Добавить в избранное

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  1. Կարգավորմանենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է իրավական հակասությունների հետևանքով առաջացող խնդիրներով, որի արդյունքում նոր գրանցվող բիզնեսները հաճախ ունենում են հարկման իրենց համար նախընտրելի համակարգն ընտրելու հետ կապված դժվարություններ:

 

  1. Առկա իրավիճակը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսվում է, որ անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք հարկային օրենսգրքով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել գործակալության միջոցով: Այդ կարգավորումն ի սկզբանե նպատակ է ունեցել հեշտացնել բիզնես սկսելը` մեկտեղելով գրանցման և հարկման համակարգի ընտրության ընթացակարգը:

Գործնականում, սակայն, հարկման համակարգի ընտրությունը հարկ վճարողի կողմից իրականացվում է բացառապես հարկային մարմնին համապատասխան ձևի հայտարարության ներկայացման միջոցով, որը բխում է ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) պահանջներից։ Այսինքն, 2018թ.-ից գործող Օրենսգրքի համաձայն հարկման համակարգի ընտրության հարցում հարկային մարմնի և հարկ վճարողի միջև միջնորդավորված հարաբերություններ չեն նախատեսվում:

 Հարկ է նշել նաև, որ Օրենսգրքի 2-րդ հոդվածով թվարկվում են այն իրավական ակտերը, որոնցով ՀՀ-ում կարգավորվում են հարկային իրավահարաբերությունները, սակայն նախագծով փոփոխվող օրենքը այդ ցանկում ներառված չէ։

Ստացվում է, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը տրված՝ գործակալության միջոցով նոր գրանցվող հարկ վճարողների հարկման համակարգերի՝ հարկային մարմնին փոխանցելու գործառույթը հակասում է հարկային հարաբերությունները կարգավորող հիմնական օրենքին:

Գործնականում, երբ հարկ վճարողը Գործակալությունում ընտրում է հարկման այլընտրանքային համակարգ, միևնույն է, պետք է այդ համակարգն ընտրի նաև ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգում, ինչը ավելորդ շփոթ առաջացնելուց բացի ստեղծում է բարդություններ: Օրինակ, այն դեպքերում, երբ տնտեսավարողը դեռ չի որոշել, թե ինչ հարկման համակարգում պետք է գործի, նշում է կատարվում հարկման ընդհանուր դաշտի համար, սակայն գրանցումից հետո, երբ խորհրդակցում է մասնագետի հետ, պարզում է, որ ցանկանում է հարկվել հարկման հատուկ համակարգով։ Այս դեպքում ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգը թույլ չի տալիս փոխել հարկման համակարգը, ինչն ըստ էության, իրավաչափ չէ, քանի որ օրենսդրությամբ հարկման համակարգի ընտրությունը կատարվում է հարկային մարմին ներկայացված հայտարարությամբ:

Առկա պրակտիկայի պայմաններում հարկ վճարողները դիմում են ՊԵԿ խնդրելով թույլատրել ներկայացնելու միկրոձեռնարկատեր կամ շրջանառության հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն։ Հարկային մարմինն իր հերթին ուղղում է խնդիրը ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով, որն իր նախկին բազմաթիվ որոշումներով բավարարել է հարկ վճարողի խնդրանքն ու թույլատրել ներկայացնելու համապատասխան հայտարարություն։

Առկա են նաև օրինական ուժ ստացած դատական ակտեր, որոնցով ՀՀ դատարանը ևս արձանագրել է, որ անձի հարկման համակարգը չի կարող որոշվել ռեգիստրի գործակալության կողմից կատարված նշումի հիման վրա։

Վերը նշված խնդրից զատ հաճախ հարկ վճարողները տեղյակ չեն լինում ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդված 1-ին մասով սահմանված դեպքերում կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց փոխկապակցված համարվելու և հարկման հատուկ համակարգերում գործելու սահմանափակումների վերաբերյալ: Լինում են դեպքեր, երբ ԱՁ հաշվառողները տեղյակ չեն լինում (չեն հիշում) այլ կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժին (բաժնետոմսը, բաժնեմասը) ունենալու, իսկ իրավաբանական անձ գրանցողները` անհատ ձեռնարկատեր հանդիսանալու կամ այլ իրավաբանական անձի ավելի քան 20 տոկոսի փայատեր կամ բաժնետեր լինելու մասին:

Նշված դեպքերում ԱՁ-ները և իրավաբանական անձինք իրավունք չունեն գործելու հարկման հատուկ համակարգերում, սակայն չիմացության պատճառով հետագայում գործում են որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող, ինչը բացահայտվելու դեպքում առաջացնում է հարկային պարտավորություններ:

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Առաջարկվում է կարգավորել խնդիրը պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակարգի մասին նշման իրավասություն վերապահող նորմի վերացման միջոցով՝ հաշվի առնելով ժամանակի ընթացքում այդ նորմի պրակտիկ նշանակության վերացումն ու ընդհակառակը՝ խնդիրների առաջացումը:

Նախագծի ընդունմամբ կվերանա բիզնես գրանցելիս հարկման համակարգ ընտրելու հետ կապված տեխնիկական անհստակությունը, ինչպես նաև կխնայվի ՊԵԿ-ի և դատարանների կողմից խնդրո առարկա գործերի վրա ծախսվող ժամանակը:

Միաժամանակ առաջարկվում է Պետական ռեգիստրի գործակալությունում ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցողներին տեղեկացնել փոխկապակցվածության հետ կապված հարկման համակարգերի ընտրության սահմանափակումների վերաբերյալ` հետագա խնդիրները կանխարգելելու նպատակով:

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

 

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակի աջակցությամբ:

 

  1. Նախագծի ընդունման  կապակցությամբ  լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

  • Обсуждалось

    21.04.2022 - 15.05.2022

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2836

Принт