թվականի մարտի 13-ի 113-Լ հրամանների համապատասխանաբար հավելված 3-ի և հավելված 1-ի հիման վրա հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի իրականացման վարչության կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն): Կանոնադրության 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Վարչության նպատակներն են հակակոռուպցիոն ոլորտի գործընթացների, հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացումը: Վարչությունը կազմված է երկու բաժիններից` հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի: Մոնիթորինգի բաժինը իր գործառույթների շարքում, ի թիվս այլնի, ներառում է նաև համակարգման ոլորտի ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաև, համակարգման ոլորտին առնչվող այլ գործընթացների նկատմամբ մշտադիտարկման իրականացումը, հաշվետվությունների կազմման աշխատանքների, հակակոռուպցիոն ոլորտի գործընթացների, հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մշտադիտարկման, միջազգային պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման ուղղված միջոցառումների կիրարկման ապահովումը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման չորրորդ և հինգերորդ պիլոտային փուլի շրջանակներում որպես խնդիրներ և ըստ այդմ՝ որպես բարեփոխման առաջնահերթությունններ արձանագրված է հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման գործառույթը օրենսդրական ակտով ամրագրելու անհրաժեշտությունը, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար պատասխանատու մարմինների հակակոռուպցիոն պատասխանատուների աշխատանքների համակարգման, վերջիններիս աջակցության տրամադրման առնչվող իրավասությունների սահմանված չլինելը ինչպես Վարչության այնպես էլ Վարչության մոնիթորինգի բաժնի գործառույթներում/պաշտոնի անձնագրերում՝ չնայած այն հանգամանքին, որ փաստացի նշված աշխատանքներն իրականացվում են Վարչության մոնիթորինգի բաժնի կողմից։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 3-րդ կետում սահմանել համապատասխան դրույթ, որով Արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա ոչ միայն մշակելու և իրականացնելու Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը, այլև ապահովելու հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման իրականացումը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 3-րդ կետում: Մասնավորապես, առաջարկվում է Կառավարության քաղաքականության գործունեության ոլորտներում Արդարադատության նախարարությանը վերապահել ոչ միայն հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրականացման, այլև հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում մոնիթորինգի և գնահատման իրականացման իրավասությունները:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում չի ակնկալվում փոփոխություն:

  1. Նախագծերի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Արդարադատության նախարարության իրավասության շրջանակի հստակեցումը՝ իրավական հիմք ստեղծելով հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում մոնիթորինգի և գնահատման իրականացման համար:

  • Обсуждалось

    18.05.2022 - 02.06.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией, Общественное управление

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2785

Принт