Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 796-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 796-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխություն՝

    1)  Որոշումը 1-ին կետից հետո լրացնել 1.1-ին կետով՝  հետևյալ բովանդակությամբ.

     «1.1. Դավիթ Գևորգի Գևորգյանին, (ծնվ.՝ 08.08.2000 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Արամ Խաչատրյան 9, բն. 29, ՌԴ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ), շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տալ տարկետում:»:

    2) Որոշման 4-րդ կետը «Վահե Կարագուլյանի (ծնվ.՝ 2000 թվականի սեպտեմբերի 28-ին) և»  բառերից հետո լրացնել  «որոշման 1.1-ին կետում ընդգրկված» բառերով:

    3) Որոշման հավելված N 1-ի 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

  • Обсуждалось

    19.03.2022 - 05.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2964

Принт

Предложения

Meri Hovhannisyan

20.03.2022

Jisht voroshum e ev es hamazayn em ayd voroshumi het

Узнать больше