Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածերի պահանջներով և  «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետով պահանջներով՝

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի ««Գնահատման ևթեստավորմանկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման հավելվածում (այսուհետև՝ Որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Որոշման հավելվածի 14-րդ կետում «ի դեմս տնօրենի» բառերից հետո դրված «,» ստորակետ կետադրական նշանը և դրանցից հետո գրված «և կոլեգիալ կառավարման մարմինը` ի դեմս խորհրդի:» բառերը հանել։
  • Որոշման հավելվածի 16-րդ կետի ժզ) ենթակետում «նկարագրությունը» բառից հետո դնել «,» ստորակետ կետադրական նշանը և լրացնել «հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները, սահմանում է գործադիր մարմնի վարձատրության կարգն ու պայմանները.» բառերով։
  • Որոշման հավելվածի 16-րդ կետը լրացնել նոր ժը), ժթ), ի), իա) և իբ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

ժը) կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր գործադիր մարմնի նկատմամբ.

ժթ) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները.

ի) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը.

իա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության մասին հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

 իբ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին:»:

  • Որոշման հավելվածի 17-րդ կետը լրացնել նոր ժբ), ժգ), ժդ), ժե) և ժզ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

ժբ) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնում է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան.

ժգ) հաստատում է կազմակերպության գործունեության տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները.

ժդ) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը.

ժե) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.

ժզ) լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության   տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը:»:

  • Որոշման հավելվածի 19-30-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    25.04.2022 - 12.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1355

Принт