Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի հունիսի 22 N 609-Ն հրամանի մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի

 

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

 

    Միջոցառման գլխավոր նպատակն է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայն կիրառումն ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում:

   Մարդկային ռեսուրսների խնայողության, բաց, թափանցիկ համակարգ ձևավորելու նպատակով թվային գործիքների զարգացման միջոցով «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը» ընդլայնում է վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգը:

    Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններից, 3-րդ պարբերության 5-րդ 6-րդ կետերից:

    Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ կետից, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածից, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. օգոստոսի 17-ի N 65-Ն հրամանից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրության 3-րդ կետի 20-րդ ենթակետից:

    Միջոցառման իրականացումը պայմանավորված է հանրակրթության ոլորտում վարչարարության կրճատման, թվային գործիքների զարգացման, ռեսուրսների խնայողության անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

     Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները: Ավարտական փաստաթղթերը պահպանվում են աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնում՝ չհրկիզվող պահարաններում:

         Փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրման, խոտանված փաստաթղթերի վերականգնման համար երբեմն դիմող անձի համար շատ կարևոր սուղ ժամկետում տրամադրելը հնարավոր չի լինում ապահովել, որն ունենում է բացասական հետևանք վերջինիս համար, և երբեմն պահանջվում է ամիսներ տևող գործընթաց:

     

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.    

   Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին տրամադրվող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի լրացման, հաշվառման և պահպանման գործընթացները պատշաճ կազմակերպելու համար սահմանել  դրույթներ՝

   ա. թվայնացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը,

   բ. կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վկայականները և ատեստատները գրանցել համապատասխան բաշխման մատյաններում՝ ինքնաշխատ եղանակով,

  գ. վկայականները և ատեստատները պահպանել կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (e-verify.am),

  դ. կրկնօրինակների տրամադրման համար նախատեսված վկայականները և ատեստատները պահպանել կրթության կառավարման պետական լիազոր մարմնի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնում՝ չհրկիզվող պահարաններում:

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

    

    Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից վկայականների և ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը: Վկայականները և ատեստատները կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հասանելի կդառնան Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (e-verify.am)՝ ըստ անհրաժեշտության:

  Փաստաթղթերի թվայնացման գործընթացը առանց լրացուցիչ ռեսուրսների օգտագործման կորած փաստաթղթերի թվային տարբերակի տրամադրման հնարավորություն կընձեռի:

 

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22 N 609-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի նվա­զեց­ում:

 

 

 

  • Обсуждалось

    08.04.2022 - 23.04.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3937

Принт