Добавить в избранное

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_______________ 2022 թվականի N _____-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝
  • համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
  • համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվության ձևաչափը՝ համաձայն N 2 հավելվածի.
  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվության ձևաչափը տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

          2022 թ. ……………………

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

_______________-ի N _____-Ն որոշման

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Սույն Հավելվածով սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 4.1-ին կետով սահմանված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվություններին ներկայացվող պահանջները, կարգավորվում են հաշվետվությունները կազմելու և ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
  2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական բյուջեի ծախսերում նախատեսված է համայնքների բյուջեներին հատկացնել անվերադարձ կարգով տրվող մասհանումներ (այսուհետ՝ համայնքային մասհանում): 
  3. Համայնքային մասհանումների ծախսերի մասով ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ յուրաքանչյուր տարի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը տարեկան հաշվետվություն է ներկայացվում համայնքի ավագանու հաստատմանը:
  4. Հաշվետվությունները կազմվում են սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ձևաչափին համապատասխան և հաստատվում ստորագրությունով:
  5. Հաշվետվությունը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվում է համայնքային մասհանումների ծախսերի ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսված ազդակիր բնակավայրը ներառող համայնք՝ Ծրագիրն իրականացնողի կողմից:
  6. Ներկայացված հաշվետվությունում թերությունների հայտնաբերման դեպքում հաշվետվությունը ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունն հետ է ուղարկվում, ուղարկման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում թերությունների վերացման նպատակով` դրա մասին ծանուցում ուղարկելով ներկայացնողին (էլեկտրոնային ներկայացնելու դեպքում՝ օգտվողի էլեկտրոնային փոստի հասցեին):
  7. Ծրագիրն իրականացնողը 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ճշգրտված հաշվետվություն (էլեկտրոնայինի դեպքում՝ էլեկտրոնային ստորագրությամբ) կամ պարզաբանում ճշգրտում չկատարելու վերաբերյալ:
  8. Համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունն առանձին հրապարակվում է տվյալ համայնքի պաշտոնական կայքում համայնքի ավագանու հաստատելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ հրապարակվում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում:

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

_______________-ի N _____-Ն որոշման

Ձևաչափ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

ՀՀ ____________ մարզի _______________համայնքի

_____________________ ազդակիր բնակավայրում (-երում)

 Համայնքային մասհանումների ծախսման իրականացված  ծրագրի մասին

(Եթե ծրագիրն իրականացվել է  համայնքի մի քանի ազդակիր բնակավայրերում, ապա նշել դրանց  անվանումները)

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 4.1-ին կետով սահմանված՝ համայնքային մասհանումների ծախսման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) անվանումը `

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________: 

Ա) ԾՐԱԳՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծրագրի իրավական հիմքերը (նշել համայնքի ավագանու որոշման և ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ամսաթիվը և համարը)՝ _______________ ________________________:

  1. Ծրագրիսկիզբը և ավարտը՝ __________________________________________:
  2. Ծրագրի նախագծային արժեքը՝______ հազ. դրամ:  
  3. Համայնքի առկա խնդիրները և նախնական վիճակի նկարագրությունը՝(Ծրագրով նախատեսված ազդակիր բնակավայրի (համայնքի) սոցիալ-տնտեսական զարգացման առնչությամբ) ___________________________________________________________________________:
  4. Ծրագրի նպատակը և Ծրագրով հաստատված ուղղակի և վերջնական ակնկալվող արդյունքները՝____________________________________________________________:
  5. Ծրագրի շահառուները՝(նկարագրել շահառուների խումբը՝ ըստ տարիքային, մասնագիտական, կարիքավորության կամ այլ գործոնների և նախատեսվող թիվը) __________________________________________________________________________:
  6. Ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները և դրանց ընտրության հիմնավորումները՝(նշել Ծրագրի, ինչպես նաև ծրագրում ընդգրկված միջոցառումների ընտրման հիմնական պատճառները)________________________________________:

Բ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

  1. Ծրագրի իրականացման փաստացի արժեքը՝______ հազ. դրամ:
  2. Ծրագրի փաստացի շահառուները՝(նշել փաստացի շահառուների խումբը և թիվը ամբողջ ծրագրի ընթացքում) ______________________________________________:
  3. Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները՝(նշել փաստացի իրականացված միջոցառումները՝ յուրաքանչյուրի մասով կատարված աշխատանքների, նկարագրությամբ) __________________________________________________________:
  4. Ծրագրի իրականացնողները և աջակցողները՝(թվարկել Ծրագրի յուրաքանչյուր միջոցառման մասով իրականացման մասնակիցների (ՏԻՄ, մասնավոր ընկերություն, ոչ առևտրային կազմակերպություն, միջազգային գործընկեր կամ հասարակական կազմակերպություն) անվանումները __________________________________________:
  5. Ծրագրիփաստացի վերջնական արդյունքների նկարագրությունը՝ ________________________________________________________________________:
  6. Հաշվետվության հրապարակումը՝(նշել կայքէջում տեղադրման ամսաթիվը, ԶԼՄ-ներում հրապարակման դեպքում՝ նաև տալ հղումները) ______________________________:

 

  • Обсуждалось

    02.05.2022 - 18.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2715

Принт