Добавить в избранное

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշման համաձայն 2022 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման ցանկի պահանջներին համապատաս­խան:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկա­ցումը պլանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագի­տու­թյուն ունեցող պահես­տազորայիններ: Գործընթացն իրականացվելու է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174 – Ն որոշման համաձայն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

        Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերու­թյունները

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

       Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վարություններ

        Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ:

  • Обсуждалось

    09.02.2022 - 24.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8815

Принт

Предложения

Tigran Zakaryan

18.02.2022

Կարծում եմ անիմաստ եք ամեն անգամ նման նախագիծ շրջանառում, երբ բոլոր զինկոմիսարիատ կանչված քաղաքացիներին ներկայացվում է եռամսյա հավաքին մասնակցելու մասին ծանուցում, որը ըստ էության 90 օր անընդմեջ մասնակցության պարտավորություն է պարունակում: Դա ներառում է մեկ այլ որոշման նախագծով: https://www.e-draft.am/projects/4007/about

Узнать больше