Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վարչապետի 02.11.2020թ. թիվ № 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև նախագծում նշված Կառավարության որոշումներում լիազորող նորմերի բացակայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ավարտված կատարողական վարույթների քննարկման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1097-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի «Հարկային մարմնի, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, վերադաս մաքսային մարմնի հետ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքների համակարգման և համապատասխան տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» N 955 որոշումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նշված որոշումները, քանի որ դրանց  ընդունման իրավական հիմքերը բացակայում են։ Բացի այդ,  նշված որոշումները գործնականում չեն կիրառվում:

3.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի արդյունքում կբացառվի այնպիսի իրավական ակտերի գոյությունը, որոնցում բացակայում են լիազորող նորմերը։

4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:

5.«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը առկա չէ։

Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ
№ 02/10.3/37766-2021 հանձնարարականը:

  • Обсуждалось

    29.04.2022 - 14.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Принудительное исполнение судебных актов

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3189

Принт