Добавить в избранное

Проект принят

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արտեմ Պետրոսյան 19.02.2022 18:20:07 նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի մշակման հիմք են հանդիսասել՝ 1 - ին 2018 թվականի ապրիլի 11-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՕ-313-Ն օրենքի 3-րդ հավելվածի 2- րդ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 14-ի N1902-Լ որոշման 13.1 կետի պահանջները arlis.am կայքով ՀՕ-313 և 2021 թվականի նոյեմբերի 14 ՀՀ կառավարության որոշման մեջ բացակայում են համապատասպանաբար 3-րդ հավելվածը և 13,1 կետը Ընդունվել է կատարվել են համապատասխան փոփոխություններ տեղեկանք հիմնավորման մեջ Կատարվել են համապատասխան փոփոխություններ տեղեկանք հիմնավորման մեջ
2 Արտեմ Պետրոսյան 19.02.2022 18:20:07 Նախագծի 6-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերվում է անդրսահմանային ազդեցույան մասին, ի գիտություն որ ԷՍՊՈ կոնվենցիան տարածաշրջանում վավերացրել են միայն Հայաստանը և թշնամական ադրբեջանը: հիմա հարց ինչպես եք պատկերացնում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարների, ՀԷԿ-երի կամ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համաձայնեցումը մի երկրի հետ որի նախագահը հնչեցնում է ռազմական սպառնալիքներ Հայաստանի դեմ, այն երկրի որն քիմիական զենք է կիռարել Հայ զինվորի և Հայ խաղաղ բնակչության դեմ, այն երկրի որն օկուպացրել է Հայսատանի բավականին մեծ հատված, էլ չեմ ասում Արցախի Հանրապետությանից օկուպացված տարածքների մասին: Առաջարկում եմ ձեռնարկել բոլոր միջոցները որպիսի Հայաստանը դուրս գա ԷՍՊՈ կոնվենցիայից կամ առնվազն առաջարկի հավելում որ ՀՀ -ն իր ծրագրերը չի համաձայնեցնի ադրբեջանի հետ Ընդունվել է ի գիտություն
3 Արտեմ Պետրոսյան 23.02.2022 16:37:38 1. Հոդված 4-ի 1-ին ենթակետի 1)- շրջակա միջավայր` շրջակա միջավայրի բաղադրիչների միջև փոխազդեցությունը դա միջավայրի վրա ազդեցությունն է ոչ թե շրջակա միջավայրը 2) շրջակա անդրսահմանային ազդեցություն միջավայրի վրա ազդեցություն – ներկայացվում է միայն հիմնադրույթային փաստաթղթերով առաջացած ազդեցությունը, բացակայում է ազդեցությունը ոչ հիմնադրույթային փաստեթղերի 3) անդրսահմանային ազդեցություն – հաշվի առնելով 44 օրյա պատերազմի ընթացքը և թշնամու կողմից իրականացված ռազմական հանցագործությունները իրատեսական չէ քննարկել ադրբեջանի հետ Հայաստանի զարգացման որևէ ռազմավարական ծրագիր 4) հիմնադրութային փաստաթուղթ – փաստացի ցանկացած իրավական ակտ որով նախատեսվում է իրականացնել ինչ որ գործունեություն կարելի է համարել հիմնադրույթային փաստաթուղթ Ընդունվել է ի գիտություն
4 Արտեմ Պետրոսյան 23.02.2022 16:37:38 Հոդված 6, 3-րդ կետ 1 - Շրջակա միջավայրի բառերից հետո ավելացնել վրա ազդեցության բառերը և հանել պահպանության բառը 3- որ արտակարգ իրավիճակների մասին է խոսքը անհրաժեշտ է հստակեցնել / տեխնածին թե բնական/ Ընդունվել է
5 Արտեմ Պետրոսյան 23.02.2022 16:37:38 Հոդված 9, 1-ին կետ Ենթակետ 10 Ինչպես եք հանրային լսումներ անցկացնելու մեզ վրա քիմիական զենք օգտագործողի հետ Ընդունվել է ի գիտություն
6 Արտեմ Պետրոսյան 23.02.2022 16:37:38 Հոդված 13, 3-րդ կետ Անհրաժեշտ է ամբողջությամբ վերախմբագրել հաշվի առնելով ՀՀ-ում գործող օրենքներն ու այլ իրավական ակտերը, բոլոր տերմինները խաղտված են Ընդունվել է ի գիտություն
7 Արտեմ Պետրոսյան 23.02.2022 16:37:38 Գլուխ 6 – հակահայկական բաժին, վնասում է Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանը և անվտանգությանը Հոդված 25 ՀՀ օրենքով սահմանափակել այլ պետությունում իրականացվող գործողությունը հնարավոր չէ Ընդունվել է ի գիտություն
8 Արտեմ Պետրոսյան 23.02.2022 16:37:38 Հոդված 26 2 կետ․ Իրատեսական չէ ադրբեջանի հետ բանակցել ՀՀ զարգացման ռազմավարական փաստաթղթերի շուրջ, առավել ևս իրականացնել հանրային լսումներ թշնամական պետության տարածքում 6-րդ կետ Ինչ լեզվով թարգմանելու հիմնադրույթային փաստաթուղթը և ով է կրելու դրա իրականացման ֆինանսական ծախսերը, արդյոգ գնահատվել են այդ լրացուցիչ ֆինանսական բեռի ազդեցությունը ծրագրերի իրականացման վրա 8-րդ կետ ինչպես եք պատկերացնում այդ համաձայնեցումը երբ թշնամի պետությունը գլխատում է Հայ ազգի գյուղացուն Ընդունվել է ի գիտություն
9 Արտեմ Պետրոսյան 23.02.2022 16:37:38 Հոդված 27 – իրատեսական չէ 1-ին կետ - ՀՀ անկախության երեսուն տարվա ընթացքում որևէ ծանուցում չի ստացել ադրբեջանից ավելին առանց ծանուցելու ՀՀ-ի և Հայ ժողովրդի դեմ կիռարվել է քիմիական զենք Ընդունվել է ի գիտություն
10 Արտեմ Պետրոսյան 23.02.2022 16:37:38 Ձեռք բերել համաձայնություն ՀՀ ռազմավարական ծրագրերի շուրջ տարածաշրջանում ԷՍՊՈՈ կոնվենցիան վավերացրած միակ երկրի հետ իրատեսական չէ քանի որ այդ երկիրը ՀՀ և Հայ ժողովրդի դեմ հանդես է գալիս ատելության խոսքով և սպառնալիքով Առաջարկում եմ օգտագործել ողջ դիվանագիտական ներուժը վավերացրած ԷՍՊՈՈ կոնվենցիայի շրջանակներում ավելացնել վերապահում հաշվի առնելով ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը բացառել ԷՍՊՈՈ կոնվենցիայի դրույթների կիռառումը ադրբեջանի հետ: ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան պարոն Արման Թաթոյանի զեկույցները ձեզ կօգնեն այս գործընթացում Ընդունվել է ի գիտություն
11 Վիկտորյա Բուռնազյան 02.03.2022 15:31:50 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել «էկոլոգիական գործոններ», կամ «էկոլոգիական նոր գործոններ» եզրույթները «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5 ենթակետը կիրարկելու համար չկա «էկոլոգիական գործոններ», կամ «էկոլոգիական նոր գործոններ» եզրույթների հաստակ և հասկանալի սահմանում, և դրա մեկնաբանությունը փորձագետի կողմից կարող է ընկալվել սուբյեկտիվ և վերլուծության գործընթացում ծնել կոռուպցիոն ռիսկ։ Անհրաժեշտ է, որպեսզի այդ հասկացությունն ընկալվի միատեսակ և միանշանակ, ապահովի Օրենքիէությունի ց բխող դրա կիրառելիությունը: Սա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն է։ Սա հնարավորություն կստեղծի նաև ՀՀ կառավարության 2015 թ. ապրիլի 22-ի «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 428 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետով սահմանված՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի անաչառ վերլուծության և համապատասխան եզրակացության համար։ Կբացառի փորձագետի կոռուպցիոն ռիսկերը: Ընդունվել է Նախագծի համապատասխան հոդվածները խմբագրվել են
12 Վիկտորյա Բուռնազյան 02.03.2022 19:57:47 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի առաջարկությունները «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում ամրագրել ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հստակ և իմպերատիվ պայմաններ: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի 21-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Այս կարգավորումը միանշանակ չի կարելի մեկնաբանել՝ հաշվի առնելով, որ հանքի շահագործման թույլտվություն տրամադրելու համար իրականացվում է մեկ միասնական ՇՄԱԳ փորձաքննություն, որը վերաբերում է ինչպես արդյունահանման, այնպես էլ դրան նախորդող՝ շինարարության փուլերին։ Ստացվում է, որ եթե սկսել են շինարարական աշխատանքները, սակայն երեք տարվա ընթացքում չեն սկսել արդյունահանումը, դա չի կարող հիմք հանդիսանալ փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար, քանի որ «գործունեություն» եզրույթի տակ կարող է մեկնաբանվել նաև շինարարական աշխատանքների իրականացման փուլը։ Առնվազն մետաղական հանքարդյունաբերության ոլորտի պրակտիկայում չեն արձանագրվել դեպքեր, երբ փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվել այս հիմքով։ Ընդունվել է ի գիտություն Հստակ առաջարկություն ներկայացնելու դեպքում հարցը հնարավոր կլինի դիտարկել ենթաօրենսդրական ակտերով կարգավորումների շրջանակներում
13 Վիկտորյա Բուռնազյան 02.03.2022 19:57:47 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում «ազդակիր համայնք» եզրույթը փոխարինել «ազդակիր բնակավայր կամ բնակավայրեր» եզրույթով Համայնքների խոշորացման ծրագրի իրականացման արդյունքում մի համայնքի մեջ միավորվել են մի քանի՝ այդ թվում նաև տվյալ ընդերքօգտագործման ծրագրին ազդակիր չհանդիսացող բնակավայրեր։ Մետաղական հանքավայրերի արդյունահանման և ուսումնասիրության գործընթացում հանրային կարծիքի հաշվի առնելու նպատակով կազմակերպվող հանրային լսումների բոլոր փուլերում Օրենքով սահմանվում է ազդակիր համայնքներում քննարկումների կազմակերպում։ Հանրային քննարկումներին ազդակիր համայնքների ներկայացուցչական կազմը, սովորաբար շատ սակավ է լինում, քանի որ հանրային ծանուցման և քննարկումների կազմակերպիչը՝ համայնքի ղեկավարը, մասնակիցների թիվը համալրում է հիմնականում իր աշխատակազմի, կամ համայնքի ղեկավարի նստավայր հանդիսացող բնակավայրի ներկայացուցիչներով։ Համայնքների խոշորացման հետ կապված, ազդեցություն կրող բնակավայրի բնակիչները ստիպված են գնալ խոշորացված համայնք` դրա ազդեցություն չկրող բնակավայրերի բնակիչների հետ քննարկմանը մասնակցելու: Եվ շատ տրամաբանական է, որ ընդհանուր մասնակիցների թվի մեջ նրանց կարծիքի տեսակարար կշիռը հնարավոր է, որ լինի փոքր և ոչ լսելի: Անհրաժեշտ է փոփոխություն մտցնել ՇՄԱԳ օրենքի 4-րդ հոդվածի 20-րդ եզրույթում և այն ձևակերպել հետևյալ կերպ՝ «ազդակիր բնակավայր` շրջակա միջավայրի վրա հիմնադրույթային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա բնակավայրի (բնակավայրերի) բնակչություն` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք»։ Ընդունվել է Համապատասխան հոդվածները խմբագրվել են
14 Վիկտորյա Բուռնազյան 02.03.2022 19:57:47 Օրենքի նախագծում ներառել դրույթ ազդակիր բնակավայրերի սահմանման մեթոդաբանության մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու մասին: Հիմնականում ազդակիր համայնքների կարգավիճակ է տրվում այն համայնքներին, որոնց վարչական տարածքներում են գտնվում տնտեսվարողների ենթակառուցվածքները, չնայած որ ազդեցության տակ կարող են գտնվել այլ բնակավայրեր: Ընդունվել է Նախագծի համապատասխան հոդվածները խմբագրվել են
15 Վիկտորյա Բուռնազյան 04.03.2022 19:18:02 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի առաջարկությունը Օրենքի նախագծի հոդված 7-ի 12) կետի՝ ազդեցությունների հետ կապված առողջապահական և մնացած ոլորտային գործոնները գնահատելու համար նախագիծը չի ապահովում բավարար պայմաններ։ Մասնավորապես, նախագծի 15-րդ հոդվածի համաձայն, փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը՝ այս դեպքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, գործընթացին պետք է ներգրավի այլ մասնակիցների: Այդ նպատակով նախագիծն ուղարկվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, այդ թվում նաև ՀՀ առողջապահության նախարարություն կարծիքների ստացման համար։ Միաժամանակ, ըստ հոդվածի, նշված մարմինների կողմից առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացնելու դեպքում այն համարվում է դրական։ Քանի որ Շրջակա միջավայրի նախարարությունը մյուս գերատեսչություններից պարտադիր կարծիք պահանջելու լիազորություն չունի, առաջարկում ենք պետական և տեղական ինքնակառաարման մարմիններից կարծիքների ստացման կարգի սահմանումը ևս ամրագրել գնահատման և փորձաքննության գործընթացներում Կառավարության իրավասությունները սահմանող հոդված 9-ում։ Չի ընդունվել Կարծիքի տրամադրման հետ կապված կարգավորումն ամրագրված է հենց խնդրո առարկա օրենքի նախագծով և առանձին կարգի սահմանման անհրաժեշտույթոնը բացակայում է
16 Վիգեն Ավետիսյան 03.03.2022 13:43:44 Առաջարկություններ <<«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ․ 1․ Տեղեկանք հիմնավորման մեջ նշված է, որ <<«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի շրջանակներում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։>>, սակայն իրականությունը այլ է, բերեմ մեկ օրինակ․ նախագծի մեջ նշված է, որ պետք է ՇՄԱԳ-ն իրականացնի լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամ ձեռնարկողն անձամբ՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում։ 2․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների հիմնավորումը սխալ է, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո բյուջեում միանշանակ կատարվելու փոփոխություն։ 3․ Ակնկալվող արդյունքը նույնպես սխալ է, քանի որ միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններ նախատեսված չէ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումով։ 4․ Առաջարկում եմ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից հանել <<ՇՄԱԳ-ն իրականացնի լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամ ձեռնարկողն անձամբ՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում>> բառակապակցությունները։ Հակառակ դեպքում առաջարկում եմ <<ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի հոդված 11-ի 1-ին կետի (Հոդված 11 1․Տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ):) նման «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից հանել պետական փորձաքննական եզրակացություն հասկացությունը և գրել հետևյալ կերպ․ <<փորձաքննական եզրակացություն՝ փորձաքննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից ընդունվող փաստաթուղթ >>։ Այս առաջարկից ելնելով փոփոխություն կատարել օրենքի նախագծի մեջ՝ ամբողջությամբ։ Այս առաջարկը չընդունելը կնշանակի, որ տեխնիկական անվտանգության ապահովումը թերագնահատվում է շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։ 5․ Հոդված 4-ում հողերն ու բնապահպանական հողերը տարբեր ե՞ն, որ առանձին են գրվել։ 6․ Անդրսահմանային ազդեցություն հասկացության մեջ ինչ է՞ նշանակում <<որի ֆիզիկական աղբյուրն ամբողջությամբ կամ մասամբ այլ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում է>>։ Այլ պետության տարածքի հետ կապված ազդեցությունը ով և ինչպես է գնահատելու։ Սահմանամերձ համայնքներում առաջանալու են բազմաթիվ խոչընդոտներ ցանկացած գործունեության հետ կապված։ Սա թույլ է տալիս հարևան երկրներին, իրենք ցանկությամբ դադարեցնել ցանկացած տեսակի գործունեություն, որը կիրականացվի ՀՀ տարածքի սահմանային և սահմանամերձ գոտիներում: Սա հանգեցնելու է սահմանամերձ տարածքների տնեսական զարգացման բացառմանը, որպես հետևանք՝ բնակության արտագաղթին, ինչը ուղղակիորեն հակասում մեր պետության անվտանգությանն ու անկախությանը: Նույն դիտողությունը վերաբերվում է ազդակիր պետություն հասկացությանը։ 7․ Հոդված 4-ի 20-րդ կետից հանել <<կազմված համապատասխան լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից․>> բառակապակցությունը։ 8․ Հոդված 4-ի 23-րդ և 24-րդ կետերը գրեթե նույնն են, առաջարկում եմ վերամիավորել։ 9․ Հոդված 5-ում գիտական հիմնավորվածությունն առաջարկում եմ հստակեցնել։ 10․ Հոդված 6-ում և ամբողջ օրենքի նախագծում՝ արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի գնահատման ապահովումը և նվազեցմանն ուղղված միջոցառումները կարգավորվում է <<ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքով։ Առաջարկում եմ վերը նշված կարգավորումները հանել օրենքի նախագծից։ 11․ Հոդված 7-ում <<նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը, կարգը,>> բառակապակցությունը հանել, քանի որ հակասում է ՀՀ Հողային օրենսգրքին և ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքին։ 12. Առաջարկում եմ վերանայել հոդված 7-ի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը: Կենդանիների միգրացիոն ուղիները և բնադրավայրերը կենդանական աշխարհի օբյեկտներ են («Կենդանական աշխարհի մասին» ՀՕ-52 օրենք), անհասկանալի է, թե ինչի են ներառված 5-րդ կետում: Դրանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ են բազմամյա մասնագիտական դիտարկումներ: Ըստ նույն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (շրջակա միջավայրի նախարարության) իրավասություններից է կենդանական աշխարհի կադաստրի (այսինքն՝ կենդանական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգի) վարումը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 24.03.2020թ.-ի №107-Ն հրամանի հավելված 18-ի՝ վայրի կենդանական և բուսական պաշարների կադաստրների ստեղծումը, վարումը և դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրումը իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրնսերի կառավարման վարչության կողմից: Հետևաբար, պահանջել այդ տեղեկատվությունը իրավաբանական կամ ֆիզիկական անձից անտրամաբանական է, այդ դեպքում ինչով է զբաղվում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումը: 13. Առաջարկում եմ հանել հոդված 7-ի 1-ին մասի 11-րդ կետը, քանի որ օրենսդրորեն սահմանված չէ «կլիմայի փոփոխությանը նպաստող գործոններ» հասկացությունը կամ տալ այդ գործոնների սպառիչ ցանկը, բնութագիրը: 14. Առաջարկում եմ վերանայել հոդված 7-ի 1-ին մասի 14-րդ կետը, քանի որ «արտակարգ իրավիճակ» հասկացությունը օրենքով սահմանված է, սակայն անհասկանալի է թե ինչ է «արտակարգ դեպքը» և «պատահարը»: 15․ Առաջարկում եմ <<Թափոնների մասին>>, <<Մթնոլորտային օդի պահպանության մասին>> ՀՀ օրենքներով և ՀՀ Ջրային օրենսգրքով նախատեսված թափոնների անձնագիր, թափոնների տեղադրման չափաքանակներ, սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակներ, ջրօգտագործման թույլտվություններ ընդհանրապես չտրամադրվի տնտեսվարողներին, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում, հատկապես Հոդված 7-ում դիտարկվում են շրջակա միջավայրն ամբողջությամբ։ 16․ Հոդված 13-ում <<ընդերքօգտագործման ոչ վտանգավոր թափոնների վերամշակում,>> բառակապակցությունը հանել, քանի որ վերը նշված գործընթացը՝ փաստաթղթերով հանդերձ կարգավորվում է ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքով, որը համաձայնեցվել է Համաշխարհային բանկի փորձագետների հետ։ 17․ Հոդված 18-ի 6-րդ կետն առաջարկում եմ հանել, քանի որ տեղական ինքնակառավարման մարմնին կարծիքի ուղարկելն անհիմն է, որովհետև հանրային լսումն իրականացվում է հենց այդ նույն մարմնի կողմից։ Իսկ պետական կառավարման մարմնին կարծիքի ուղարկելը նույնպես անհիմն է, քանի որ բոլոր փաստաթղթերը հանրային լսման ժամանակ տեղադրվում է պաշտոնական կայքերում, թող բարի լինեն կարդան։ Հակառակ դեպքում առաջարկում եմ հաշվետվությունը կարծիքի ուղարկել նաև հանրությանը, մասնագետներին, ազգային ժողովի պատգամավորներին, այլ տնտեսվարողներին և այլն։ 18․ Հոդված 18-ի 9-րդ կետում առաջարկում եմ առաջին նախադասության <<լրամշակման կամ լրակազմման>> բառերից հետո ավելացնել <<՝ 10 աշխատանքային օրվա ընթացում>> բառերը։ 19․ Հոդված 20-ի 8-րդ կետում նշված սահմանված կարգը առաջարկում եմ կոնկրետ գրվի, քանի որ օրենսդրությամբ նման կարգ գոյություն չունի։ 20․ Առաջարկում եմ նոր գործոն տերմինը որոշողին հստակ շեշտել։ Ով է որոշելու նոր գործոն է՞, թե ոչ։ 21. Առաջարկում ենք վերանայել փորձաքննության նախնական փուլի հանելու գաղափարը: Ըստ գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ փորձաքննության նախնական փուլում կանխորոշվում են շրջակա միջավայրի վրա հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ) նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության շրջանակները, սահմանվում են գնահատումների հաշվետվության բովանդակությունն ու դրան վերաբերող պահանջները, որոշվում են գործընթացի մասնակիցների շրջանակները, կազմվում և ձեռնարկողին է տրամադրվում այդ ամենն ամփոփող ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանքը։ Նախնական գնահատման հայտի մշակման, հետագա փորձաքննության և տեխնիկական առաջադրանքի տրամադրման գոծընթացը ուղղված էր/նպաստում էր նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների համապարփակ վերլուծությանը, դրանց վերծանմանը, պետական կառավարման մարմինների հետ քննարկմանը, տեղեկատվության փոխանակմանը: Արդյունքում նախնական փուլից հետո, որոշ նախաձեռնողներ, հստակ պատկերացում ստանալով հնարավոր ռիսկերի, ազդեցությունների, վտանգների, հնարավոր ծախսերի վերաբերյալ, վերանայում էին իրենց մոտուցումներն ու որոշումները, կատարվում է նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակների էկոլոգատնտեսական վերլուծություն և նախընտրելի տարբերակի ընտրության և հիմնավորում: Նախնական փուլի առկայությունը բխում է հենց պետության շահերից, քանի որ ապահովում է պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը, ծրագրավորվող գործունեության հետ կապված խնդիրների վերծանումը : 1․Ընդունվել է մասնակի Տեղեկանք հիմնավորուման մեջ ներառված են հիմնական փոփոխությունները, լիցենցավորման գործընթացի մասով կատարվել է լրացում 2. Ընդունվել է 3.Չի ընդունվել Հարակից հախագծերի փոփոխությունները բխում են հենց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից 4. Չի ընդունվել Այլ ոլորտներում սահմաված կարգավորումների հետ համեմատական վերլուծությունն չի կարող հիմք հանդիսանալ ՇՄԱԳ-ի կամման գործընթացը որպես լիցենզավորված գործունեություն սահմանելու կամ չսահմանելու համար 5. Չի ընդունվել Սահմանվել է համաձայն Հողային օրենսգրքի 7.Չի ընդունվել Կապված է 4-րդ դիտարկման հետ 9․ Ընդունվել է «գիտական հիմնավորվածություն» բառերը հանվել են 10. հարցը քննարկվել է պատասխանատու լիազոր մարմնի հետ 12. չի ընդունվել, վերանայման անհարաժեշտությունը բացակայում է 13. Ընդունվել է մասնակի Կլիմայի փոփոխության հետ կապված դրույթները խմբագրվել են 14․ Ընդունվել է 15-16 առաջարկություններն ընդունելի չեն կարգավորումները տարբեր են 17-19. Կարգավորումները խմբագրվել են 20․ Ընդունվել է 21. Վերանայման անհրաժեշտությունը բացակայում է