Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

2021 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի 3-րդ հոդվածի  համաձայն՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող այն անձինք, որոնց հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա կարգավորվող գործունեությունից հասույթը գերազանցում է 500 միլիոն ՀՀ դրամը (առանց ԱԱՀ-ի), համարվում են կարգավորման պարտադիր վճար վճարողներ։

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման համար հիմք է ընդունվում վճարողների ընդհանուր իրացման շրջանառությունը, իսկ հանրային ծառայության յուրաքանչյուր կարգավորվող ոլորտի իրացման շրջանառությունը հաշվարկվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր վճարողի հանրային ծառայության կարգավորվող ոլորտում գործունեության հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա իրացման շրջանառությունը՝ առանց ԱԱՀ-ի։

Ուստի, վերոնշյալ տեղեկատվության  հավաքագրման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարել, որով կսահմանվի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական ձև:        

  1. Կարգավորման նպատակը

Նախագծով նախատեսվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական ձև:

  1. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի  օպերատորներ:

  1. Ակնկալվող արդյունքը

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և տեղեկատվական բազայի ձևավորում:

  • Обсуждалось

    10.02.2022 - 27.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3327

Принт