Добавить в избранное

В стадии разработки

«ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Լիլիթ Սիմոնյան 24.02.2022 21:21:21 անձնական օգնականի ծառայությունները զգալիորեն կօժանդակեն աշխատող ծնողներին և ավելի արդյունավե կդարձնեն երեխաների սոց․ներառումը։ Շնորհակալություն դիտարկման համար։
2 Հրանուշ Եղիշյան 25.02.2022 19:50:10 Ես որպես հաշմանդամություն ունեցող երեխայի մայր գտնում եմ որ սա հրաշալի նախագիծ ա, քանի որ մենք` ծնողներս աշխատելու հնարավորությունից զրկված ենք լինում հաշմանդամ երեխա ունենալու և նրանց այլ անձի խնամքին թողնելու հնարավորության բացակայության պատճառով։ Եվ նախագծով հնարավորություն կտրվի թե ծնողին աշխատել, թե երեխային ունենալ բազմամյա զբաղվածություն և թե հատուկ ներառական ֆակուլտետը ավարտած մասնագետին աշխատելու իր մասնագիտությամբ։ Անհամբեր սպասում եմ ծրագրի իրականացմանը։ Շնորհակալություն դիտարկման համար։
3 Վահագն Մխոյան 25.02.2022 21:45:35 1. «Անձնական օգնական չի կարող լինել այն անձը» կետում թվարկված սահմանափակումները բավարար չեն։ Առաջարկում եմ դրանցում ավելացնել նաև հետևյալները. * Եթե անձը նախկինում եղել անձնական օգնական ու դատապարտվել է իր խնամարկյալի նկատմամբ կատարած հանցագործության համար՝ անկախ դատվածության մարված լինել-չլինելուց։ * Եթե անձը նախկինում դատապարտվել է միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար 2-3 և ավելի անգամ։ 2. Այնքան էլ հասկանալի չի, թե ինչպես է անձնական օգնականը «բացառելու հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումը համայնքից»։ Արդյո՞ք անձնական օգնականը պարտավոր է լինելու զբաղվել նաև համայնքում բացատրական աշխատանքներով։ 3. Նախագծում սահմանված են «Անձնական օգնականի ծառայության նպատակները և սկզբունքները», ու անձնական օգնականի պարտականությունները, սակայն հստակ չի, թե ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկվել, եթե անձնական օգնականը խախտի թվարկված սկզբունքները կամ չկատարի իր պարտականությունները։ 4. Ինչպե՞ս է վերահսկվելու անկախ կյանքի կենտրոնների աշխատանքը, ինչպե՞ս են ապահովվելու միասնական ստանդարտները։ Արդյո՞ք դրանք արդեն իսկ կարգավորվում են այլ իրավական ակտերով։ 5. Արդյո՞ք գոյություն է ունենալու որակավորված անձնական օգնականների միասնական բազա, թե՞ ամեն անկախ կյանքի կենտրոնն իրենն է ունենալու։ Եթե լինելու է միասնական բազա, արդյո՞ք այն բաց է լինելու։ Առաջարկն ընդունվել է, նախագծով սահմանված կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետը խմբագրվել է առաջարկին համապատասխան։
4 ՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ 07.03.2022 22:42:19 Ծառայությունների անհատական ծրագրով` անձնական օգնականի ծառայության համար նախատեսված գումարը վճարվում է հաշմանդամություն ունեցող անձին (նրա օրինական ներկայացուցչին)-սրա հետ կապված վճարման մեխանիզմը հստակ չէ, այն ինչպե՞ս է տրամադրվելու անձնական օգնականի կարիք ունեցող անձին իսկ արդեն վերջինս ինչպե՞ս է վճարելու անձնական օգնականին։ Առաջարկն ընդունվել է։ Նախագիծը լրամշակվել է։ Անձնական օգնականը կվճարվի Անկախ կյանքի կենտրոնի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
5 ՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ 07.03.2022 22:51:08 Նախագծում նշվում է, որ պայմանագիրը կարող է կնքվել ծառայությունը մատուցող անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջև։ Սակայն սա ռիսկային է և բողոքների դեպքում և մշտադիտարկում կատարելու տեսանկյունից։ Առաջարկում ենք երկկողմ պայմանագիր կազմելու հնարավորությունը հանել նախագծից և թողնել պայմանագրի եռակողմ կնքման տարբերակը (ներառելով նաև անձնական օգնականի և (կամ) նրան ուղղակիորեն առնչվող (այդ թվում՝ անձնական օգնականի ծառայության մշտադիտարկումն ու գնահատումը, անձնական օգնականների վերապատրաստման հարցում աջակցությունը) ծառայություններ մատուցող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին` այդ թվում որակավորված անձնական օգնականին առաջարկած անկախ կյանքի կենտրոններին): Նման կերպ վերահսկողությունը և կողմերի զգոնությունը առավել բարձր կլինի։ Առաջարկն ընդունվել է։ Նախագծով նախատեսվել է եռակողմ պայմանագիր կնքելու պահանջ՝ անձնական օգնակաի, անձի և անկախ կյանքի կենտրոնի միջև։
6 Վահան Սարգսյան 08.03.2022 01:28:49 «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահերի պաշտպանության համակարգող 1 Անձնական օգնականի պարտականություններից հանել հետևյալ պարբերությունը: Այլ անձանց անձնական օգնականի դերը համատեղությամբ ստանձնելու ցանկության դեպքում ստանալ հաշմանդամություն ունեցող անձի համաձայնությունը: Հիմնավորում՝ քանի որ մեր երկրում ռեսուրսները սահմանափակ են և դժվար թե մեկ հաշմանդամություն ունեցող անձի համար մեկ անձնական օգնական տրամադրվի: Եվ հետո՝ անձնական օգնականը կարող է ունենալ հավելյալ ժամանակ և ներուժ մեկ այլ շահառուի ևս ծառայություն մատուցելու։ Բացի այդ՝ սա կարող է լինել շահառուի անհիմն կամայականություն և չբխել անհրաժեշտությունից։ 2 Քանի որ «Անձնական օգնականի մասին» նախագծի մեջ հստակեցված չեն մատուցվող ծառայությունների տեսակները՝ առաջարկում ենք տարբերակել անձնական օգնականի ծառայությունների երեք հիմնական տեսակ․ ա) անձնական խնամք՝ հագուստը հանել և հագցնել, կերակրել, բնական կարիքներ, անձնական հիգիենա և այլն. բ) ներտնային սպասարկում՝ տարածքի մաքրում, լվացք, սննդի պատրաստում, կարդալ տեղեկատվական բնույթի կարճ տեքստեր և կատարել գրառումներ , գնումներ և այլն: գ) տնից դուրս (արտատնային) սպասարկում՝ ուղեկցում (աշխատավայր, դպրոց, մարզամշակութային և ժամանցի կենտրոններ, բանկ, սոցիալական ծառայություններ մատուցող հաստատություններ, զբոսանք և այլն): 3 Անձնական օգնականը, հաշմանդամություն ունեցող անձի ցանկությամբ, կարող է մատուցել նշված երեք տեսակի ծառայությունները, կամ՝ դրանցից երկուսը, և կամ ՝ մեկը: Անձնական օգնականի վարձատրության չափը պետք է կախված լինի մատուցվող ծառայությունների տեսակից և քանակից։ 4 Նկատի ունենալով անձնական օգնականի արձակուրդի իրավունքը և կարճաժամկետ ծառայությունների անհրաժեշտությունը՝ սահմանել նաև ժամանակավոր անձնական օգնականի ծառայության տեսակ ։ Հիմնավորում՝ հաշմանդամություն ունեցող անձին կարող է անձնական օգնականի ծառայությունը անհրաժեշտ լինել որոշակի ժամկետով, օրինակ՝ միայն ձմռանը ՝ տնից դուրս գալու համար, կամ մեկ ամսով՝ որևէ դասընթացի մասնակցելու համար: Առաջարկն ընդունվել է։
7 Արմեն Ալավերդյան 09.03.2022 12:23:45 Նախագծի մշակումը ողջունելի է և խիստ կարևոր։ Միևնույն ժամանակ, նախագծում կան որոշ հակասություններ և խնդիրներ։ Նշեմ միայն մի քանիսը։ 1) Սահմանափակվում է հաշմանդամություն ունեցող անձի՝ անհատական օգնականի ընտրելու իրավունքը, 2) հակասական են անձնական օգնականի ֆինանսավորման աղբյուրների մասին դրույթները։ Միանշանակ անձնական օգնականի ծառայությունները պետք է ֆինանսավորվեն պետական բյուջեի կողմից 3) նշվում է, որ հաշմանդամություն ունեցող անձը պետք է մասնակցի որոշումներ կայացնելու գործընթացին։ Իրականում, հաշմանդամություն ունեցող անձը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի։ Ներկայումս Անկախ կյանքի եվրոպական ցանցի իմ գործընկերների օգնությամբ պատրաստում եմ առաջարկությունների փաթեթ, որը պատշաճ ձևով կներկայացնեմ նախարարությանը։ Նախարարություն ուղարկված տարբերակը կքննարկվի և դիտարկումները աշխատանքային կարգով կուղարկվի։
8 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:50:20 1. Առաջարկում ենք հստակեցնել Նախագծի համարակալումը և համապատասխանեցնել Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքին: Նախագծի համարակալումը համապատասխանում է «Նորմատիվ իրվական ակտերի մասին» օրենքի պահանջներին։ Խնդիրն առաջանում է e_draft կայքէջում տեղադրելու ժամանակ։
9 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:50:20 2. Անձնական օգնականի պարտավորություններում նշվում է, որ դերը համատեղությամբ ստանձնելու ցանկության դեպքում օգնականը պետք է հաշմանդամություն ունեցող անձից համաձայնություն ստանա: Հստակ չէ գրավոր, թե բանավոր համաձայնության մասին է խոսքը, ինչն առաջարկում ենք հստակեցնել: Այլ առաջարկի հիման վրա կետը հանվել է։
10 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 09.03.2022 23:50:20 3. Առաջարկում ենք Նախագծով սահմանել պարտավորություն՝ ապահովել սույն Նախագծով առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև բոլոր ընթացակարգերի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկը սույն նախագծի կարգավորման առարկա չէ։ Ներկայումս շրջանառվում են այլ իրավական ակտեր, որոնց նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբեր ոլորտներում մատչելիության ապահովումն է, մասնավորապես, «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին» և «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը։
11 Կարինե Գրիգորյան 09.03.2022 23:58:15 Ընդհանուր դրույթներ բաժնի անկախ կյանքի կենտրոն հասկացության մեջ ավելացնել «կազմակերպություն` որը ստեղծված է և ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից»։ Առաջարկը չի ընդունվել։ Ներկայումս քննարկվում է անկախ կյանքի կենտրոնի կազմակերպաիրավական կարգավիճակը։
12 Կարինե Գրիգորյան 09.03.2022 23:58:15 Անձնական օգնականի ծառայության պարտականությունների ցանկին ավելացնել «աջակցել հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի տեղավորման, ինքնարժեքի զարգացման կամ ինքնազորեղացման, խորհրդատվության, սոցիալական և վերականգնողական ծառայություններ ստանալու հարցում: Առաջարկը չի ընդունվել։ Անձնական օգնականի ծառայության շրջանակը հստակ սահմանված է կարգի 15-րդ , 16-րդ և 17-րդ կետերում։
13 Կարինե Գրիգորյան 09.03.2022 23:58:15 Պայմանագրի ձև 2.2.7 «չսահմանափակել և չխոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձին` իրականացնելու օրենքով նախատեսված իր իրավունքները` բացառությամբ վերջինիս կյանքին անմիջական վտանգ սպառնալու դեպքերի»։ Անհրաժեշտ է հստակ շարադրել այդ դեպքերը, այլապես որոշումները կայացումը, չի կարող զերծ լինել կարծրատիպային մտածելակերպից և սխալ ենթադրություններից։ Առաջարկը չի ընդունվել։ Կյանքին անմիջական վտանգ սպառնալու դեպքերը հեշտ նույնականացվող են, անհետաձգելի են, ենթակա են հստակ գնահատման, և չեն տալիս լայն մեկնաբանման հնարավորություն։ Դրանք, մասնավորապես, այն դեպքերն են, որոնց ժամանակ վտանգվում է անձի կյանքը, օրինակ, կարող են մահվան պատճառ դառնալ, պահանջում են արագ միջամտություն, բժշկական օգնություն և հնարավոր հոսպիտալացում։
14 Կարինե Գրիգորյան 09.03.2022 23:58:15 Ընդհանուր դրույթներ «Անձնական օգնականի ծառայությունն իրականացվում է պետության կողմից ֆինանսավորմամբ, համաֆինանսավորմամբ, հաշմանդամություն ունեցող անձի (օրինական ներկայացուցչի) միջոցների հաշվին կամ կողմերի համաձայնության դեպքում` անվճար հիմունքներով»: Հստակեցնել, թե որ դեպքերում պետք է հաշմանդամություն ունեցող անձը սեփական միջոցներից վճարի որակավորված անձնական օգնականի ծառայությունից օգտվելու համար: Հետագա քննարկումների արդյունքում կետը հանվել է։ Նախագիծը լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ վճարումը կատարվում է պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
15 Կարինե Գրիգորյան 09.03.2022 23:58:15 Նախագիծը չի անդրադառնում անձնական օգնականի կողմից հաշմանդամություն ունեցող անձի հանդեպ չարաշահման, բռնության, ներառյալ սեռական բռնության դեպքերի հավանակությանը։ Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկը սույն նախագծի կարգավորման առարկա չէ։ Հարցը ՀՀ օրենսդրությամբ կարգավորված է։
16 Դպրոցական Ծնողխորհուրդների Անդամների Ազգային Ասոցիացիա ՀԿ 10.03.2022 13:47:28 ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնի, «Անձնական օգնականի ծառայության հիմնական սկզբունքներն են» կետի հետևյալ արտահայտությունը պարզաբանման կարիք ունի՝ «հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների»։ Միտքը կամ լրիվ չէ, կամ քերականորեն ճիշտ չի ձևակերպված։ Առաջարկն ընդունվել է։ Խմբագրվել է։
17 Դպրոցական Ծնողխորհուրդների Անդամների Ազգային Ասոցիացիա ՀԿ 10.03.2022 13:47:28 ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնի, «Անձնական օգնականի ծառայության հիմնական սկզբունքներն են» կետի հետևյալ արտահայտությունն ունի պարզաբանման կարիք՝ «հաշմանդամություն ունեցող անձանց որոշումների նկատմամբ հարգանքը և իրազեկ համաձայնությունը»։ Կարծում ենք պետք է պարզաբանել, թե ի՞նչ է նշանակում իրազեկ համաձայնություն։ Առաջարկը չի ընդունվել։ «Իրազեկ համաձայնություն» եզրը կիրառվում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային բազմաթիվ փաստաթղթերում (անգ.՝ informed consent), պարզ է, հստակ, ուստի առանձին սահմանելու անհրաժեշտություն չկա։ Ընդհանուր առմամբ, իրազեկ համաձայնությունը անձի կողմից տրված համաձայնությունն է, որը հիմնված է անձին հասկանալի լեզվով տրամադրված ամբողջական, օբյեկտիվ և մատչելի տեղեկատվության վրա։
18 Դպրոցական Ծնողխորհուրդների Անդամների Ազգային Ասոցիացիա ՀԿ 10.03.2022 13:47:28 ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ բաժնի 1-ին կետում նշված է, որ «Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ (բացառությամբ 15 տարին լրացած անձի կողմից իր ծնողներին, քրոջը, եղբորը, տատին, պապին անձնական օգնություն տրամադրելու դեպքի), ով ունի անձնական օգնականի ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի»: Անհրաժեշտ է հստակեցնել այս կետը, քանի որ հստակ հասկանալի չէ, թե 15 տարին լրացած անձը, ով խնամք է տրամադրում իր հարազատներին, կարո՞ղ է արդյոք լինել անձնական օգնական, թե ոչ։ Առաջարկն ընդունվել է։ Կետը խմբագրվել է։
19 Դպրոցական Ծնողխորհուրդների Անդամների Ազգային Ասոցիացիա ՀԿ 10.03.2022 13:47:28 Հաշմանդամություն ունեցող անձը (նրա օրինական ներկայացուցիչը) անձնական օգնականի ծառայության առնչությամբ ունի հետևյալ իրավունքները` վերապատրաստելու անձնական օգնականին (ներառյալ որակավորված անձնական օգնականը) ծառայությունների մատուցումից առաջ կամ ընթացքում։ Ինչպե՞ս է իրականացվելու հաշմանդամություն ունեցող անձի կողմից անձնական օգնականի վերապատրաստումը։ Հետագա քննարկումներ ժամանակ դրույթը խմբագրվել է։
20 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 19:43:45 1. Առաջարկում ենք Կարգի 2-րդ կետի առաջին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Որակավորված անձնական օգնականն է նաև այն անձը, որը տիրապետում է բավարար հաղորդակցական հմտությունների և աջակցում է անձին կայացնել որոշումներ՝ ֆինանսների և գույքի տնօրինման, գործարքների կնքման, իրավական բնույթի, առողջության, բնակության վայրի ընտության և այլ հարցերի շուրջ։ Որակավորված անձնական օգնականի ծառայությունները չեն կարող փոխարինել մասնագիտական ծառայությունների։ Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկը սույն նախագծի կարգավորման առարկա չէ։
21 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 19:44:22 Կարգի 2-րդ կետի երրորդ ենթակետի՝ «անկախ կյանքի կենտրոն»-ի սահմանումը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «անկախ կյանքի կենտրոն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպություն, որը հաշմանդամություն ունեցող անձանց մատուցում է նրանց կարիքների գնահատման, անկախ կյանքի հմտությունների ձևավորման, անձնական օգնականի, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման, հոգեբանական և նշված ծառայությունների հետ փոխկապակցված այլ ծառայություններ.» Առաջարկը չի ընդունվել։ Ներկայումս քննարկվում է անկախ կյանքի կենտրոնի կազմակերպաիրավական կարգավիճակը։
22 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 19:46:51 Նախագծով սահմանված չէ անձնական օգնականի վճարի չափը կամ դրա որոշման կարգը, ինչպես նաև այն գործոնները, ծառայության ծավալը, որոնց հիման վրա որոշվելու է անձնական օգնականիի վարձատրության չափը։ Առաջարկում ենք Նախագծով նախատեսել, որ անձնական օգնականի վարձրատրության չափը որոշվում է հաշվի առնելով օգնականի կողմից իրականացվող գործողությունների տեսակը, բնութը եւ ծավալը։ Առաջարկը չի ընդունվել։ Հետագա քննարկումների ժամանակ նախագիծը այս համատեքստում լրամշակվել է։ Անձնական օգնականի վարձատրությունը կիրականացվի օրենսդրությամբ սահմանված կարգով։
23 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 19:47:02 Նախագծով կարգավորված չեն այն չափանիշները կամ գործիքները, որոնցով ստուգվելու է, թե արդյո՞ք անձնական օգնականի թեկնածուն ունի անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ Առաջարկում ենք սահմանել։ Առաջարկը չի ընդունվել։ Անձնական օգնականի ծառայություն կարող է տրամադրել այն անձը, ով ունի անձնական օգնականի ծառայություն տրամադրելու իրավունքը հավաստող վկայական։ Թերևս, սա ենթադրում է, որ նա անցել է համապատասխան վերապատրաստում, հաղթահարել թեստավորման փուլը և ստացել համապատասխան վկայական։
24 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 19:47:11 Կարգի 6 -րդ կետի երրորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «հաշմանդամություն ունեցող անձանց ինքնավարության, որոշումների նկատմամբ հարգանքը և իրազեկ համաձայնությունը,» Առաջարկը չի ընդունվել։
25 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.03.2022 19:47:48 Կարգի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անձնական օգնականի ծառայության, այդ թվում՝ անձնական օգնականի ընտրությունը կատարում է օգնականից օգտվող չափահաս հաշմանդամություն ունեցող անձը, ներառյալ այն դեպքում երբ անձը ունի օրինական ներկայացուցիչ։ Անձի կամքը եւ նախընտրությունները բացահայտելու անհնարինության դեպքում, ընտրությունը կատարում է անձի օրինական ներկայացուցիչը՝ հաշվի առնվելով անձի կամքի եւ ցանկությունների լավագույն մեկնաբանությունը։» Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկի մի մասը կարգավորված է կարգի 7-րդ կետով, մի մասը նորմ պարունակող դրույթ չէ։