Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 935 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Տաթև Մովսիսյան 06.04.2022 20:36:34 Նախագծի 14-րդ կետի համաձայն ստացվում է, որ «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատականը կարող է դիտարկվել որպես գիտական կադրի պաշտոնեական առաջխաղացման (պաշտոնի բարձրացման կամ պաշտոնային դրույքաչափի բարձրացման) հիմք։ Եթե այդ դեպքում գնահատականը դիտարկվում է «Համապատասխանում է ավելի բարձր պաշտոնի» իմաստով, ապա առաջարկում եմ այդ ձևակերպումը ավելացնել, որպես Հանձնաժողովի երրորդ գնահատական՝ նման թյուրըմբռնումից խուսափելու համար։
2 Տաթև Մովսիսյան 06.04.2022 20:36:34 Քանի որ ըստ Նախագծի 2-րդ կետի՝ «Ատեստավորումը գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու գործընթաց է», հետևաբար առաջարկում եմ Նախագծի 18-րդ կետը վերաձևակերպել՝ ավելացնելով նաև «զբաղեցրած պաշտոնում թողնելու» դեպքը՝ «Որակավորման արդյունքներն ու Հանձնաժողովի երաշխավորությունները Հանձնաժողովի նիստից հետո հինգ օրվա ընթացքում ներկայացվում են Կազմակերպության ղեկավարին և հիմք են հանդիսանում զբաղեցրած պաշտոնում թողնելու, պաշտոնի բարձրացման կամ իջեցման, պաշտոնից ազատման, պաշտոնային դրույքաչափի բարձրացման կամ իջեցման ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հավելավճարի տրամադրման համար»:
3 Տաթև Մովսիսյան 06.04.2022 20:36:34 Նախագծի 24-րդ կետի 3-րդ ենթակետում և 26-րդ կետի 3-րդ ենթակետում առաջարկում եմ վերաձևակերպել՝ «վերջին հինգ տարիների ընթացքում հեղինակել կամ համահեղինակել է ․․․», քանի որ հակառակ դեպքում բառացիորեն սահմանափակում ենք միանձնյա հոդված գրելու դեպքը։
4 Տաթև Մովսիսյան 06.04.2022 20:36:34 Նախագծի 29-րդ կետի 6-րդ ենթակետում « ․․․ ղեկավարում դոկտորական աշխատանքներ» արտահայտությունը հակասում է ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 9-րդ կետին, որտեղ նշված է՝ «Գիտական խորհուրդը հաստատում է նաև ատենախոսության գիտական ղեկավար` թեկնածուական ատենախոսության համար, անհրաժեշտության դեպքում խորհրդատու` դոկտորական ատենախոսության համար»: Առաջարկում եմ «դոկտորական աշխատանքներ» արտահայտությունը փոխարինել «թեկնածուական աշխատանքներ»-ով։
5 Տաթև Մովսիսյան 06.04.2022 20:36:34 Նախագծի 30-րդ կետի 2-րդ ենթակետում ավելացնել առնվազն բառը՝ «ունի գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ․․․»։
6 Արամ Պետրոսյան 08.04.2022 16:06:41 Գիտական հոդվածը կարևոր, բայց ոչ միակ գնահատականն է գիտական գործունեության։ Հոդվածների քանակը հաշվի առնող մոտեցումը պարզունակ է և ունի թերություններ։ Հիրշի ցուցանիշը (հ-ցուցանիշ) մշակվել է նախկինում կիրառվող հոդվածների քանակի հիման վրա՝ մոտեցման թերությունները հաղթահարելու համար։ Առաջարկում եմ հոդվածների քանակի փոխարեն հենվել հ-ցուցանիշի վրա, վերանայելով ժամանակի ընթացքում՝ բարձրացնելով պահանջները։ Մյուս մոտեցումը կարող է լինել Գիտության կոմիտեի կողմից գիտաշխատողների արդյունավետությունը գնահատելու բալային մոտեցումը։ Պետք է նշել նաև, որ Q1 և Q2 ամսագրերում տպագրված են բազմաթիվ սխալ հոդվածներ։ Հեղինակների ազգանունների դասավորությունը երբեմն արտացոլում է հիմնական կատարողի (կամ հեղինակի) ներդրումը, իսկ վերջին տեղը ղեկավարի, սակայն դա կարող է մոլորության մեջ գցել, քանի որ վերջին տեղը կարող է նաև համապատասխանել ամենափոքր ներդրմանը կամ դերին։