Добавить в избранное

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ վիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն բազմաբնակարան շենքի կառավարման վերաբերյալ որոշումները ընդունվում են բազմաբնակարան շենքի սեփականատերերի կողմից ժողովի գումարման, հարցման կամ իրազեկման միջոցով:

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը այս կամ կերպ որոշում ընդունելու նպատակով իրականացնում է շենքի սեփականատերերի ծանուցումներ ժողովի գումարման մասին կամ իրազեկումներ: Բացի այդ՝ կառավարման մարմինը ներկայացնում է հաշվետվություններ կատարման աշխատանքների և ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ:

Նշված ծանուցումները որոշ դեպքերում ուղարկվում են փոստային ծառայության միջոցով, տրամադրվում են առձեռն կամ փակցվում են շենքի տեսանելի վայրերում: Նշված միջոցով ծանուցումները, իրազեկումներ և հաշվետվությունները ներկայացնելն արդյունավետ միջոց չի հանդիսանում, քանի որ հաճախ շենքի բաժնային սեփականատերերը չեն ստանում ծանուցումը տանը չլինելու կամ այլ պատճառով, իսկ տեսանելի վայրում փակցված ծանուցումները որոշ դեպքերում պատռվում են, կամ փակցվելուց հետո սեղմ ժամկետում հեռացվում:

Վերը նշված անարդյունավետ ծանուցման հետևանքով բազմաթիվ սեփականատերեր տեղեկացված չեն լինում իրենց գույքի կառավարման հետ կապված գործընթացներից և հնարավորություն չեն ունենում մասնակցնել ընդհանուր գույքի կառավարմանը, իսկ ինչն կարծում ենք ավելի կարևոր է՝ իրականացնել հսկողություն կատարված ծախսերի և աշխատանքների որակի նկատմամբ:

Հարկ է նշել, որ ներկա պայմաններում բազմաթիվ քաղաքացիներ զբաղվածության պատճառով չեն կարողանում ինքնուրույն միջոցներ ձեռնարկել նշված որոշումների ընդունմանը մասնակցելու համար, սակայն նշված գործընթացն առավել մատչելի դարձվելու դեպքում կմասնակցնեն ժողովներին և կառավարման մարմնի գործունեության նկատմամբ հսկողությանը:

Ներկայումս առկա վիճակի հետևանքում կառավարման մարմինները որոշ դեպքերում պատշաճ չեն կատարում իրենց գործառույթները, իսկ դրա հետևանքով առաջացած խնդիրների լուծման բեռը ընկնում է տվյալ համայնքի վրա, ուստի առաջարկվում է ստեղծել արդյունավետ միջոցներ կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

Վերոգրյալից ելնելով առաջարկվում է ստեղծել հնարավորություն համայնքի համար մշակելու և գործարկելու կայքեր, որտեղ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կտեղադրեն իրենց կողմից կատարվող ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները, արդյունքում բոլոր սեփականատերերը հնարավորություն կունենան նշված կայքի միջոցով տեղեկանալ քննարկվող հարցերի վերաբերյալ և ըստ ցանկության մասնակցել նշված որոշումների ընդունման, ինչպես նաև ծանոթանալ հաշվետվություններին և դրանց համաձայն չլինելու (օրինակ՝ հայտնաբերելով, որ նշված որևէ աշխատանք կատարված չէ) միջոցներ կձեռնարկեն որևէ աշխատանք առավել արդյունավետ կատարելու համար կամ կկատարեն կառավարման մարմնի փոփոխություն և այլն:

Միաժամանակ հաշվի առնելով, որ կայքի ստեղծումը պահանջելու ֆինանսական միջոցներ, ուստի առաջարկվում է դրա ստեղծումը և օգտագործումը նախատեսել որպես իրավունք այլ ոչ թե պարտականություն, իսկ նույնիսկ ստեղծված լինելու դեպքում առաջարկվում է պահպանել ծանուցումների, իրազեկումների և հաշվետվությունների հրապարակման ներկայումս գործող համակարգը՝ այն քաղաքացիների համար, ովքեր տեխնիկական միջոցներից (կայք, դրա բջջային հավելված և այլն) օգտվել չեն ցանկանում:

Ներկայացված նախագծի ընդունման և համայնքների կողմից կայքերի ստեղծման և գործարկման դեպքում կարծում ենք, տեղի է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության խստացում, որը իր դրական ազդեցությունն է ունենալու կառավարման մարմինների գործունեության նկատմամբ, արդյունքում բազմաբնակարան շենքերի կառավարումը իրականացվելու է առավել արդյունավետ:

Օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

  • Обсуждалось

    07.04.2022 - 23.04.2022

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2324

Принт