Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 16-ի N ՀՕ-414-Ն օրենքով նախատեսված նպատակի իրականացման համար, ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 1-ի N 1304-Ն որոշման հավելվածի 1-ին կետի, մշակվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որը շահագրգիռ մարմինների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված՝ ծրագիրը որպես սոցիալական որակելու չափանիշների սահմանումը հնարավորություն չի տալիս իրականացնել օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ հոդվածով նախատեսված նպատակը: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ծրագիրը որպես սոցիալական որակելու չափանիշներին զուգահեռ սահմանել նաև համապատասխան ընթացակարգեր։ 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

          ՀՀ հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 65-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:

          Ներկայումս բացակայում են ծրագրերը, որպես սոցիալական ճանաչելու չափանիշները։ Սակայն նախարարության կողմից սոցիալական ճանաչելու չափանիշները մշակեու ընթացքում, պարզ դարձավ, որ առանց համապատասխան ընթացակարգերի սոցիալական ճանաչելու չափանիշները կիրառելի չեն, իսկ համապատասխան ընթացակարգելը մշակելու համար անհրաժեշտ է լրացնել Օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը։  

  • Առկա խնդրի առաջարկվող լուծումը

          Առկա խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է ընդունել նախագիծը, որով կլրացվի Օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը, որը կստեղծի իրավական հիմք (լիազորող նորմ) մշակելու ծրագիրը որպես սոցիալական որակելու չափանիշներ և ընթացակարգեր։

2. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները և ընթացակարգերը սահմանելու հետ կապված հարաբերությունները:

3. Նախագծի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն ծրագրերի որպես սոցիալական որակելու չափանիշները և ընթացակարգերը, ինչը կխթանի ծրագրերի իրականացմամբ սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերի շարունակական աճը, ինչպես նաև կնպաստի համայնքներում և բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը՝ ազգային և տեղական ռազմավարություններում և ծրագրերում նախանշված առաջնահերթություններին համապատասխան։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2-րդ կետով սահմանված պահանջից, այն է՝ հողային օրենսգրքի բարեփոխումները՝ միտված արտադրողական գյուղատնտեսության ձևավորմանը, ինչպես նաև 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջից, այն է՝ խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը։

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    02.03.2022 - 17.03.2022

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3004

Принт