Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման

նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագիծը նպատակ ունի հստակեցնել Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանաված դրամական աջակցությունից պահումներ կատարելու վերաբերյալ սահմանափակումները: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանված է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը։

Գործող իրավակարգավորումներով կանոնակարգված է միայն սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված դրամական աջակցության գումարները հետ գանձելուն առնչվող կարգավորումները։

Սակայն կարգավորված չէ դրամական աջակցության գումարների արգելադրմանը կամ բռնագանձմանն առնչվող հարաբերությունները։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշման մեջ:

2․ Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: Ընդ որում, նախագծով առաջարկվում է հետադրաձություն տալ առաջարկվող դրույթին՝ այն տարածելով խնդրո առարկա միջոցառման մեկնարկման ժամկետից։

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կհստակեցվի, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես ծրագրի 4.1-ին կետի համաձայն՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեսքում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումներն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և  հաջորդ երեխաների համար մինչև  6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով:

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Обсуждалось

    16.05.2022 - 31.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2555

Принт