Добавить в избранное

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________2022 թվականի    N ________ Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ (ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ)  ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

N ___ Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ (ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ) ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

  • Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը պայմանավորված է հանրապետությունում հողերի մասնատվածության մակարդակի կրճատման, արտադրողականության բարձրացման, բերրիության պահպանման ու բարձրացման, կապիտալ ներդրումների ներգրավման անհրաժեշտությամբ։
  • Ծրագրի իրականացման նպատակն է փոքր չափերով և մասնատված գյուղատնտեսական հողատարածքների միավորման ու խոշորացման միջոցով՝
  • խթանել գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը.
  • խթանել նոր աշխատատեղերի ստեղծմանը.
  • խթանել հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը.
  • նպաստել գյուղատնտեսության մեջ պետական և մասնավոր կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը.
  • նպաստել գյուղատնտեսության ոլորտում մրցակցության բարձրացմանը:
  • Ծրագրի մասնակիցներն են`
  • ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու).
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
  • Շահառուները կարող են օգտվել նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից, բացառությամբ նույն հողակտորի վրա միևնույն նպատակով իրականացվող ծրագրերի։
  • Շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն՝ ծրագրի N 1 աղյուսակով նախատեսված՝ շահառուի կողմից փաստացի իրականացված միջոցառումների ծախսերի փոխհատուցման տեսքով, շահառուի և նախարարության միջև կնքվող փոխհատուցման պայմանագրի (այսուհետ՝ փոխհատուցան պայմանագիր) հիման վրա։ Փոխհատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում է նախարարության կողմից։
  • Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի առանձին գույքային միավորների ձեռքբերմամբ և դրանց սահմանների միավորմամբ՝ առնվազն 100 հա հանրագումարային մակերեսով, (այսուհետ՝ միավորված հողամաս), խրախուսել հանրապետությունում առկա գյուղատնտեսական մասնատված հողակտորների միավորմանը (կոնսոլիդացիային)։
  • Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝
    • առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի մակերեսների հանրագումարը, ներառյալ՝ ջրավազանների կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները, պետք է լինի առնվազն 100 հա,
    • առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների թվաքանակը՝ առնվազն 40 միավոր։
    • շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամաս(եր)ի մակերեսի չափը չի կարող գերազանցել միավորված հողամասի ընդհանուր մակերեսի 10%-ը,
    • առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո։
  • Ծրագրից օգտվելու նպատակով փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն նախարարություն է ներկայացնում դիմում (դիմումի ձևը սահմանում է նախարարությունը) և տեղեկանք կադաստրի կոմիտեից՝ իր անվամբ անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ։ Նախարարությունը, դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված դիմումը և շահառուի հետ կնքում փոխհատուցման պայմանագիր։
  • Փոխհատուցման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը, շահառուն նախարարություն է ներկայացնում հաշվետվություն (հաշվետվության օրինակելի ձևը մշակում է նախարարությունը և ծրագրի հաստատումից հետո 1 ամսվա ընթացքում հրապարակում նախարարության կայքում), որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում իրականացված միավորման գործընթացների, իսկ միավորման գործընթացներն օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտելուց հետո՝ միավորված հողամասում N 1 աղյուսակով նախատեսված միջոցառումների և աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն։ Միավորված հողամասում N 1 աղյուսակով նախատեսված միջոցառումների և աշխատանքների իրականացման ժամկետները սահմանվում են փոխհատուցման պայմանագրով։
  • Ծրագրից օգտվելու համար շահառուն պարտավոր է միավորված հողամասում իրականացնել N 1 աղյուսակում նշված աշխատանքները կամ դրանց մի մասը։
  • Սույն ծրագրի 9-րդ կետից բացի, շահառուն պարտավոր է՝
    • միավորված հողամասի նկատմամբ ապահովել առանձին գույքային միավորների սահմանների միավորման պետական գրանցումն իր անվամբ (այսուհետ՝ հողամասերի միավորում)․
    • հողամասերի միավորումն և N 1 աղյուսակում նշված աշխատանքները կամ դրանց մի մասը ավարտել փոխհատուցման պայմանագրի կնքման օրվան հաջորդող օրվանից առավելագույնը 2 տարվա ընթացքում.
    • ջրավազան(ներ)ը կառուցել՝ միավորված հողամասի յուրաքանչյուր 1 հա մակերեսի համար ոչ պակաս, քան 1000 խորանարդ մետր ջրի ծավալով, ապահովել ջրային ռեսուրսների հասանելիությունը:
  • Ծրագրի շրջանակում շահառուի կողմից կատարված ծախսերի ռիսկը կրում է շահառուն։
  • Ծրագիրը կարող է իրականացվել ինչպես կապալառու կազմակերպության միջոցով, այնպես էլ առանց դրա: Վերջինիս հետ համագործակցությունից կախված փոխհատուցվող գումարի չափը փոփոխության ենթակա չէ:
  • Յուրաքանչյուր շահառուի համար սահմանված՝ միավորված հողամասի յուրաքանչյուր 1 հա-ի գնահատված ընդհանուր ծախսերի  առավելագույն սահմանաչափը 2760000 ՀՀ դրամ է (հաշվարկները ներկայացվում են N 1 աղյուսակում):
  • Այն դեպքում, երբ հողամասերի միավորումը շահառուի կողմից իրականացվել է առանց N 1 աղյուսակում նշված որևէ աշխատանքների կատարման, ապա շահառուն սույն ծրագրի 15-րդ կետով նախատեսված դիմումին կից ներկայացնում է տվյալ աշխատանքի կատարման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ գրավոր հիմնավորումներ։ Սույն կետում նշված գրավոր հիմնավորումների բացակայության կամ նախարարության կողմից դրանց՝ ոչ բավարար համարվելու դեպքում չկատարված աշխատանք(ներ)ի համար N 1 աղյուսակում նախատեսված ծախսը փոխհատուցման ենթակա չէ։
  • Հողամասերի միավորման գործընթացն ավարտելուց հետո փոխհատուցման պայմանագիր կնքած շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն՝ դիմումին կցելով․
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
  • միավորված հողամասի նկատմամբ անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը․
  • N 1 աղյուսակով նախատեսված աշխատանքների կամ դրանց մի մասի իրականացման համար փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում՝ այդ աշխատանքները պետք է իրականացված լինեն ծրագրով նախատեսված փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո:
  • Նախարարությունը, սույն ծրագրի 15-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումում ներկայացված տեղեկատվությունները և ուսումնասիրության նպատակով իրականացնում մոնիթորինգ (նախարարության կողմից սահմանված կարգով)։ Մոնիթորինգի արդյունքների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն՝ հողերի միավորման և N 1 աղյուսակում նախատեսված աշխատանքների կատարման արդյունքները ծրագրի պահանջներին համապատասխանելու (դրական եզրակացություն) կամ չհամապատասխանելու (բացասական եզրակացություն) վերաբերյալ։
  • Մոնիթորինգի դրական եզրակացության դեպքում նախարարությունը 20 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հաշվին փոխանցում է սույն ծրագրի պահանջներին համապատասխան հաշվարկված փոխհատուցման գումարը։ Բացասական եզրակացության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ եզրակացությունը նախարարության կողմից տեղեկացվում է շահառուին։
  • Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
  • Ծրագրի ֆինանսական գնահատականի համար հիմք է ընդունվել կանխատեսումը, որ միավորված հողերի ընդհանուր մակերեսը 2023 թվականին կկազմի շուրջ 1000 հա, 2024 թվականին՝ շուրջ 1500 հա, 2025 թվականին՝ շուրջ 2000 հա։
  • Ծրագրի իրականացման գնահատված արժեքը 2023 թվականին կկազմի 2.76 մլրդ դրամ, 2024 թվականին՝ 4.14 մլրդ դրամ, 2025 թվականին՝ 5.52 մլրդ դրամ:
  • Շահառուներն ազատվում են ծրագրի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիայի) պայմանագրերը վավերացնելու համար նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի, ինչպես նաև՝ սեփականության իրավունքը գրանցելու համար պետական տուրքի վճարումներից` համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի ժդ) կետի և 29-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ մասի պահանջների։ Սույն կետով նախատեսված պետական տուրքերի վճարումից ազատման համար շահառուն համապատասխան նոտարական գործողություններ իրականացնող մարմնի և գույքային իրավունքների գրանցում իրականացնող մարմնին է ներկայացնում փոխհատուցման պայմանագիրը, որը պետք է պարունակի տվյալներ ձեռքբերվող հողամասերի վերաբերյալ։
  • Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
  • գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի նվազեցում՝ շուրջ 4500 հա-ով.
  • գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության մակարդակի նվազեցում՝ շուրջ 0.84%-ով․
  • համախառն արտադրանքի ավելացում՝ շուրջ 10%-ով.
  • գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության բարձրացում.
  • ոռոգելի հողատարածությունների ավելացում՝ շուրջ 4500 հա-ով.
  • ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում և վճարունակության բարձրացում.
  • հողերի շուկայի զարգացում.
  • նոր աշխատատեղերի ստեղծում.
  • մշակվող հողատարածքների ծավալների ավելացմամբ վճարվող հարկերի մուտքագրում.
  • գյուղատնտեսական տեխնիկայի և աշխատուժի ծախսերի կրճատում՝ առնվազն 11%-ով։
  • Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերը՝
  • Միավորվող (կոնսոլիդացվող) հողամասերի ձեռքբերման իրավական փաստաթղթերի հետ կապված խնդիրներ (սեփականատերերի բացակայություն, ժառանգության ճանաչման գործընթաց, իրավունքների գրանցման բացակայություն, անհայտ սեփականատերեր և այլն).
  • Գյուղատնտեսա­կան նշանակության հողերի գնի բարձրացում.
  • Առանձին հողամասերը մեկ գույքային միավորում միավորելու տեխնիկական անհնարինություն։

 

Աղյուսակ N 1

1 հա գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման համար փոխհատուցվող ծախսերը

 

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Աշխատանքի քանակը

Միավորի արժեքը, դրամ

Ընդամենը, դրամ

1.

Մակերեսային  և խորքային քարերի համավքում քարհավաք մեքենաներով և կուտակում:

հա

1

300000

300000

2.

Հավաքված քարերի տեղափոխում:

հա

1

100000

100000

3.

Տարածքի հարթեցում գրեյդերով:

հա

1

75000

75000

4․

Տարածքի հողի անալիզ, մեխանիկական կազմի և հզորության որոշում։

հա

1

20000

20000

5.

Գոմաղբի, թռչնաղբի, տորֆի և զանազան կոմպոստների կիրառում։

տ/հա

30-40

5000

150000

6.

Խորը վար տրակտորային գութաններով 30-35 սմ:

հա

1

50000

50000

7.

Հողի նախապատրաստական աշխատանքներ` չիզել փխրեցում մինչև 1 մ խորությամբ:

հա

1

65000

65000

8.

Ոռոգման նպատակով ջրավազանի կառուցում

մ3

1000

2000000

2000000

 

Ընդամենը

 

 

 

2760000

 

 

 

 

 

  • Обсуждалось

    18.03.2022 - 04.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3553

Принт