Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

                    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կարգավորվող իրավահարաբերություններում երկու մարզաձև ավելացնելու անհրաժեշտությունից:

                   Որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում: Որոշմամբ սահմանված տարկետման իրավունքից օգտվում են օլիմպիական մարզաձևերով զբաղվող մարզիկները, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ, նավամոդել և բազկամարտ մարզաձևերով զբաղվող մարզիկները: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ոչ օլիմպիական մարզաձևերի շարքում ավելացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների (ՅՈՒ ԷՖ ՍԻ վարկածով) մարզաձևերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում շատ են պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերով զբաղվող հայ մարզիկները: Պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերով զբաղվում են շատ  սփյուռքահայ մարզիկներ: Նախագծով առաջարկվում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերից (ՅՈՒ ԷՖ ՍԻ վարկածով) աշխարհի չեմպիոն դարձած  մարզիկները օգտվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից: Պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերում աշխարհի չեմպիոնի կոչումը որոշելու համար անցկացվում են չեմպիոնական մենամարտեր, չի անցկացվում աշխարհի առաջնություն:

                   Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

                   Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

                   Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    06.05.2022 - 26.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2467

Принт