Добавить в избранное

В стадии разработки

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է համարվում` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտը։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը։

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի համար վերջիններս լիազորված կլինեն համապատասխան օրենքով։

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

4․ Ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի իրավական հիմքի ապահովումը։ Մասնավորապես սույն օրենքի ընդունմանբ կսահմանվեն ՀՀ վարչապետի և կառավարության ստորև նշված որոշումների համար լիազորող նորմերը՝

  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշում
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշում
  • ՀՀ վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի N 1295-Ն որոշում
  • ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26 N 551-Ն որոշում
  • ՀՀ վարչապետի 2019 թվականի N 1197-Ա որոշում

 

  1. «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն առկա չէ։

6․ Կապը ռազմավարական ծրագրերի հետ 

Սույն նախագիծը չունի որևէ կապ ռազմավարական ծրագրերի հետ։

 

  • Обсуждалось

    04.03.2022 - 21.03.2022

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3104

Принт