Добавить в избранное

ԷՄԻԼ ԱՐԱՅԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

   ԷՄԻԼ ԱՐԱՅԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Էմիլ Արայիկի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Էմիլ Արայիկի Գրիգորյանը (ծնվ.՝ 29.10.1995 թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Ռոստովյան փող. 15շ. 63 բն.) 2002-2010 թվականներին սովրել է 120 հիմնական դպրոցը, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ, 2010-2013 թվականներին Երևանի թիվ 119 ավագ դպրոցում, որը ևս ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2013-2017 թվականներին բակալավրի, իսկ 2017-2019 թվականներին մագիստրատուրայի կրթական աստիճաններով սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ավարտելով գերազանց առաջադիմությամբ: 2019-2022 թվականներին ուսումը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում՝ Ը.00.02՝ «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: Էմիլ Գրիգորյանին ՀՀ կառավարության 2019 թվականին հուլիսի 18 N 912-Ա որոշմամբ տրվել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում: 2022 թվականին մարտի 22-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 

2019 թվականից մինչև օրս Էմիլ Գրիգորյանը աշխատում է Հայաստանի Պետական տնտեսագիական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայում՝ որպես գիտաշխատող: Մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:

Ակնկալվող արդյունքը.

«Էմիլ Արայիկի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Է. Գիգորյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Էմիլ Արայիկի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Էմիլ Արայիկի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

 

  • Обсуждалось

    17.05.2022 - 02.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2629

Принт