Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 129-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 129-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանվում են Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության Գործադիր մարմնի պաշտոնի համար հավակնորդներին ներկայացվող պահանջները: Մասնավորապես` Որոշման հավելվածի 1-ի 2-րդ կետով սահմանվում է, որ տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է. «Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող՝ Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:», ուստի հակասություն է առաջացել` մասնավորապես` առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ժամանակ:

Վերոգրյալի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Որոշման հավելվածի 1-ի 2-րդ կետը համապատասխանեցնել Օրենքի կարգավորմանը:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Որոշմամբ սահմանված Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի պաշտոնի համար հավակնորդներին ներկայացվող պահանջները համապատասխանեցնել Օրենքով սահմանված պահանջներին:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ Որոշմամբ սահմանված ստաժի հետ կապված անհամապատասխանությունը Օրենքով կարգավորվող ստաժի հետ կվերանա:

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

6. Կապը ռազավարական փասաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարութուններ

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարութունների փաստաթղթերից:

  • Обсуждалось

    22.04.2022 - 07.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3345

Принт