В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ____-ի N___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «Թ» տառից հետո լրացնել « ,«Ի»» տառը,
2) Որոշման 8-րդ հավելվածի «Ե» բաժնի 11-րդ կետի «վաշտի» բառը փոխարինել «դասակի» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 3-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 1-ին ենթակետի գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« » ______________ 2022թ.
Ք. Երևան
-
Обсуждалось
16.03.2022 - 31.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Полиция
Просмотры 4022
Принт