Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹՐ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹՐ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 81-Ն հրամանի հավելվածի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

17. Նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մարզպպետարանների ենթակայությամբ գործող հաստատությունների դասագրքերը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 1-12-րդ դասարանների սովորողների դասագրքերն առաքվում են ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացված դասագրքերի հրատարակման  մրցույթում  հաղթած  կազմակերպությունների կողմից մինչև օգոստոսի 15-ը, որտեղից իրականացվում է դասագրքերի բաշխում՝ հատկացում ուսումնական հաստատություններին:

Նախարարության ենթակայության երկրորդ և երրորդ կրթական աստիճան իրականացնող հաստատությունների դասագրքերի ընդունումն ու բաշխումը կատարվում է ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում ԴՏՀՏՇՀ ներկայացուցչի մասնակցությամբ:

ՀՀ պետական բյուջեով հրատարակվող հաստատությունների  տարրական դասարանների դասագրքերի հանձնումը ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան իրականացվում է հանձնման և ընդունման ակտով, ինչի վերաբերյալ 3-օրյա ժամկետում Նախարարությանը ներկայացվում է հաշվետվություն:

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                                                  

 

 

 

 

  • Обсуждалось

    16.02.2022 - 03.03.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3646

Принт