Добавить в избранное

В стадии разработки

«ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արմինե Սահակյան 20.02.2022 01:37:11 Երկար սպասված նախագծերից մեկն է, որն իհարկե անհրաժեշտություն է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կիրարկման համար. նախագիծն ,ըստ իս , բավականին ընդգրկուն է ,պարզ ձևակերպումներով և կարգավորումներով. Մեկ առաջարկ.՝ մտավախություն առաջացավ ուղղակի , որ օրինակ կրթական հաստատություններում անձի կարիքներին արձագանքող կարճաժամկետ լուծումները չփոխարինեն ուղղակի ֆիզիկական մատչելիության ապահովմանը, համընդհանուր դիազայնի ապահովմանը. դրանից խուսափելու համար մի գուցե որևէ կերպ կարգավորում կարելի է ավելացնել, կամ եթե այն առկա է, կխնդրեի պարզաբանել։ Նախագծով խելամիտ հարմարեցումների ապահովման գործընթացում մեծ դերակատարում ունի նաև այն անձը, ում համար պետք է ապահովվեն այդ պայմանները։ Խելամիտ հարմարեցումներն արտացոլվում են պայմանագրում, ինտերակտիվ երկխոսության միջոցով։ Այդ շրջանակում անձը և խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը գրավոր կամ բանավոր կերպով քննարկում են անձի հարմարեցումների կարիքները, հնարավոր հարմարեցումների տարբերակները, այն դժվարությունները, որոնց կարող է բախվել խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը և հնարավոր այլընտրանքները։ Ինտերակտիվ երկխոսության նպատակն է համաձայնություն ձեռք բերել համապատասխան խելամիտ հարմարեցման և ապահովման պայմանների վերաբերյալ (հավելվածի 18-րդ կետ): Հավելվածի 21-րդ կետի համաձայն, ինտերակտիվ երկխոսության ընթացքում անձը ներկայացնում է, թե ինչ հարմարեցումների կարիք ունի, ինչպես է հնարավոր այն ապահովել ըստ իրեն։ Պարտականություն կրող անձը ներկայացնում է, թե ինչ տեսակի հարմարեցում է կարող ապահովել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվում անձի համար ընդունելի խելամիտ հարմարեցումների ապահովման ուղղությամբ։ Բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ խելամիտ հարմարեցումների ապահովումը, կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել վերանայել աշխատանքային պարտականությունները, որոնք հնարավոր կդարձնեն անձի կողմից իր պարտականությունների կատարումը կամ ըստ այդմ խելամիտ հարմարեցումների ապահովումը։
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:50:26 1. Նախագծի 7-րդ կետի 4-րդ ենթակետը, որը վերաբերում է խելամիտ հարմարեցումների համար դիմող անձի պարտավորություններին, առաջարկում ենք լրացնել հետևյալ խմբագրությամբ նախադասություն. «Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ անձը հարմարեցումն օգտագործել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով իր կամ այլոց կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական կամ ենթադրյալ վտանգը կանխելու նպատակով։» Առաջարկն ընդունվել է։
3 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:50:39 2. Նախագծի 9-րդ կետը, որը վերաբերում է խելամիտ հարմարեցումներ տրամադրելու պարտականություն կրող անձի պարտավորություններին, առաջարկում ենք լրացնել նոր կետով․ «Խելամիտ հարմարեցումներ տրամադրելու պարտականություն կրող անձը պարտավոր վերացնել խելամիտ հարմարեցումներին պատճառված այնպիսի վնասները, որը հասցվել է խելամիտ հարմարեցումների համար դիմող անձից անկախ պատճառներով և հանգամանքներով։»։ Առաջարկն ընդունվել է մասնակի։ Համապատասխան լրացում է կատարվել կարգի 36-րդ կետում։
4 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 3. Նախագծի 9-րդ կետի 2-րդ ենթակետում նախատեսված «Ժամանակին» եզրույթը առաջարկում ենք փոխարինել հետևյալ շարադրանքով․ «Օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և (...)»։ Առաջարկը չի ընդունվել։ Օրենսդրությամբ նման կարգավորումներ նախատեսված չեն։
5 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 4. Նախագծի 9-րդ կետի 6-րդ ենթակետում նախատեսված է «պլանավորել հերթական տարեկան բյուջեն` հաշվի առնելով խելամիտ հարմարեցումների ապահովման կարիքը.»։ Առաջարկում ենք բյուջեի պլանավորման ընթացքում նախատեսել որոշակի պահուստային գումար այն դեպքերի համար, երբ խելամիտ հարմարեցումներ տրամադրողը կտրամադրի խելամիտ հարմարեցումներ ըստ կարիքի առաջացման և ոչ թե միայն ըստ նախապես պլանավորածի։ Առաջարկը չի ընդունվել։ Բյուջետային համակարագում նման ընթացակարգ նախատեսված չէ։
6 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 5. Նախագծի 12-րդ կետում առաջարկում ենք լրացնել կետ հետևյալ բովանդակությամբ. «Հանրակրթական ուսումնական հաստատությունը նախաձեռնում է խելամիտ հարմարեցումների ապահովման հարցի քննարկումը երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո անմիջապես։ Երեխայի խելամիտ հարմարեցումների մասին տեղեկությունը ներառվում է երեխայի անհատական ուսումնական պլանի մեջ։»։ Առաջարկը չի ընդունվել։ Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դպրոցական մակարդակի գնահատման և խելամիտ հարմարեցումների ապահովման գործընթացները կարող են ընթանալ զուգահեռաբար։ Թերևս, առաջարկվող տարբերակը չի արագացնում գործընթացը, հետևաբար նաև չի մեծացնում արդյունավետությունը։
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 6. Նախագծի 16-րդ կետը նախատեսում է որոշման բողոքարկում, որը նախատեսում է միայն որոշակի գործողություններ, բայց ոչ՝ անգործություն։ Առաջարկում ենք նույն կետով նախատեսել նաև անգործության բողոքարկման հնարավորությունը։ Առաջարկն ընդունվել է։
8 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 7. Նախագծի 20-րդ կետով սահմանված է․ «18-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում ինտերակտիվ երկխոսություն չնախաձեռնելը կարող է առաջացնել սույն կարգի 16-րդ կետով սահմանված հետևանքներ։»։ Կարծում ենք տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, և սույն կետում նախատեսված 16-րդ պետք է փոխարինվի 17-րդ կետով։ Առաջարկն ընդունվել է։
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 8. Նախագծի 22-րդ կետի համաձայն՝ «Ինտերակտիվ երկխոսության ընթացքն արձանագրվում է գրավոր և ձայնագրվում է։»։ Առաջարկում ենք սահմանել, որ խելամիտ հարմարեցման համար դիմող անձի դիմումի հիման վրա ձայնագրությունը տրամադրվում է նրան։ Առաջարկում ենք նաև նախատեսել, թե որքան ժամանակ է պահպանվում ձայնագրությունը, և երբ է այն ոչնչացվում։ Առաջարկը չի ընդունվել։ Հետագա քննարկումների արդյունքում ինտերակտիվ երկխոսության ընթացքի ձայնագրման պահանջը հանվել է։
10 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 9. Նախագծի 23-րդ կետով սահմանված է, որ «Կողմերը պետք է ջանք գործադրեն, որպեսզի ինտերակտիվ երկխոսության գործընթացը տևի հնարավորինս կարճ և ոչ ավելի, քան երբ հարմարեցումները կդառնան իմաստազուրկ, և ոչ ավելի, քան 30 օր։»։ Առաջարկում ենք, սույն կետում նախատեսել բացառություն մեր կողմից Կարգի 12-րդ կետին առաջարկված փոփոխությամբ նախատեսվող դեպքերի։ Առաջարկը չի ընդունվել։ Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դպրոցական մակարդակի գնահատման և խելամիտ հարմարեցումների ապահովման գործընթացները կարող են ընթանալ զուգահեռաբար։ Հետևաբար առաջարկվող տարբերակը չի արագացնում գործընթացը, հետևաբար նաև չի մեծացնում արդյունավետությունը։
11 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 10. Առաջարկում ենք 24-րդ կետը վերաձևակերպել հետևյալ խմբագրությամբ․ «Խելամիտ հարմարեցման մի քանի հնարավոր տարբերակների առկայության դեպքում առաջնահերթությունը տրվում է անձի նախընտրությանը։ Սակայն, եթե տարբերակներից մեկը, ներառյալ դրա ընթացիկ պահպանումը և սպասարկումն էականորեն առավել դյուրին է, նվազ ծախսատար է և նվազ ջանք է պահանջում, կամ եթե անձը չունի նախընտրություն, ապա կարող է ընտրվել այդ հարմարեցումը։ Սույն կետի երկրորդ նախադասությամբ սահմանված այս կարգավորումը կիրառվում է նաև այն դեպքերի համար, երբ անձը չունի նախընտրություն։»։ Առաջարկն ընդունվել է։
12 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 11. Նախագծի 41-րդ կետով սահմանված է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու դիմումի ձևաթուղթը։ Ի թիվս այլնի, ձևաթղթում նշված է․ «Պատրաստ եմ քննարկել խելամիտ հարմարեցումների ապահովման հարցն ինտերակտիվ երկխոսության միջոցով։»։ Առաջարկում ենք այս նախադասությունը լրացնել և վերախմբագրել հետևյալ շարադրանքով «(…) միջոցով և չեմ առարկում ինտերակտիվ երկխոսությունը ձայնագրելու դեմ։»։ Առաջարկը չի ընդունվել։ Հետագա քննարկումների արդյունքում ինտերակտիվ երկխոսության ընթացքի ձայնագրման պահանջը հանվել է։
13 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 12. Նախագծի Ձև N 3-ը վերաբերում է խելամիտ հարմարեցումների ապահովման պայմանագրին։ Պայմանագրի 5.3-րդ կետը առաջարկում ենք լրացնել հետևյալ խմբագրությամբ նախադասություն. «Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ անձը հարմարեցումն օգտագործել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով իր կամ այլոց կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական կամ ենթադրյալ վտանգը կանխելու նպատակով։» Առաջարկն ընդունվել է։
14 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 13. Պայմանագրի 8.2-րդ կետի համաձայն Խելամիտ հարմարեցումներ ստացողի կողմից պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքում։ Առաջարկում ենք նախատեսել, որ միակողմանի հրաժարումը կատարվում է գրավոր կարգով։ Առաջարկն ընդունվել է։
15 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 07.03.2022 17:53:45 14. Պայմանագրի 9-րդ կետի համաձայն՝ Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման առաջարկվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Առաջարկում ենք վերախմբագրել սույն կետը հետևյալ շարադրանքով․ «Պայմանագիրը լուծելու վերաբերյալ գրավոր առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման առաջարկվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:»։ Առաջարկն ընդունվել է։
16 ՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ 07.03.2022 22:05:15 Որևէ կառույցում (դա կլինի դպրոց, աշխատանքի վայր և այլն) խելամիտ հարմարեցումներ ապահովելուց առաջ անպայման այն պետք է բխի անձի իրական կարիքներից։ Պետական զբաղվածության ծրագրերում այս կոմպոնենտը խրախուսվում է և գործատուին տրվում է գումար՝ խելամիտ հարմարեցումների ապահովման համար՝ ելնելով իր աշխատակցի կարիքներից։ Լինում են դեպքեր, երբ այդ ամենը կատարվում է կամայականության սկզբունքով՝ ասենք օրինարկ հիմնարկությանը անհրաժեշտ է համակարգիչ կամ որևէ սարք և այս խելամիտ հարմարեցումների ապահովման շղարշի ներքո այն ձեռք է բերվում իսկ օրինակ աշխատակցին իրականում անհրաժեշտ էր ընդամենը հարմարավետ ցածր սեղան և աթոռ՝ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար։ Նախագիծը մշակված է այն տրամաբանությամբ, որ խելամիտ հարմարեցումների ժամանակ հաշվի առնվեն յուրաքանչյուր անձի կարիքները։ Համաձայն նախագծի՝ հարմարեցումները կատարավում են ինտերակտիվ երկխոսության արդյունքում, որի շրջանակներում անձը և խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը գրավոր կամ բանավոր կերպով քննարկում են անձի հարմարեցումների կարիքները, հնարավոր հարմարեցումների տարբերակները, այն դժվարությունները, որոնց կարող է բախվել խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը և հնարավոր այլընտրանքները։ Համաձայնություն է ձեռք բերվում համապատասխան խելամիտ հարմարեցման և ապահովման պայմանների վերաբերյալ, որից հետո կնքվում է պայմանագիր։ 41-րդ կետի համաձայն՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման նկատմամբ իրկանացվում է պետական վերահսկողություն՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։