Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

<<————>>————2022թ N—————Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                   

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

      1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1471-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում)  կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

  1) Որոշման 3-րդ կետից հանել «(տաքսամետր)» բառը,

  2) Որոշման առաջին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

ա) 7-րդ կետի «համաձայն N 1 ձևի» բառերից հետո լրացնել «, իսկ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտ՝ համաձայն N 4 ձևի» բառերը,

 բ) 10-րդ կետից հանել  «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հիվանդություններով չտառապելու մասին, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց» բառերը,

գ) 11.1-րդ կետից հետո լրացնել նոր՝ 11․2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․

«11․2․Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիայի ներդիր ստանալու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի՝

 1)հայտ ՝ համաձայն N 5 ձևի.

 2)  հայտարարություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ, 243-րդ, 244-րդ, 377-րդ հոդվածներով սահմանված արարքների համար դատապարտված չլինելու կամ դատապարտված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ՝ համաձայն N 3 ձևի.

3) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը.

4) ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

5) ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչն որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված.

6)փոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների լուսանկարները:»,

 դ) 20-րդ կետի 1-ին ենթակետում և 21-րդ կետում «Տաքսամետրը (սակաչափիչ)» բառերը փոխարինել «սակաչափիչ» բառով,

 ե) 20-րդ կետից հետո լրացնել նոր՝ 20.1-րդ և 20.2-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ․

«20.1. Օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝

1) մինչև յոթ տարվա արտադրության.

2) սպիտակ հիմնագույնի.

3) գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.

4)  ուղեսրահում`ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.

5) «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ:

20.2. Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցումն իրականացվում է տաքսու կայանատեղից կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից՝ ուղևորների պատվերով:»։

 զ) 26-րդ կետի 1-ին ենթակետում «20-րդ» բառից հետո լրացնել «և 20.1-րդ» բառերը, իսկ «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով.

  է) 26-րդ կետի 2-րդ ենթակետում «կետով» բառից հետո լրացնել «և 11.2-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերը;

  2) Որոշման N 1 հավելվածի 10-րդ կետով հաստատված Ձև N3-ից հանել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հիվանդություններով չեմ տառապում» բառերը,

  3) Որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն  N2 հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հավելված

ՀՀ Կառավարության 20­­­­___ թ.  _________

N_____Ն որոշման 

 

 

                                                                                                                                                                                                       « Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

                                                                                                                                                                                      դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՏԾ կամ ՏՕ կամ ՏԾ N 00000

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ (ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ)

 

_____________________________________________________________

(նշվում է` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում կամ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության  կազմակերպում կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում)

 

 

Տրվում է ___________________________________________________________________

                            ((կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի) __________________________________________________________________

(գտնվելու (բնակության) վայրը)

 

 

Լիցենզիայի գործողության                      

ժամկետը

անժամկետ

 

 

Լիցենզիան տալու ամսաթիվը

«  » ________ 20  թ.

 

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարար ______________________

 

 _____________________

 (ստորագրությունը)

 

 (անունը, ազգանունը)

_____ __________________ 20  թ. »

 
       

    

 

 « Ձև N 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հայտատու__________________________________________________________________

 (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

Գտնվելու վայրը _____________________________________________________________

 (կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը)

 

Կազմակերպության պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը                  ___________________________

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա՝ անհատ ձեռնարկատերերի  և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման համար:

 □ Կից ներկայացվում է ՝ անհատ ձեռնարկատերերի  և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության  կազմակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (ֆիզիկական անձի դեպքում չի ներկայացվում) □□□□□□□□□□□□□□□□□□□□ (Լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

 

Հայտնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:

 

Հայտատու _________________________________________________________________________

(պաշտոնը)

 ______________________

 

 _____________________

 (անունը, ազգանունը)

 

 (ստորագրությունը)

  

_____ __________________ 20  թ.

 

Ձև N 5

 

Հ Ա Յ Տ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել __________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` անհատ ձեռնարկատերերի  և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման նպատակով:

 

Հայտատու_______________________________________________________________________

 (կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը)

________________________________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկություններ ________________________________________________________

________________________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

 Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:

 

Հայտատու

 _________________________

 _____________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

_____ __________________ 20  թ.»

 

  • Обсуждалось

    19.04.2022 - 05.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3008

Принт

Предложения

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

19.04.2022

Առաջարկում եմ ներկայացված որոշման նախագծում որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցնել 2022 թվականի հունվարի 18-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որի օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, իսկ օրենքը պաշտոնապես հրապարակվել է 2022 թվականի փետրվարի 8-ին: Միաժամանակ վերը նշված օրենքի փոփոխության ժամանակ մեր կողմից ներկայացված դիրքորոշումը՝ այն է օդանավակայանում տաքսի ծառայությունների անհավասար մրցակցային դաշտի ձևավորումը և ծառայությունների թանկացումը՝ մնացել է անփոփոխ։

Узнать больше