Добавить в избранное

В стадии разработки

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

------ --------------------------- 2022 թ. № ---------  -Ա

 

 

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

ԱՄԱՌԱՅԻՆ  ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն  որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մինչև 2026 թվականի ամառային  զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝  համաձայն հավելված N 1-ի.
  2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝  համաձայն հավելված N 2-ի.
  3.   Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության  2022 թվականի  ամառային զորակոչից սկսած  մինչև  26 տարին լրանալը տարկետում տալ.

     1) Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին  (ծնված` 1997 թվականի փետրվարի 17-ին հաշվառման հասցեն ՀՀ Արմավիրի մարզ, գ. Հայկաշեն, 11-րդ փող., տուն 6, Էջմիածնի ԶԿ)  ծանրամարտի 2019 թվականի Թայլանդի Պատտայա քաղաքում  կայացած մեծահասակների աշխարհի չեմպիոն և 2021 թվականի Տոկիոյում  ամառային օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր,

      2) Նորայր  Արմենի Հախոյանին  (ծնված՝ 1997 թվականի հունվարի 31-ին, հաշվառման հասցեն  ք. Երևան, Բագրատունյանց փ., շ.38/1, բն. 27,  Շենգավիթի ԶԿ) հունահռոմեական ըմբշամարտի 2021 թվականի Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած  մեծահասակների  աշխարհի առաջնությանը գրավել է 5-րդ տեղը,  

 

 

  • Обсуждалось

    17.05.2022 - 06.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2579

Принт