Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«......» «........................» 2017 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1., 19.2. և 19.3.-րդ կետերով.

 «19.1 Սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չօտարվելու դեպքում, մինչև տվյալ գույքը օտարելու մասին նոր իրավական ակտի ընդունումը, գույքի հավանական գնորդները կարող են դիմել լիազորված պետական մարմին` տվյալ գույքի օտարման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար: Ընդ որում` մրցույթի համար ներդրումային պայմաններ սահմանված լինելու դեպքում` գնորդը ներդրումների վերաբերյալ պետք է ներկայացնի հստակ հիմնավորված թվային առաջարկություն:

Հավանական գնորդը դիմումին կից պետք է ներկայացնի՝

1) իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման վկայականի պատճեն, կանոնադրությունը, անհրաժեշտության դեպքում նաև գույքի ձեռք բերելու մասին ընկերության ընդհանուր ժողովի որոշումը,

2) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճեն` հաշվառման էջով,

3)  գրավոր առաջարկ:

  19.2. Հավանական գնորդների դիմումն ստանալուց հետո, լիազորված պետական մարմինը, երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ դիմումներ չի ստացվել, գնորդին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու մասին գրավոր առաջարկ:

19.3. Նույն գույքի գնման համար, սույն կարգի 19.2. կետով սահմանված ժամկետում, մեկից ավելի  դիմումներ ստանալու  դեպքում՝ գույքը վաճառվում է աճուրդով կամ մրցույթով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    25.09.2017 - 10.10.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7789

Принт