Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ են դրվել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը, որոնց դրույթները ներկայումս կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, հետևապես անհրաժեշտություն է  առաջացել ուժը կորցրած  ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ են դրվել սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը և վերջիններիս դրույթները արդեն կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, ուստի վերոնշյալ իրավական ակտերի դրույթների կիրառման իրավական կարգավորումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ուժը կորցրած  ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ։

Միաժամանակ նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք  որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետ «Գյուղատնտեսության» բաժին https://www.gov.am/files/docs/4586.pdf

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք  որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում իրավական կարգավորում կստանան Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դրված սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները։

  • Обсуждалось

    21.03.2022 - 05.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3150

Принт