Добавить в избранное

«Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

     1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
   Օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 1.3 պաշտպանության ոլորտ, զինված ուժերի բարեփոխումներ բաժնի դրույթներին (պաշտպանության բնագավառի շարունակական բարեփոխումներ, կառավարման և զորային օղակներում կազմակերպչական և հաստիքային փոփոխություններ) համահունչ և ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ:
     2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
   Հայաստանի Հանրապետությունում համապետական մակարդակում պաշտպանական ոլորտի ռազմավարական պլանավորման հստակ ալգորիթմ և օրենսդրորեն կարգավորված չէ ռազմավարությունների, պլանների և ծրագրերի մշակման հաջորդականությունը՝ ոչ ժամանակային և ոչ էլ ենթակայության առումով: Այդ առումով, ՀՀ անվտանգության խորհրդի՝ որպես պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանող սահմանադրական մարմնի, գործունեության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) ընդլայնել խորհրդին վերապահված ռազմավարությունների, պլանների և ծրագրերի հաստատման իրավասությունը՝ դրանք ընդգրկելով մեկ միասնական ՀՀ պաշտպանության պլանում, պաշտպանության ոլորտում հստակեցնել Կառավարության լիազորությունները՝ առանձին շարադրելով զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում իրավասությունները, ՀՀ վարչապետին վերապահել զինված ուժերի կառուցվածքի և թվաքանակի, ՀՀ պաշտպանության նախարարության՝ որպես պետական մարմնի, և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ որպես ենթակա պետական մարմնի, կանոնադրությունների հաստատման լիազորությունը, ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքի համակարգային փոփոխությունների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի՝ որպես ՀՀ զինված ուժերի ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձի, ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության առանձնահատկությունների շրջանակներում առավել հստակ և տարանջատված սահմանել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գործառույթների շրջանակը, ղեկավարման ուղղահայացի համակարգի բարելավման և ԶՈՒ ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանել որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այդ նպատակով անհրաժեշտ կարգավորումներ և առանձնահատկություններ նախատեսելով նաև «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում նախատեսված՝ Կառավարության անդամի՝ զորահավաքային զորակոչից ազատման կարգավորումը ներառել նաև «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում, ինչպես նաև նախատեսել որոշակի ընտանեկան պայմաններ ունեցող անձանց՝ զորահավաքային զորակոչին ոչ ենթակա լինելու հանգամանքը: Բացի այդ, օրենքի ընդունումից հետո պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ամրագրման ենթակա պաշտոնների մասնագիտությունների շրջանակի և ծավալի որոշման գործընթացում կազմակերպությունների մասով ծագել են խնդիրներ: Մասնավորապես, օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զորահավաքային ամրագրումը զորահավաքային ռեսուրսների հաշվառման և վերլուծության հատուկ համակարգ է, որն իրականացվում է ռազմական դրության և զորահավաքի ժամանակ հանրապետության տնտեսության բնականոն գործունեությունն ապահովելու և բնակչության կենսական պահանջմունքները բավարարելու նպատակով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է ընդհանրապես կազմակերպությունների բնականոն գործունեությունը չխաթարելու նպատակով աշխատողների ամրագրումը՝ առանց հստակեցնելու կազմակերպությունների գործունեության բնույթը և ուղղությունները: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել և նպատակային դարձնել 23-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 04.072019թ. N 922-Լ որոշումը, վերանայել ՀՀ վարչապետի 25.07.2019թ. N 992-Լ որոշումը, վերանայել կամ ընդունել ՀՀ կառավարության, Անվտանգության խորհրդի և ՀՀ ՊՆ մի շարք այլ ակտեր:
    3. Կարգավորման նպատակը և բնույթը
  Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, աշխատողների ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են պետության և բնակչության կենսական պահանջմունքների բավարարման ուղղությամբ տնտեսական և այլ բնույթի գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:
    4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
    Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
     5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
       Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ, յոթերորդ պարբերությունների և 2-րդ, 3-րդ, 5-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ պաշտպանության համակարգի բոլոր կառույցների և բաղադրիչների համակարգված և ներդաշնակ գործունեության, խնդիրների և ռեսուրսների արդյունավետ պլանավորման, զինված ուժերի կառավարման և ղեկավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 4-րդ կետի 4.3 ենթակետի պահանջների կատարման հետ:

  • Обсуждалось

    22.02.2022 - 10.03.2022

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5445

Принт