Добавить в избранное

В стадии разработки

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

--------- ---------------- 2022  թվականի  N    - Լ 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.
  • մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն իրականացնել 2022 թվականին միջոցառման իրականացման ընթացիկ գնահատում: Գնահատման արդյունքում միջոցառման միջոցով զբաղված դարձած անձանց տեսակարար կշիռը շահառուների նախատեսված թվում 70 տոկոսից բարձր լինելու պարագայում միջոցառման իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում.
  • 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում իրականացնել 2022 թվականին միջոցառման իրականացման վերջնական գնահատում: Կայուն զբաղվածության չափանիշը 50 տոկոսից բարձր լինելու դեպքում միջոցառումը դարձնել զբաղվածության պետական ծրագիր։

  Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

---------------- ----- -ի N     - Լ որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ 
  1. Միջոցառման նպատակն է հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի տեղավորմանն աջակցելը։
  2. Միջոցառման մասին տեղեկատվությունն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պաշտոնական (https://socservice.am) կայքէջում: Ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն) տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, ինչպես նաև տարածում՝ զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով։
  3. Աջակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում աշխատատեղի հարմարեցման համար գործատուին փոխհատուցում տրամադրելով.

2) տեսողական կամ հենաշարժողական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող) անձանց աշխատանքի տեղավորման դեպքում ուղեկցող ունենալու համար անհատույց դրամական օգնություն տրամադրելով և տրանսպորտային ծախսերը փոխհատուցելով։

  1. Աջակցությունը կարող է իրականացվել նաև սույն միջոցառման 3-րդ կետով նախատեսված երկու ուղղություններով միաժամանակ։
  2. Միջոցառման շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված (այդ թվում՝ առցանց) և գործազուրկի կարգավիճակ ստացած հաշմանդամություն ունեցող անձինք։
  3. Միջոցառման մեջ ընդգրկվելու համար շահառուն առձեռն դիմում է ներկայացնում տարածքային կենտրոն, իսկ առցանց եղանակով դիմելու դեպքում՝ ներկայացնում է դիմում ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով՝ նշելով հանրային ծառայությունների համարանիշը։
  4. Շահառուներին միջոցառման մեջ ընդգրկելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգով նախատեսված ամփոփ եզրակացությունը, այդ թվում` ուղեկցող ունենալու անհրաժեշտությունը: 
  1. ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ 
  1. Սույն միջոցառման շրջանակում տարածքային կենտրոնի միջնորդությամբ աշխատանքի տեղավորված շահառուի աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, գործատուին փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված խելամիտ հարմարեցումների համար կատարված ծախսերը՝ առավելագույնը 500.0 հազար դրամի չափով։
  2. Սույն միջոցառման 8-րդ կետով նախատեսված փոխհատուցման տրամադրման համար գործատուի, տարածքային կենտրոնի և շահառուի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար գործատուին միանվագ փոխհատուցման մասին պայմանագիր` երեք օրինակից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հաստատած օրինակելի ձևին համապատասխան։ Տեսողական խնդիրներով ուղեկցողի կարիք ունեցող անձանց համար, ըստ անհրաժեշտության, ապահովվում է մատչելի ձևաչափով պայմանագրի տրամադրումը։
  3. Սույն միջոցառման 9-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով, շահառուի հետ նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) կնքում է աշխատանքային պայմանագիր, որի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն: Շահառուին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով:
  4. Սույն միջոցառման 8-րդ կետում նշված՝ գործատուին վճարված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման`

1) գործատուի կողմից ամբողջությամբ, եթե սույն միջոցառման 10-րդ կետում նշված նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծման դեպքերի.

2) գործատուին տրամադրված միջոցների 50 տոկոսի չափով, եթե նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի և շահառուի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը:

  1. Աջակցությունը տրամադրվում է փոխհատուցման ենթակա գումարը ծառայության կողմից գործատուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: 
  • ՈՒՂԵԿՑՈՂ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ 
  1. Սույն միջոցառման շրջանակում տարածքային կենտրոնն ուղեկցողի կարիք ունեցող անձի աշխատանքի տեղավորման դեպքում նրա հետ մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ 12 ամիս ժամկետով կնքում է հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցող ունենալու համար անհատույց դրամական օգնության տրամադրման և տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մասին պայմանագիր՝ երկու օրինակից՝ նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան։
  2. Միջոցառման շրջանակում ուղեկցողի կարիք ունեցող շահառուին՝

1) ուղեկցող ունենալու համար տրվում է անհատույց դրամական օգնություն (այսուհետ՝ դրամական օգնություն) մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով.

2) փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` առավելագույնը 100 000 դրամի չափով։

  1. Աջակցությունը տրամադրվում է փոխհատուցման ենթակա գումարը ծառայության կողմից ուղեկցողի կարիք ունեցող շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
  2. Սույն միջոցառման 14-րդ կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում, ոչ լրիվ աշխատած ամսվա համար աջակցության գումարի չափը հաշվարկվում է` աջակցության ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:
  3. Շահառուի՝ ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար ուղեկցողի կարիք ունեցող շահառուին սույն միջոցառման 14-րդ կետով նախատեսված աջակցությունը չի տրամադրվում:
  4. Միջոցառումից չի կարող օգտվել այն գործատուն, որն աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իր կողմից աշխատանքից ազատված և աշխատանքից ազատվելուց հետո երեք ամսվա ընթացքում իր մոտ աշխատանքի ընդունված շահառուի հետ։ 
  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 
  1. Տարածքային կենտրոնը եռամսյակը մեկ անգամ իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառման կատարման ընթացքի մոնիթորինգ։
  2. Միջոցառման ընթացիկ գնահատման համար հիմք է հանդիսանում աշխատանքի տեղավորման չափանիշը, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. 

Տչ


=

Ը - Ա


x 100%,


 որտեղ՝

__________

Ը 

 Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Ը-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անձանցից` աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:

  1. Միջոցառման վերջնական գնահատման համար հիմք է հանդիսանում կայուն զբաղվածության չափանիշը, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. 

Զկչ


=

Ը - (Ա - Ատ )


x 100%,


որտեղ՝

__________

        Ը

 Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Ը-ն` տվյալ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անձանցից` այդ անձանց և/կամ գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ –ն` ծրագրում ընդգրկված անձանց և/կամ գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    17.05.2022 - 01.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2991

Принт

Предложения

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

01.06.2022

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում աշխատատեղի հարմարեցման համար գործատուին փոխհատուցում տրամադրելով.- Առաջարկվում է ավելացնել- հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման մրցույթի հարմարեցման համար գործատուին փոխհատուցում տրամադրելով

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

01.06.2022

Առաջարկվում է - Հավելվածի 9-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Տեսողության և մտավոր խնդիրներով ուղեկցողի կարիք ունեցող անձանց համար, ըստ անհրաժեշտության, ապահովվում է մատչելի էլեկտրոնային կամ թղթային ձևաչափով պայմանագրի տրամադրումը»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

01.06.2022

Առաջարկվում է -Հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) տեսողության, մտավոր կամ հենաշարժական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, որոնք ունեն ուղեկցողի կարիք (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող), աշխատանքի տեղավորման դեպքում ուղեկցող ունենալու համար անհատույց դրամական օգնություն տրամադրելով և տրանսպորտային ծախսերը փոխհատուցելով»։

Узнать больше