Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒՄ

--------------------  --- 2022 թվականի N ------Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրությաննպաստների մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի (այսուհետ՝ ՖԳՀ)», «հաշմանդամության խումբ» բառերը՝ «հաշմանդամություն» բառերով, իսկ «(խումբը վերանայելու)» բառը հանել.
  • Որոշման N 4 հավելվածում «ԲՍՓ» բառերը փոխարինել «ՖԳՀ» բառերով․
  • Որոշման N 5 հավելվածի 18-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի», «հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը՝ «հաշմանդամության» բառերով.
  • Որոշման N 5 հավելվածի 18.1.-ին կետում «հաշմանդամության խմբի» բառերը փոխարինել «հաշմանդամության կարգավիճակի» բառերով․
  • Որոշման N 5 հավելվածի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 45-րդ, N 6 հավելվածի 5-րդ և 6-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով.
  • Որոշման N 5 հավելվածի 20-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննությունն» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատումն» բառերով․
  • Որոշման ամբողջ տեքստում «հաշմանդամ երեխայի» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող երեխայի» բառերով.
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 

 

  • Обсуждалось

    05.04.2022 - 20.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3152

Принт